Jump to content

Ստանիսլավ Եժի Լեց

Վիքիքաղվածք-ից
Ստանիսլավ Լեցը

Ստանիսլավ Եժի Լեց (լեհերեն՝ Stanisław Jerzy Lec, մարտի 6, 1909մայիսի 7, 1966), հրեական ծագումով լեհ բանաստեղծ։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Իմացիր բառերի արժեքը, դրանցից ամեն մեկը քեզ համար վերջինը կարող է լինել[1]։
  • Լինում է այնպես, որ ուզում ես չապրել, բայց դա չի նշանակում, որ չես ուզում ապրել։
  • Ախորժակը ուտելուց է գալիս, բայց սովի հետ չի գնում։
  • «Քրիստոսից հետո» ընկած ժամանակաշրջանը աթեիստները անվանում են «մեր թվարկություն»։ Տարօրինակ է։
  • Երանի՜ այնքան լսող ունենայինք, ինչքան ականջ դնողներ։
  • Խեղճ Երկրագունդ, մեր բոլոր ստվերները նրա վրա են ընկնում։
  • Մենք անելանելի ենք կոչում այն վիճակը, որից ելքը մեզ դուր չի գալիս։
  • Անգրագետները ստիպված են թելադրել։
  • Անքնությունը այն դարաշրջանների հիվանդությունն է, երբ մարդկանց հրամայում են շատ բաների վրա աչք փակել։
  • Ճահիճը երբեմն խորության տպավորություն է թողնում։
  • Մեծամասնությունը ունի որոշակի աշխարհայացք, որը սահմանվում է փոքրամասնության կողմից։
  • Իշխանության համար պայքարը հենց իշխանության հետ են տանում։
  • Վախենում եմ հրեշտակներից՝ նրանք բարի են, կհամաձայնեն անգամ դևեր լինել։
  • Վախենում եմ դատարկ հրացաններից՝ դրանցով գլուխներ են ջարդում։
  • Զառանցա՞նք։ Բայց նո՛ր։
  • Գցի'ր առաջին քարը, հակառակ դեպքում քեզ նմանակող կկոչեն։
  • Լինելով բարձունքին՝ դու անդունդի եզրին ես։
  • Եղիր այլասեր՝ հարգի՛ր այլոց եսասիրությունը։
  • Եթե մարդիկ իսկապես մեծ լինեին, աշխարհում շատ տեղ կլիներ։
  • Սրտի և գլխի միջև ընթացող պայքարում վերջիվերջո հաղթում է ստամոքսը։
  • Հավատարմության մեջ կա մի քիչ ծուլություն, մի քիչ վախ, մի քիչ հոգնածություն, մի քիչ պասիվություն, և երբեմն էլ մի քիչ հավատարմություն։
  • Անգամ նրա լռության մեջ քերականական սխալներ կային։
  • Իրականության մեջ ամեն ինչ այնպես չէ, ինչպես իրականում։
  • Կախվածի տանը պարանից չեն խոսում։ Իսկ դահճի՞ տանը։
  • Մեծ ժամանակներում կարող են տեղ անել բավականին շատ փոքր մարդիկ։
  • Մարդու մասին գիտելիքների գագաթը գաղտնի ոստիկանության արխիվն է։
  • Արդյոք հավատո՞ւմ եմ ես Աստծուն։ Չգիտես ինչու դրա մասին ինձ միշտ մարդիկ են հարցնում, բայց Նա՝ երբեք։
  • Հավերժությո՞ւն։ Ժամանակի միավոր։
  • Քո երազների տեսիլքները քո ափսեից են լափում։
  • Իշխանությունն ավելի հաճախ ձեռքից ձեռք է անցնում, քան գլխից գլուխ։
  • Ժամանակի մեխանիզմով իսկական ռումբի մեջ պայթուցիկը ժամանակն է։
  • Ի սկզբանե խոսքն էր։ Հետո եկավ լռությունը։
  • Նրա մեջ զգացվում է մի ինչ-որ ահագին դատարկություն, որ պռկեպռունկ լցված է բազմագիտակությամբ։
  • Վտանգավոր ժամանակներում մի՛ պարփակվիր ինքդ քո մեջ։ Այնտեղ քեզ անպայման կգտնեն։
  • Քաղաքի մատակարարման ծրագրում նախատեսված են նաև անեկդոտներ։ Այդ ուղղությամբ իշխանությունները ևս աշխատանք են տանում։
  • Այնուամենայնիվ, կղկղանքի մեջ ինչ-որ բան կա՝ միլիոնավոր ճանճերը չեն կարող սխալվել։
  • Լիլիպուտների երկրում պետության ղեկավարին թույլատրվում է նայել միայն խոշարացույցի միջով։
  • Ամեն ինչում մեղավոր են հրեաները՝ նրա՛նց Աստվածն է մեզ ստեղծել։
  • Ճնճղուկը արծիվների համար նախատեսված վանդակում ազատ է։
  • Հարություն առնել կարող են միայն մեռյալները, ողջերի համար դա ավելի դժվար է։
  • Հարություն առնել առանց սպանողների համաձայնության՝ ինչպիսի՛ համարձակություն։
  • Չգիտես ինչու վախկոտները երբեք չեն վախենում պառկել հերոսների համար նախատեսված գերեզմանոցում։
  • Ո՞ւմ եմ ես հավատում։ Աստծուն, եթե նա, իհարկե, գոյություն ունի։
  • Բոլոր աստվածներն էլ անմահ էին։
  • Բոլոր մեծ ողբերգություննները վերջ ունեն, բայց ո՞վ կարող է նստած մնալ մինչև դրանց վերջը։
  • Միշտ կգտնվեն էսկիմոսներ, որոնք Կոնգոյի բնակիչների համար կանոններ կմշակեն, թե ինչպես պետք է վարվել շոգ եղանակի պայմաններում։
  • Միշտ հետևիր կողմնացույցի սլաքին՝ այն գիտի երբ տատանվել։
  • Ամբողջ կյանքում կարելի է գնալ դեպի նպատակը միայն այն դեպքում, եթե այն մշտապես հեռանում է։
  • Ամեն ինչ պատրանք է։ Իհարկե նաև նախորդ նախադասությունը։
  • Բոլորը բարիք են ուզում։ Մի՛ տվեք այն։
  • Ամեն ինչ մարդու ձեռքերում է։ Այդ պատճառով էլ դրանք պետք է հաճախակի լվանալ։
  • Աշխարհի բոլոր կապանքները մի շղթա են կազմում։
  • Հանուն մարդու պետք է զոհաբերել ամեն ինչ, միայն թե ոչ այլ մարդկանց։
  • Հարցնում եք՝ ինչի է հասել այս հեղինա՞կը։ Դե նա ուղղակի իջեցրել է ընդհանուր մակարդակը։
  • Որտեղ արգելված է ծիծաղելը, այնտեղ որպես կանոն թույլ չեն տալիս և լացել։
  • Հիմարությունը չի ազատում մտածելու անհրաժեշտությունից։
  • Ասում են՝ ատամները կորցրածի լեզուն ավելի ազատ է։
  • Ավելի լավ է ոչ թե հավատալ մարդուն, այլ վստահություն տածել նրա նկատմամբ։
  • Հպարտորեն իրենց կրծքի վրա էին կրում պիտակները այն գնով, որոնցով նրանց չի կարելի առնել։
  • Լույսի և խավարի միջև սահմանը դո՜ւ ես։
  • Մեղքերն էլ են դասակարգվում ըստ տարբեր ծեսերի։
  • Տխուր է, երբ ողնաշարը ուղղվում է միայն խաչի վրա։
  • Հումանիզմը կվերապրի մարդկային սերունդը։
  • Անգամ մարգարեի մորուքը կարելի է սափրել։
  • Անգամ գահի վրա էլ է շալվարը մաշվում։
  • Շոկոլադ չես կթի, եթե անգամ կովին կակաո տաս։
  • Անգամ երազանքից կարելի է մուրաբա սարքել, եթե դրա մեջ միրգ ու շաքար ավելացնես։
  • Փողը հոտ չունի, սակայն ցնդում է։
  • Կղկղանքով կարելի է հետաքրքրվել միայն մի դեպքում՝ եթե այն պարարտանյութ է։
  • Ձիերի և սիրահարների համար խարադեզը տարբեր է բուրում։
  • Մտածողության համար ուղեղ է պետք, էլ չասենք՝ մարդ։
  • Հատակ չկա։ Պարզապես ավելի խոր գնալ թույլ չեն տալիս։
  • Խորը մտքի հասնելու համար պետք է բարձրանալ։
  • Դոգմաները առաջընթացի երաշխիք են՝ դրանց մեկնաբանելը վտանգավոր է, ստիպված ես լինում ոչնչացնել։
  • Արդյոք պե՞տք է արվեստը հասկանալի լինի։ Այո, բայց միայն նրանց համար, ում այն հասցեագրված է։
  • Արդյո՞ք մարդիկ պետք է պողպատից լինեն։ Ինձ երբեմն թվում է, որ ավելի լավ կլինի, եթե նրանք միս ու արյուն ունենան։
  • Դոն Կիխոտնե՜ր, գրոհեք հողմաղացների վրա միմիայն համընթաց քամու դեպքում։
  • Ճանապարհային նշանները կարող են մայրուղին լաբիրինթոսի վերածել։
  • Ամբաստանագիր՝ esse homo։
  • Հիմար. մարդ, որը իրեն ինձանից ավելի խելոք է համարում։
  • Սատանան նենգ է՝ նա կարող է մեզ հայտնվել հենց սատանայի տեսքն ընդունած։
  • Դևերը լինում են երկու տիպի՝ ընկած հրեշտակներ և ինքնառաջադրված մարդիկ։
  • Եթե հնարավոր լիներ քավության նոխազին նաև կթել...
  • Եթե հայտարարես, որ սրբեր չկան, կնեղանան անգամ աթեիստները։
  • Եթե մարդը քեզ համար թափանցիկ է, ապա գիտես, թե ով է կանգնած նրա հետևում։
  • Եթե բղավում են «Կեցցե՜ առաջընթացը», միշտ հարցրու «Ինչի՞ առաջընթացը»։
  • Առաջընթա՞ց է, երբ մարդակերը պատառաքաղ և դանակ է օգտագործում։
  • Եթե չես կարող փոխել իրավիճակը, փոխի՛ր քո կողմից դրա ընկալումը։
  • Կան պիեսներ՝ այնքան թույլ, որ ոչ մի կերպ չեն կարող բեմը թողնել։
  • Աշխարհին կկոցած աչքով նայելիս ավելի հեշտ է թաքցնել արցունքները։
  • Եթե պատմությունից հանես ամբողջ սուտը, չի նշանակում որ միայն ճշմարտությունը կմնա։ Արդյունքում կարող է ընդհանրապես ոչինչ չմնալ։
  • Եթե բերանդ ջուր ես առել, գոնե հետո ոչ մեկին մի՛ թքիր ու մրիր։
  • Եթե ես նախկինում իմանայի այն, ինչ գիտեմ հիմա, ես դա չէի իմանա։
  • Դահիճի բաղձալի երազանքը. հաճոյախոսություն մահապարտից՝ մահապատժի գերազանց որակի համար։
  • Ոգու կաստրատներն էլ են բարձր նոտաներ վերցնում։
  • Այծին էլ սատանայի տեղ կդնեին, եթե նրա մեջ ինչ–որ մարդկային բան լիներ։
  • Խղճի նկատմամբ բռնությունն էլ է զրկում կուսությունից։
  • «Մեկ խաչից կարելի էր երկու կախաղան պատրաստել»,-քամահրանքով ասաց մասնագետը։
  • Մենք դեռ երկար դուրս չենք գա մի համակարգից՝ Արեգակնայինից։
  • Իրեն համեստորեն գրամոլ էր համարում, մինչդեռ իրականում մատնիչ էր։
  • Երբեմն, որպեսզի քեզ լսեն, պետք է լռել։
  • Երբեմն այնքան աղբ է կուտակվում, որ այն դեն նետելը շռայլություն է թվում։
  • Երբեմն երգիծանքը ստիպված է լինում վերականգնել այն, ինչ ոչնչացրել է պաթոսը։
  • Երբեմն երգիծաբանը հուսահատության մեջ է ընկնում՝ նրան չի հաջողվում ավելի ծիծաղաշարժ լինել, քան ուրիշների պաթոսը։
  • Ապագայի աչքերին նայել վախեցող մարդկանցից ոմանք տեղյակ չեն, որ ապագան կարող է նրանց հետույք ցույց տալ։
  • Իրականություն են դառնում մեր ամենահամարձակ երազանքները։ Այժմ հերթը հասել է ոչ համարձակներին։
  • Ճշմարտությունը սովորաբար մեջտեղում է ընկած։ Հաճախ առանց տապանաքարի։
  • Հուդաներն էլ սովորեցին խաչ կրել։
  • Յուրաքանչյուր ցախավել աստիճանաբար ինքն իրեն ավլվում է։
  • Յուրաքանչյուր դար ունի իր միջնադարը։
  • Յուրաքանչյուրը ծնվում է գահի համար պիտանի հետույքով։
  • Ըստ երևույթին դժոխքը թե ելք, թե մուտք ունի, եթե հնարավոր է դրանով անցնել։
  • «Ինչպե՞ս վարվել, – հարցրեց իմ ծանոթներից մեկը, – եթե հանկարծ սեփական տանդ հայտնաբերում ես կնոջդ սիրեկանին՝ անկողին մտած մի այլ կնոջ հետ»։
  • Ինչպե՞ս վարժել հիշողությունը մոռանալ սովորելու համար։
  • Մարդակերները փափկամարմիններին են սիրում։
  • Ինչքա՛ն հարուստ պետք է լինի պետությունը, որ կարողանա իրեն թույլ տալ բնակչության մի կեսին ոստիկան սարքել, մյուս կեսին էլ պետության հաշվին պահի բանտերում։
  • Ո՞րն է մարդու կոչումը։ Մարդ լինելը։
  • Երբ քաղաքական հեքիաթներում խոսվում է կենդանիների մասին, նշանակում է, որ ժամանակներն անմարդկային են։
  • Երբ բռնակալները դիմում են տեռորի, կարելի է հանգիստ քնել։ Այսուհետ ամեն ինչ առանց խաբեության է լինելու։
  • Երբ մանուշակները սկսեցին բուրել, կղկղանքը ասաց. «Հետո՞ ինչ, նրանք էժան կոնտրաստի վրա են աշխատում»։
  • Երբ անապատները բնակեցվեն, օազիսները կանհետանան։
  • Երբ «Կեցցե՜» են գոչում, դա նշանակում է լոկ այն, որ դեռևս համբերում են։
  • Երբ առասպելը իրականություն է դառնում, ո՞ւմ հաղթանակն է՝ իդեալիստների՞, թե մատերիալիստների։
  • Երբ միֆը բախվում է մեկ այլ միֆի հետ, բախումը սովորաբար բավականին իրական է լինում։
  • Երբ շոգեմեքենավարը նոր ուղիներ է փնտրում, գնացքը գծից դուրս է գալիս։
  • Երբ ժողովուրդը ձայնազուրկ է, դա զգացվում է անգամ օրհներգի կատարման ժամանակ։
  • Երբ քամի չի փչում, տանիքի վրայի հողմացույցն էլ է հաստատակամ բնավորություն դրսևորում։
  • Երբ ծիծաղելու առիթ չկա, ծնվում են երգիծաբանները։
  • Երբ գլուխներ են թռչում, գլուխդ մի՛ խոնարհիր։
  • Երբ բամբասանքները ծերանում են, վերածվում են առասպելների։
  • Երբ քամելեոնն է իշխանության գլուխ, շրջապատն է գույները փոխում։
  • Երբ մտածեցի, որ հատակում եմ, ներքևից թակեցին։
  • Ո՞ւմ հետ ամուսնացնել ազատությունը, որ այն ամուլ չմնա։
  • Խավարը խարույկներով չես փարատի։
  • Գեղեցիկ սո՞ւտ։ Ուշադրությո՛ւն, դա արդեն իսկ հորինվածք է։
  • Գլխավերևի տանիքը մարդկանց հաճախ թույլ չի տալիս աճել։
  • Ով շեղվել է դժոխք տանող ճամփից, այլևս չի վախենա նախազգուշացումից. «Այս ճամփան ոչ մի տեղ չի տանում»։
  • Ո՞վ է ուսումնասիրում ապտակի վրայի մատնահետքերը։
  • Ո՞վ գիտի, ինչ կգտներ Կոլումբոսը, եթե նրա ճամփին չլիներ Ամերիկան։
  • Կարո՞ղ է արդյոք մարդակերը խոսել իր կերած մարդկանց անունից։
  • Դափնիները երբեմն գլխի մեջ արմատներ են թողնում։
  • Ավելի հեշտ է մեկին պոռնիկ անվանելը, քան պոռնիկ լինելը։
  • «Պառկի՛ր – վե՛ր կաց»` սա ընդամենը նորակոչիկների առօրյան է, «Մեռի՛ր – հարությո՛ւն առ»՝ ահա սա՛ է կյանքը։
  • Թշնամու դեմքը ինձ վախեցնում է, երբ ես տեսնում եմ, ինչքան է այն նման իմ դեմքին։
  • Սուտը տարբերվում է ճշմարտությունից նրանով, որ ճշմարտություն չէ։
  • Օդափոխիչի հետ պայքարող ամեն մի գարշահոտ հակված է իրեն Դոն Կիխոտ համարելու։
  • Հայրենիքի նկատմամբ սերը սահմաններ չի ճանաչում։
  • Մարդիկ մինչև դժոխք էլ կհասնեն։ Եվ այնտեղ կյուրացնեն ծծմբի հարուստ պաշարները։
  • Մի օր մարդիկ կեղբայրանան և նորից կսկսեն Աբելից ու Կայենից։
  • Հանցագործության մայրը տխմարությունն է, սակայն նրա հայրերը հաճախ հանճարներ են։
  • Սեփական ապաշնորհության գիտակցման պահը հանճարեղության փայլատակում է։
  • Ստրուկների երազանքը. շուկա, որտեղ կարելի է տեր գնել։
  • Կարծիքները հաճախ բաժանված են։ Ուժեղների միջև։
  • Բազմաթիվ բումերանգներ չեն վերադառնում։ Ընտրում են ազատությունը։
  • Իրենց դարից առաջ անցածներից շատերը ստիպված եղան սպասել դրան ոչ այնքան հարմարավետ կեցավայրերում։
  • Լուսատու դառնալ ձգտողներից շատերը հանգրվանեցին լապտերասյուների վրա։
  • Շատ զրոներ համարում են իրենց էլիպսներ, որոնց շուրջ մոլորակներ են պտտվում։
  • Արդյոք կարո՞ղ է մարդակերն արտահայտվել իր կողմից կերված մարդկանց անունից։
  • Արդյոք կարո՞ղ է բնիկների կողմից կերված միսիոներն իր առաքելությունը կատարված համարել։
  • Կարելի՞ է շեղվել ճշմարտությունից։ Այո, եթե դու դրանից առաջ ես անցել։
  • Մարդուն հնարավոր է սպանել մանգաղով, մարդուն հնարավոր է սպանել և մուրժով։ Իսկ եթե մանգաղով և մուրճով...
  • Կարելի է վախճանվել Սուրբ Հեղինեի կղզում բնավ Նապոլեոն չլինելով։
  • Կարելի է հայտնվել հատակին` առանց հասնելով խորքերը։
  • Մենք սիրում ենք, որ մեր ներքին ձայնը մեզ դրսից հասնի։
  • Մտքերը մարդուց մարդ են թռնում ինչպես լուներ, սակայն ոչ բոլորին են կծում։
  • Մտքերը գլուխ են մտնում ներսից։
  • Մենք իրար աչքերին էինք նայում։ Ես ինձ էի տեսնում, նա` իրեն։
  • Մտածողությունը հասարակական գործառույթ է, թե ուղեղի գործառույթ։
  • Հույսը ապուշների մայրն է, ինչը չի խանգարում նրան լինել խիզախների սիրուհին։
  • Պետք է շատ համբերություն ունենալ համբերատար լինելու համար։
  • Պետք է այնքան բազմապատկել մտքերի քանակը, որ դրանց վրա հսկողները քչություն անեն։
  • Յուրաքանչյուր սարի գագաթին դու հայտնվում ես անդունդի վրա։
  • Սատանայի կոտոշների վրա լուսապսակն ավելի ամուր է նստում։
  • Ժողովուրդը եռանդով հայհոյանքներ է տեղում` նա հավատում է խոսքի մոգական ուժին։
  • Իսկական թշնամին քեզ երբեք չի լքի։
  • Իսկական մարդը կազմված է հարցերից. իսկական Աստված կազմված կլիներ պատասխաններից։
  • Իսկական բամբասանքը երբեք չպետք է հաստատվի հարյուր տոկոսով։
  • Մեր չիմացությունը գնալով հասնում է ավելի ու ավելի հեռավոր աշխարհների։
  • Մեր օրերը հաշվվա՛ծ են. վիճակագիրների կողմից։
  • Երբեք մի բացիր դուռը նրանց առջև, որոնք կարող են այն բացել և առանց քո թույլտվության։
  • Երբեք ինքնասպանություն չեմ գործի` հավատում եմ մարդկանց` միշտ էլ մի պատրաստակամ մարդասպան կգտնվի։
  • Եվ ոչ մի ժամացույցի վրա սլաքները ինչպես ապրել ցույց չեն տալիս։
  • Եվ ոչ մի տեսանկյունից կույր լինել չի կարելի։
  • Երկնային մարմինները պտտվում են նույն ուղեծրերով, սակայն ամեն անգամ այլ օրենքներով։
  • Սնոպ մի՛ եղիր` մի՛ խաբիր, եթե ճշմարտության համար ավելի շատ են վարձատրում։
  • Մի մտիր մերձավորի հոգու մեջ ոտներով, եթե անգամ դու դրանք նախօրոք սրբել ես։
  • Ոչ ամեն առաջնության դափնին պտուղներ է տալիս։
  • Թույլ մի տվեք հերմաֆրոդիտներին և ներքինիներին լուծել ավելորդությունների և անբավարարվածությունների խնդիրները։
  • Բավարար չէ պարզապես ասել` ես կա՛մ, պետք է լինե՛լ։
  • Բավարար չէ, որ խոսքերդ տեղին ասված լինեն, պետք է որ դրանք ասվեն մարդկանց։
  • Աշխարհի վերջից շատ բան մի՛ սպասեք։
  • Չցանկանալ կյանքից անհնարի՞նը։ Բայց ինչո՞ւ։ Նրա հնարավորությունները սահմանափա՛կ են։
  • Գաղտնիքների բանալիներով մի զնգզնգա։
  • Օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից։ Իսկ իմացությունը` այո։
  • Չիմանալով օտար լեզուներ երբեք չես կարող հասկանալ օտարերկրացու լռությունը։
  • Կյանքը ոչ բոլորին է սազական։
  • Ոչ ամեն համազարկն է հեղափոխություն սկսում։
  • Ոմանք ուրիշներից բարձր էին մի գլուխ, որը և գլխատեցին։
  • Ոչ ամեն մարդու, ով շատ գիտի, հայտնի է դրա մասին։
  • Ոմանք մեծ պատրաստակամությամբ փռուգիական թասակ կհագներին, եթե այն աներևույթացնող գլխարկ լիներ։
  • Որոշ մտքեր գլուխդ են գալիս, երբ դու հսկողության տակ ես։
  • Ոմանք չեն դնում տարբերություն օնանիզմի և սեփական անձին հավատարիմ լինելու միջև։
  • Ոմանց թվում է, որ նրանք սերվում ենք բարու և չարի ծառի վրա նստած կապիկներից։
  • Գեղեցիկ չէ կասկածել, եթե լռիվ համոզված եմ։
  • գեղեցիկ չէ մատով ցույց տալ անգամ սեփական անձի վրա` որպես Մեսիայի։
  • Մի գոռացեք «Արքան մերկ է» մինչև նա ձեզ հետևով չշրջվի։
  • Չի կարելի զվարճցնել անատամ բռնապտների։
  • Դժվար է ապրել մահից հետո. երբեմն դրան հասնելու համար ստիպված ես ծախսել ողջ կյանքդ։
  • Չիրականացված գործերը հաճախ ի հայտ են բերում հետևանքների կործանարար բացակայություն։
  • Մի շրջվի իրականությունից. մի՞թե ճգիտես, որ այն մեզ բոլոր կողմերից է շրջապատում։
  • Ժամանակից հետ մի մնա, թե չէ կդիպչես նրանց, որոնք այն շտապեցնում են։
  • Մի հայհոյի մարդուն իրեն անծանոթ լեզվով` դա սադիզմ է։
  • Մարդանց գրկաբաց մի դիմավորի` մի օգնի նրանց խաչել քեզ։
  • Մի պատմեք ուրիշներին ձեր երազները` մեկ էլ տեսար ֆրեյդիստները իշխանության եկան։
  • Չարժի հավատալ գուշաներին, որոնք գուշակություններ կատարելիս օգտվում են գիտական մեթոդներից։
  • Չարժի վազել դիպուկահարից` հոգնած կմեռնես։
  • Գլուխը մի կորցրեք` մեկ էլ տեսար կյանքը կուզենա ձեր գլուխը շոյի։
  • Ոչ ամեն գորշ զանգվածը ուղեղի հետ ընդհանուր բան ունի։
  • Արդյո՞ք խիղի հանդեպ բռնություն գործադրելու ժամանակ կուսությունը չի կորսվում։
  • Հարթ ճանապարհով մի գնա` կսայթաքես։
  • Ոչ բոլոր Աբելները կարող են իրենց սեփական Կայեններ ունենալու շքեղություն թույլ տալ, շատերը ստիպված են գոհանալ կոլեկտիվով։
  • Շատ լավ... Ասենք գլխով ջարդեցիր պատը... Եվ ի՞նչ ես անելու հարևան բանտախցում։
  • Միշտ պետք է լինել այն ինչ կաս. ձին առանց հուսարի մնում է ձի, իսկ հուսարն առանց ձիու լոկ մարդ է։
  • Խելքս գնում է մելոդրամաներից ու դա այն պատճառով, որ ռեալիստ եմ։
  • Ամենի մասին ասված է, բայց բարեբախտաբար ոչ ամենի մասին է մտածված։
  • Գաճաճների հետ շփումը դեֆորմացնում է ողնաշարը։
  • Սովորաբար մենք լսում ենք հառաչանքների վերջնական խմբագրված տարբերակները։
  • Ոսկեգեղմ ոչխարը հարուստ չէր։

Միայնակություն` դու այնքա՛ն գերբնակեցված ես։

  • Տասնմեկերորդ պատվիրան. «Մի՛ խոսելաշնացիր»։
  • Քրմերի առջև կատարած մեկ խոնարհումը ավելին արժե, քան կուռքին տված հարյուր խոնարհում։
  • Ահ, եթե որևէ աստված ասած լիներ. «Ի՛նձ հավատացենք», այլ ոչ թե. «Հավատացեք ինձ»։
  • Դեպի աշխարհ պատուհանը կարելի է փակել թերթով։
  • Նա՞։ Անգամ գլխաբոր բիշկը չի կարողանալու գտնել նրա աչքերում երեք դիոպտրիայից բացի ոչինչ։
  • Նա հավատարիմ դրոշակակիր էր։ Ամուր սեղմում էր դրոշակաձողը և ոչինչ չէր կարող պոկել նրան դրանից։ Անգամ դրոՇի փոփոխությունը։
  • Նա ինձ ճաղատի վրայի ոջիլ է հիշեցնում։ Շուրջբոլորը փայլում է, բայց ոջիլը մնում է ոջիլ։
  • Նա տիրապետեց գիտելիքին, սակայն չբեղմնավորեց այն։
  • Նա՞։ Հանրագիտարանային տգիտության տեր մարդ։
  • Նրա մասին հիացմունքով ասում էին. «Լավերին է ձգտում»։ «Ի՞նչ նպատակով», – չկարողացա թաքցնել անհանգստությունս։
  • Նա չավարտեց իր օրագիրը։ Այն հասցրեց մինչև իր մահվան պահը։
  • Նա թաքնվում էր լեզվի հետևից, որը ցույց էր տալիս աշխարհին։
  • Կաղամախիները դողդոջում են բոլոր կարգերի ժամանակ։ Սակայն բոլոր կարգերի ժամանակ էլ շարունակում են կանաչել։
  • Զգուշացի՛ր։ Երբ դու փառքի փայլի մեջ ես, թշնամիներդ առավելություն ունեն` նրանք դարանակալում են ստվերում։
  • Հոգու այրումից կամ մոխիր է մնում կամ արարք։
  • Մեր երիտասարդ կանանց բաց դեկոլտեները իմ մոտ այն մտահոգությունն են առաջ բերում, թե ինչով ենք մենք կերակրելու հաջորդ սերնդին։
  • Տարա հիմարությունը վարպետին. «Արդյոք, նարավոր չի՞ սա վերափոխել իմաստության»։ Վարպետն ասաց. «Դեռ ավելցուկ էլ կմնա»։
  • Աստծո մատի հետքերը երբեք իրար նույնական չեն։
  • Բացակայողները միշտ սխալ են, սակայն շատ հաճախ նրանք խնայում են իրենց կյանքը։
  • Տասնիններորդ դարում շատ քչրն էին կանխատեսում, որ քսաներորդ դարն է գալու։
  • Սխալը սխալ է դառնում, երբ ծնվում է որպես ճշմարտություն։
  • Անմահության առաջին պայմանը` մահ։
  • Պեգասոսը պետք է բոլոր չորսը ոտների վրա պայտեր ունենա։
  • Ադամական մեղքը Աստծո փառքի` հավատացյալների թվի աներևակայելի աճի, աղբյուր դարձավ։
  • Առաջինը, ով հասկացած սրամտության իմաստը, բավականին ժամանակ ունի ձևացնելու, որ չի հասկացել։
  • Գրողը, ով չի խորանում, միշտ մակերեսային է մնում։
  • Կյանքի երկայնքով պետք է անցնել հպարտավոր կկոցով` դրանով ցույց տալով անհայտ Արարչին, որ նրա փայլուն կատակը տեղ է հասել։
  • Փայտն անգամ թմբուկին է ստիպում ստեղծագործել։
  • Հրամցրու քո երազանքը թշնամիներիդ, գուցե նրանք իրենց կյանքին վերջ տան, այն իրականություն դարձնելու ժամանակ։
  • Մտածի՛ր մինչև մտածելը։
  • Այ քեզ բան. այն կրակի վրա, որը Պրոմեթևսը առևանգեց աստվածներից, վառեցին Ջորդանո Բրունոյին։
  • Ուշ է խփել բռունցքով սեղանին, երբ դու արդեն լոկ ուտեստ ես։
  • Հիշի՛ր, երբեք մի դավաճանի ճշմարտությանը։ Փոխի՛ այն։
  • Գեր մարդիկ ավելի կարճ կյանք ունեն։ Սակայն ավելի երկար են ուտում։
  • Հիշե՛ք, որ ազատության համար գինն ընկնում է ազատության պահանջարկի մեծացմանը զուգահեռ։
  • Հիշե՛ք, մարդ այլ ընտրություն չունի մարդ լինելուց բացի։
  • Փորձիր մի բան պատմել առանց դիմելու պատկերներին, ասացվածքներին, ոճական արտահայտություններին, շտամպերին, անգամ գրական։ Ահա այդ ժամանակ դու կիմանաս, ինչքան դժվար է պարզ լինել։
  • Որոշ հիշողություններից հետո սառը ցնցուղին քիչ է, անհրաժեշտ է տաք լոգանք ընդունել։
  • Առածները մեկը մյուսին հակասում են։ Դրանում է ըստ էության կայանում ժողովրդական իմաստությունը։
  • Բանաստեղծների բերանները փակում են Հուդաների համբույրները։
  • Համբույրը փոխանցվում էր սերնդե սերունդ բանավոր ավանդույթի ճանապարհով։
  • Ինչո՞ւ չավելացնել ցմահ ազատագրման ժամկետը կյանքի արհեստական երկարացման ճանապարհով։
  • «Մուտքն արգելված է» գրությունը «Ելք չկա» գրությունից նախընտրելի է։
  • Խոստովանի՛ր` խաղադրույք կատարելով սևի և կարմիրի վրա դու այնուամենայնիվ հույս ունես շահել կանաչը։
  • «Կյանքը հիասքանչ է» խոստովանությանն ինձանից ամենաշատ են սպասում նրանք, ովքեր կյանքն իմ համար անտանելի են դարձնում։
  • Հենց նախախնամությունը սատանային կոտոշներով օժտեց։
  • Առաջընթաց. մեր նախնիները կենդանիների մորթիներ հագած էին քայլում, իսկ մենք սեփական մորթու մեջ ենք մեզ անհարմար զգում։
  • Պարզապես չեմ ուզում հավատալ, որ սուտը գոյություն է ունեցել նաև նախքան գրատպության հայտնագործումը։
  • Ուղղահայացնե՛ր, զգույշ եղեք։ Հատկապես ոլորաններին։

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 53. ISBN 99930-2-263-2. 


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ստանիսլավ Եժի Լեց հոդվածը նաև Վիքիպեդիայում: