Երազանք
Արտաքին տեսք
Երազանք, բաղձալի ապագայի երևակայական պատկեր, որտեղ իրենց արտահայտությունն են գտնում մարդու ցանկությունները։
Քաղվածքներ
[խմբագրել]- արհամարհելով առկան՝ երազում ես դու այն մասին, ինչ չկա.
- Շտապ բռնիր երազը թևավոր
- Երիտասարդները երազում են, ծերերը՝ վերհիշում[1]։
- Ամեն մի երազանք վերջ ի վերջո մարմնավորում է. ջուր կա յուրաքանչյուր ծարավի համար. սեր կա յուրաքանչյուր սրտի համար։
- Մեր ամենամեծ պարտականությունը մեր շարժման ուղղությունը միշտ դեպի մեր նվիրական երազանքները պահելն է[2]։
- Ռանդոլֆ Բոուրն, ամերիկացի գրող
- Երազելով փոքր բաների մասին՝ դուք երբեք հաջողության չեք հասնի մեծ բաներում[2]։
- Հովարդ Շուլց, Starbucks-ի գործադիր տնօրեն
- Ամենից հեշտ իրականանում են այն երազանքները, որոնց վրա չեն կասկածում[2]։
- Միգուցե նա ով բոլորից շատ է անում, նաև բոլորից շատ է երազում[2]։
- Սթիվեն Լիկոկ, կանադացի ուսուցիչ, գրող, երգիծաբան
- Սկզբում երազանքները անհնար են թվում, հետո՝ անիրականանալի, իսկ հետո՝ անխուսափելի[2]։
- Քրիստոֆեր Ռիվ, ամերիկացի դերասան, ռեժիսոր, Սուպերմենի դերակատար
- Կյանքի ինչ-որ մի կետում մենք դադարում ենք հավատալ, որ մենք կարող ենք ԱՄԵՆ ԻՆՉ։ Եվ երբ չենք ունենում երազանք, չենք ունենում ոչինչ[2]։
- «Տիեզերագնաց-ագարակատերը» գ/ֆ
- Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ ես նայեցի շուրջս ու չտեսնելով իմ երազանքի ավտոմեքենան՝ որոշեցի ինքս նախագծել այն[2]։
- Ոչինչ այնպես չի նպաստում ապագայի ստեղծմանը, որքան համարձակ երազանքները։ Այսօր դրանք ուտոպիա են, իսկ վաղը ձեռք են բերում մարմին ու հոգի[2]։
- Ճիշտ չէ, որ մարդիկ դադարում են երազել, որովհետև ծերանում են, իրականում նրանք ծերանում են, որովհետև դադարում են երազել[2]։
- Ամենաաղքատ մարդը բոլորովին էլ նա չէ, ով չունի գումար, տուն և ընտանիք։ Ամենաաղքատ մարդը նա է, ով չունի երջանկություն և երազանք[2]։
- Իրականացրեք ձեր երազանքները, հակառակ դեպքում ինչ-որ մեկը ձեզ աշխատանքի կվերցնի սեփական երազանքներն իրականացնելու համար[2]։
- Ֆարրա Գրեյ, ամերիկացի բիզնեսմեն
- Ցանկանալով և սպասելով հեռու չես գնա։ Վեր կաց ու հետևիր երազանքիդ[2]։
- Հին երազները դժվար է գտնել, և գուցե պետք էլ չէ։ Ամեն տարիք իր երազներն ունի, թեկուզև չկատարվեն այդ երազները։ Ահռելի անհեթեթ բան կլինի, եթե պատանեկան երազները կատարվեն երեսուն տարեկանում[2]։
- Միայն մի բան է երազանքի իրականացումը դարձնում անհնարին. դա անհաջողության վախն է[2]։
- Նրանք, ովքեր երազներ են տեսնում ցերեկները, միշտ ավելի առաջ են գնում, քան նրանք, ովքեր երազներ են տեսնում գիշերները[2]։
- Ապագան պատկանում է նրանց, ովքեր հավատում են իրենց երազանքների գեղեցկությանը[2]։
- Ոչ ոքի երբեք թույլ մի տվեք այնպես անել, որ դուք ձեզ անարժան համարեք այն ամենին, ինչի մասին երազում եք[2]։
- Հիթ Լեջեր, «10 պատճառ իմ ատելության համար» գ/ֆ
- Որպեսզի հասնեք հաջողության, դադարեք վազել փողի հետևից, վազեք ձեր երազանքի հետևից[2]։
- Միայն երազելով՝ դուք երբեք չեք իմանա, թե ինչի եք ընդունակ իրականում[2]։
- Եթե դու միայնակ ես երազում, երազանքն այդպես էլ երազանք է մնում, իսկ ուրիշների հետ երազելու դեպքում դու իրականություն ես ստեղծում[2]։
- Հետևեք ձեր երազանքին՝ ուշադրություն չդարձնելով ոչնչի վրա։ Անկախ այն բանից՝ ծե՞ր եք, թե՞ երիտասարդ, դուք պետք է իրականություն դարձնեք ձեր ամենախիզախ երազանքները։ Դա այս մոլորակում գոյություն ունենալու միակ պատճառն է[2]։