Jump to content

Արհամարհանք

Վիքիքաղվածք-ից

Արհամարհանք, արհամարհելը, արհամարհական վերաբերմունք, արհամարհելու զգացում, բանի տեղ չդնելը[1]։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Արհամարհանքը վրեժի ամենանուրբ ձևն է[2]։
Բալտասար Գրասիան
  • Արհամարհանքը վիրավորում ու ստորացնում է ավելի շատ, քան ատելությունը[2]։
Ջակոմո Լեոպարդի
  • Չափից դուրս արհամարհանքը արհամարհողի մոտ ծնում է սեփական մեծության զգացում[2]։
Վիկտոր Հյուգո
  • Անամոթություն է բարի անվան արհամարհումը[2]։
Թոմաս Հոբս
  • Չկա ավելի ստորացուցիչ պատասխան, քան արհամարհական լռությունը[2]։
Միշել Մոնտեն
  • Վիրավորանքները կարող են մոռացվել, բայց արհամարհանքը երբեք չի ներվում[2]։
Ֆիլիպ Չեստերֆիլդ
  • Արհամարհիր զրպարտությունը, և նա կհյուծվի[2]։
Տակիտոս
  • Արհամարհանքը ոչ բոլորին է սազում[2]։
Ն. Ֆոսկոլո

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. Ա․ Ս․ Ղարիբյան (1969). Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան. հատոր Ա. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիա. էջեր 228. 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 75։


Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանի լոգոն
Ընթերցե՛ք արհամարհանք բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։