Jump to content

Տիգրան Մեծ (պատմավեպ)

Վիքիքաղվածք-ից

«Տիգրան Մեծ», Հայկ Խաչատրյանի պատմավեպը[1]։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ես կպահեմ մեր լեռների պես հպարտ ու անկոտրում հայոց լեզուն, ես կպահեմ հայոց լեզվի պես հպարտ ու անկոտրում մեր լեռները։
  • Կկորչի աշխարհի վրա հայ ազգը, եթե ի մի չձուլվի, կկորչեն հայրենախոս մեր լեզուն ու երգը, եթե հայերը շարունակեն անջատված մնալ իրարից։
  • Ժամանակը քեզ չի հարմարվի, դու ժամանակին հարմարվիր։
  • Իսկ ես չեմ կարող հանդուրժել, որ հայոց պարանի վրա իրենց լվացքը փռեն օտարները։
  • Չհանդգնես մի աղջկա համար գերության մեջ թողնել քո հայրենիքի մի մասը։
  • Կլեոպատրան գեղեցիկ է, բայց Փոքր Հայքն ավելի գեղեցիկ է։
  • Կոպիտ կերպով մի կտրիր բարեկամության թելը, նորից կապելու դեպքում ագույց կմնա։
  • Գործն ու իշխանությունն են վեհացնում մարդու անունը և ոչ հակառակը։
  • Դու կարող ես սպանել Համասփյուռին, ինչպես և Համասփյուռը՝ քեզ, պարզ է, հարազատներ չեք և ատելով ատում եք միմյանց, բայց Արտավազդին ու Զարեհին կապում է հայրական արյունը, և մեկ-մեկու հանդեպ նրանք դավ չեն նյութի։
  • Եթե կանայք տղամարդ դառնային թեկուզ մի օրով` աշխարհի գործերն այնպես կխառնեին, որ նորից շտկելու անզորությունից ինքնասպան կլինեին նույնիսկ աստվածները։
  • Սովորիր դիմացինին ունկնդրել համբերությամբ և նոր միայն վճիռներ արձակել։ Հաճախ մարդը ճակատագրական սխալ է կատարում այն ժամանակ, երբ չի կարողանում ստիպել իրեն մինչև վերջ լսելու խոսակցին։
  • Չարիք չէ, երբ կինը գիտակցում է իր գեղեցկությունը։ Սարսափելին այն է, երբ նա ապրում է միայն այդ գիտակցումով։
  • Բնության մեջ ամեն գեղեցիկ բան հազվագյուտ է։
  • Արքաները հաճախ մարդկանց գլխատում են ոչ այնքան մեղքի համար, որքան իրենց հզորությունը մնացածներին ցույց տալու և նրանց աչքը վախեցնելու համար։
  • Ամեն մարդ փառքի ճամփա է դուրս գալիս` հենվելով մի զորավոր հեղինակության կռնակի։
  • Ավելի լավ է մարդ հետիոտն անցնի իր կյանքի ճամփան, քան ձիու վրա` մեկ ուրիշի քղանցքից բռնած։
  • Ահավոր զորություն ունեն բառերը։ Հաճախ թարգմանչի դիտավորությամբ նենգափոխված մի բառը տերություն է կործանում։
  • Լեզուն կապի պետք ունի, ախորժակը՝ չափի։
  • Մի թագի համար մի գլուխ է պետք, ոչ թե երկուսը կամ երեքը։
  • Ամեն արարած նման է իր արարչին։

Ծանոթագրություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]