Jump to content

Թերություն

Վիքիքաղվածք-ից

Թերություն, որևէ գործի, աշխատանքի և այլնի մեջ գոյություն ունեցող անկատարություն[1]։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Մարդկանց խանգարող թերությունն այն է, որ նրանք չեն զգում, թե ինչի են ընդունակ։
Բոսյուե
  • Նա, ով քեզ պատմում է ուրիշների թերությունների մասին, ուրիշներին էլ պատմում է քոնի մասին։
Դենի Դիդրո
  • Մենք հեշտությամբ ենք ներում մեր ընկերների այն թերությունները, որոնք մեզ չեն վերաբերում։
Լարոշֆուկո
  • Ծածկելով թերություններդ` ավելի լավը չես դառնա. մեր հեղինակությունը շահում է այն անկեղծությունից, որով մենք խոստովանում ենք դրանք։
Գեորգ Լիխտենբերգ
  • Մի՛ կառչեք ձեր թերություններից այն պատրվակով, թե աշխարհը հեռու է կատարելությունից։
Ժյուլ Ռենար
  • Խելքի պակասությունները, ինչպես և արտաքինի, տարիքի հետ խորանում են։
Լարոշֆուկո

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Աֆորիզմներ, Երևան, 1989

Ծանոթագրություններ

[խմբագրել]