Ձի

Վիքիքաղվածք-ից
Jump to navigation Jump to search
Pernod Al Ariba 0046b.jpg

Ձի (լատ.՝ Equus ferus caballus), ընտելացված կենդանի:

Քաղվածքներ[խմբագրել]

  • Ձի չառած գոմ է շինում[1]։
  • Ձի, մի մեռիր, շուտով խոտ կբուսնի[1]։
  • Ձին լավ է ճանաչում իր հեծվորին[1]։
  • Ձին կապես էշի կողքին, եթե զռալ չսովորի, իշավարի քացի տալ կսովորի[1]։
  • Ձին ձիու մոտ կապես կամ կծել կսովորի, կամ քացի տալ[1]։
  • Ձին որ նվիրում ես, սանձն էլ հետը տուր[1]։
  • Ձիավորը ոտավորի վիճակը չի հասկանա[1]։
  • Ձիավորը ոտավորի վրա կծիծաղի[1]։
  • Ձին կարող է քեզ ռամաճակատ տանել, բայց քո փոխարեն կռվել չի կարող[1]։
  • Ձին գողացան, նոր ախոռն սկսեց փակել[1]։
Biandintz eta zaldiak - modified2.jpg
  • Ձին չորս ոտք ունի, էլի սայթաքում է[1]։
  • Ձին տղամարդու թևերն է[1]։
  • Ձի նստելիս Աստծուն մի մոռանար, իջնելիս՝ ձիուն[1]։
  • Ձիու մահը շների համար հարսանիք է[1]։
  • Ձիուց իջավ, էշ նստեց[1]։
  • Ձիերին էին պայտում, գորտերը թաթերը մեկնեցին[1]։
  • Ձին թամբով չէ գեղեցիկ, ոչ էլ մարդը հագուստով[1]։
  • Ձիու պոչին կպած ճանճն էլ կարող է հազար մղոն ճանապարհ գնալ[1]։
  • Ձին է արշավում, ձիավորին են գովում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 Արևելքի ժողովուրդների առածներ և ասացվածքներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, Տերյան 91, 140 էջ


Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ձի հոդվածը նաև Վիքիպեդիայում:


Վիքիդարանի լոգոն
Ընթերցե՛ք ձի բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։