Հայերեն
Արտաքին տեսք
(Վերահղված է Հայոց լեզուից)
Հայերէն, հայերեն, կամ հայոց լեզու
Հայերենի մասին
[խմբագրել]- Ա՛խ, լեզո՛ւն, լեզուն որ չըլլայ, մարդ ինչի՞ նման կ՛ըլլայ։ Ազգը պահողը, իրար հետ միացնողը լեզուն է ու հաւատքը։ Լեզուդ փոխէ՛, հաւատքդ ուրացի՛ր, ալ ի՞նչով կրնաս ըսել, թէ ո՞ր ազգէ՞ն ես։
Ձեզի կ՛ըսեմ, ձեզի, հայոց նորահաս երիտասարդներ, ձեր անունին մեռնիմ, ձեր արեւուն մատա՛ղ, տասը լեզու սորվեցէ՛ք, ձեր լեզուն, ձեր հաւատքը ամուր պահեցէ՛ք[1]։
- Բաւական չէ ազգասէր և հայրենասէր ըլլալը, պէտք է քիչ մըն ալ լեզուասէր ըլլալ, պէտք է սիրել, պաշտել, գգուել հարազատ մօր հարազատ լեզուն։ Այս սերմը միայն կը բանայ մեր առջև լեզուի անհատնում ճոխութիւնը, անոր նրբութիւնը և քաղցրութիւնը[2]։
- Իբրեւ հաճելի ժամանց հայերէն կը սորվիմ, հայկական վանքի մեջ։
Պարզուեցաւ, որ միտքս պայծառացնելու համար ինծի տաժանակիր աշխատանք հարկաւոր է։ Այս մէկը ամենադժուարին աշխատանքն է, զոր ես կարողացա գտնել հոս (Վենետիկ) իբրեւ ժամանց, միտքս տանջահարելու կեդրոնանալու համար։ Ինչ եւ իցէ, ասիկա հարուստ լեզու է, եւ սորվողի չարչարանքները կը փոխհատուցուին[3]։ - Ճոխ է հայոց լեզուն, և առատորեն կվարձատրի ուսումնասիրողին[4]։
- Աստուծոյ հետ խօսելու միակ լեզուն հայերէնն է։ Հայերէնը հարուստ լեզու է, լիովին պարունակում է մարդկային ձայների բոլոր հնչիւնները[5]։
- Հայերէնը լեզուներու անծանօթ գեղուհին է[6]։
- Վարա՜ր, վարար առուի պէս յստակ ու հոսու՜ն,
Ծփու՜ն, ոսկի արտի պէս, հասկերով հասուն,
Դու կարկաչուն մի աղբիւր ադամանդավառ,
Դու գոյն, դու համ, դու բուրմու՜նք, Մայրենի բարբառ…
- Մայրենի բարբառ[7]
- Հսկա՜յ, հսկայ դու մի լեռ, հերոսների պապ,
Դու ոգեկոչ մի ռազմերգ, ոյժ փոթորկաթափ,
Դու անառիկ մի աշխարհ, դու ապառաժ քար,
Դու հո՛ւր, դու ռո՛ւմբ, դու կայծա՛կ, Մայրենի բարբառ…
- Մայրենի բարբառ[7]
- Հայոց տառերը հավանաբար ապրում էին Աստծո սրտում[8]։
- Յունարէնը մեղմ է, հռովմէական լեզուն՝ հզօր, հոներենը՝ ահաբեկող, ասորերէնը՝ աղերսական, պարսկերէնը՝ պերճ, ալաներէնը՝ գեղեցկազարդ, կոթերէնը՝ հեգնական, եգիպտերէնը՝ տափակախօս ու խաւարաձայն, հնդկերէնը՝ ճռուողական, հայերէնը՝ քաղցր, որ միաժամանակ կարող է միւս բոլոր լեզուներու յատկութիւնները ամփոփեր իր մէջ[1]։
- Մեր հայրերէն մեզի աւանդուած ժառանգութիւններէն ամէնէն շքեղը, ամենէն իրականը մեր գեղեցիկ, հարուստ եւ մեծավայելուչ լեզուն է, պէտք է պահպանենք յուզումով, հրայրքով եւ խանդաւառութեամբ։ Ես վստահ եմ, որ կը պաշտպանենք[2]։
- Կմոլորվեր մեր քարավանն ամպրոպաշունչ գիշերներին, կկորչեինք, եթե ճամփին չբոցկլտար հայոց լեզուն[4]։
- Լեզուն իրապէս գանձ մըն է, զոր կարող չէ փոխարինել աշխարհի ոչ մէկ հարստութեան հետ։ Ան է որ ուրախութեան պահուն կը բանայ մեր սիրտը, իսկ տրտմութեան պահերուն ան է որ կը սփոփէ մեզ։ Ուստի իր մայրենի լեզուն գէշ գիտցողը կէս մարդ է, չգիտցողը՝ թշուար, ծառէն ինկած տերև մը, որ կը տատանուի պատահական ամէն մէկ քամիէն[2]։
- Մայրենի լեզուի բառերը մենք կը զգանք, կ՛ապրինք, իսկ օտար լեզուինը՝ կը հասկնանք, կը սորվինք եւ կը հիշենք...[2]
- Մեր ամբողջ պատմութեան ընթացքին սա առաջին մեծ դէպքն է, երբ հայ ժողովուրդը ճշմարիտ, նշանավոր յաղթանակ մը տարաւ։ Նոյնիսկ եթէ Տիգրանները աւելի սովորական երեւոյթ ըլլային մեր պատմութեան մեջ, դարձեալ անոնց յաղթանակները կարող չէին համեմատուիլ այս համեստ վարդապետի գործի հետ[2]։
- Մեսրոպն իր կատարած գործով ամենամեծն է մեր պատմական հերոսների մեջ[9]։
- ...Կտակում եմ ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս տիրապետել հայոց լեզվին։ Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից։
Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ, և այդ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է։
Յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզուն։
Գիտցի՛ր, որ քանի ապրում եմ, իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է և կմնա, հայոց լեզվին տիրապետելը։ Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ։ Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց լեզվին[10]։
- Ո՜վ հայերէն, լեզուներուն ամենէն գեղեցիկն ես, որովհետեւ գիտեմ քեզ[5]։
- Կայսրի մը պէս հպարտ եմ հայոց լեզուն գիտցած ըլլալուս համար։ Այնքան կը սիրեմ Ձեր լեզուն, որ տանս մէջ հայերէն կը խօսիմ տիկնոջս ու զաւակներուս հետ[5]։
- Հայերէնը իբրեւ Արարատեան լեզու, կը կոչուի «Աղօթկի լեզու». ան աստուածային ճոխ ու աննման լեզու է[6]։
- Եթէ նկատի առնենք պատմական այն բացառիկ ծանր իրադրութիւնը, որու մէջ Մաշտոցը եւ Սահակը կարողացան արթնցնել հայ ժողովուրդի ազգային եւ կրօնական գիտակցութիւնը, եւ իրենց այդ գործը համեմատենք Պիպինոսի եւ անոր զինակից Վինֆրիտի գործունէութեան հետ, զոր անոնք ըրին գերմանական ժողովուրդին համար, այս վերջինները, «խեղճ թզուկներ» կ՛երեւին մտքի այդ հսկաներու համեմատութեամբ[6]։
- Միջնադարեան ո՞ր ժողովուրդը կը կարողանայ պարծենալ, թէ երբեւիցէ իր սեփական լեզուով կամ թէկուզ մի այլ՝ բախտաւոր լատիներենով, հրապարակ է հանել Վարդանի եւ իր ընկերների դիւցազնամարտի այնպիսի մի նկարագրութիւն, ինչպիսին Եղիշէի նկարագրածն է[5]։
- Վարուժանի գործերը չեմ փոխանակեր պուլկարական բանաստեղծութեանց ընդհանուր հաւաքածոյին հետ։ Ոչ ալ Չարենցի գործերը ռումանական ընդհանուր հաւաքածոյին հետ[5]։
- Օգտուինք եւրոպական լեզուներու նորանոր եւ թարմ արտայայտութիւններէն, բայց չմոռնանք գրաբարին հուռթի շտեմարաններէն օգտուիլ մանաւանդ։ Ինչո՞ւ մեր հացը գետին ձգենք ու մուրացիկ, ուրիշին ետեւեն վազենք[11]։
- Յայտնի է, որ այբուբենը գլուխ֊գործոց մըն է։ Հայ հնչաբանութեան հնչիւններէն իւրաքանչիւրը յատուկ նշանով մը նոթագրուած է եւ դրոյթը այնքան լաւ հաստատուած է, որ հայ ազգին հայթայթած է հնչիւնաբանութեան վերջնական արտայայտութիւն մը, արտայայտութիւն՝ որ պահպանուած է մինչեւ այսօր առանց փոփոխութիւն մը կրելու, առանց բարելաւում մը ստանալու կամ պէտք ունենալու, վասնզի սկիզբէն իսկ անիկա կատարեալ է[5]։
- Հայերէնը ոչ միայն կը հաւասարի եւրոպական լեզուներու, հապա կը գերազանցէ զանոնք։ Ոճի տեսակէտով հնդեւրոպական ոչ մէկ լեզու չի գերազանցեր հայերէնը, նոյնիսկ չի հաւասարիր անոր[5]։
- Երբ կազմաւորուած էր հայ գրականութիւնը, ժամանակակից Եւրոպայի մեծ ազգերէն ոչ մէկը դեռեւս կար... Այն ժամանակաշրջանին, երբ Ֆրանսիա կամ Անգլիա անունը նոյնիսկ գոյութիւն չուներ, Հայաստանը մեծ դեր խաղացած է պատմութեան մէջ... եւ ունէր ազգային գրական այնպիսի հնութիւն, որ երկար դարերով կը գերազանցէր եւրոպական ազգերու հեղինակածները[5]։
- Աւելի քան 2700 մայր լեզուներէն հինգէն մէկն է հայոց մեծասքանչ լեզուն[5]։
- Հայոց լեզուն. որքան աւելի կը զբաղիմ իրմով, ինձ կը թուի ճոխութեան հրաշք եւ ոսկիի հանք. որքան կը մշակես՝ այնքան կե զտուի եւ կը շողշողայ. որքա՛ն գոյներ ունի եւ արտահայտչական հնարաւորութիւններ...[2]
- Տես արծւենի ազգերում
Հայն էլ ազգ է արծւօրէն
Ուստրս, դու որ չճախրես
Էլ ո՞վ ճախրի հայերէն[12]։ - Մեսրոպ Մաշտոցն ասաց՝ որդիս,
Էլ ինչո՞վ ես յոյսը բերդիս,-
Էլ Հայրենիք ինչո՞ւ եկար,
Թէ պիտ խօսես օտար լեզուով,
Խմես հայոց գինին նեկտար,
...Կենաց կանչես օտար լեզուով,
Քաղես հայոց վարդերն ու հեզ
Աղջիկ կանչես օտար լեզուով[13]։
- Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,
Առնական է, կոպիտ, բայց միևնույն պահին
Պայծառ է նա, որպես մշտաբորբոք փարոս,
Վառված հրով անշեջ դարերում հին։
- Մեր մայրենի լեզուն ազգային պարտէզի վարդն է. առանց անոր մենք չունինք հրապոյր։ Առանց մայրենի լեզուի մենք մեռած ենք[2]։
- ...Մեր լեզուն միայն մեզ չի պատկանում, այլ աշխարհին, նա միայն մեր սրբութիւնը չէ, այլ մասունքը հանուր մարդկութեան... Այդ լեզուի խնամքը, նրա անաղարտութիւնն ու պաշտպանութիւնը դրուած է մեր վրայ[5]։
- Սակայն, լավ լսիր,
Իմ մեծ բարեկամ,
Որքան էլ լինի սրտիդ խօսքը ջերմ,
Գովեստդ արժան,
Դրւատանքդ թանկ՝
Միշտ ցաւի լեզուն աւել է ուժգին,
Մտրակը լլկող
Եւ մխանքը ժանտ.
Ուստի՝ հարցնում եմ
Ոգով տիրական,
Հարցնում եմ ողբով, աղերսով անկամ,
Հարցնոմ եմ հոգով մի վերջին անգամ.
-Ձեր ամենատես աչքերի առաջ,
Արձակելով ճիչ, վայնասուն, շառաչ,
Քանի՞ անգամ են կտրել այդ լեզուն՝
Հանճարեղ լեզուն
Իմ արմենական...
- Փառք հայ տառերուն, որոնք անիմանալի խնամիութեամբ մոգական գրիչներու տակ հաւաքուած՝ Եղիշէին լեզուն ոսկի ըրին, Բագրատունիինը՝ ադամանդ, եւ Ալիշանինն ու Հայրիկինը՝ մեղր քաղցրահոս։ Հայ լեզուն այդ տառերու սանդխտամատերուն վրայ ոտն առ ոտն բարձրացաւ ամէն դարու ճակատին վրայ՝ հոն փորագրելու համար անմահութիւնը մեր ժողովուրդին[2]։
- Կեանքիս ամէն մէկ վայրկեանը նուիրած եմ հայերէնի ուսումնասիրութեան եւ թէ իմ գիտցած լեզուների մէջ հայերէնը բացառիկ է... նախ՝ որպէս զարմանալի տրամաբանական լեզու, ապա նաեւ՝ իր ճկունութեամբ, նոր բառեր կազմելու դիւրութիւններով[5]։
- Մենք վստահ ենք, որ բառերու ճշգրիտ իմաստը տուող լեզու մը որ կայ՝ հայերէնն է եւ կ՝առաջարկենք որ անոր տրուի նախապատւութիւնը՝ փոխանակ, «Էսպերանթօ»֊ին[5]։
- ՄԱԿ-֊ի համար որպես միջազգային լեզու առաջարկելու առթիվ, ամերիկացի հայագետ Սոլտեքսի հետ միասին
Հայերենի դասական և նոր ուղղագրությունների մասին
[խմբագրել]- Փոփոխութիւն, իմ կարծիքով, պէտք է, և կարելի է անել որոշ չափով. բայց եթէ որևէ փոփոխութիւն պիտի վերացնի մեր ուղղագրութեան միութիւնը և մեր երկու գրական լեզուներն իրարուց աւելի հեռացնի, աւելի լաւ է, որ չլինի։ Իսկ մինչ այդ, ձեռք պիտի քաշել ամէն հին ու նոր փոփոխութիւններից և դառնալ աւանդական ուղղագրութեանը։ Այս է ուղիղ ճանապարհը։
- Մանուկ Աբեղյան, «Արարատ» ամսագիր, 1913[15]
- Մէկ-միասնական ուղղագրութեան հարցի մասին, ես արդէն քանի տարի, նստեմ թէ կանգնեմ, այդ նոյնն եմ բոռում։ Առիթ բաց չեմ թողնում ասելու, որ մեր սխալաշատ գործունէութեան մէջ ամենամեծ սխալը, Սևանայ լճի խնդրից էլ աւելի վտանգաւոր քայլը, եղել է մեր ուղղագրութեան «բարե»փոխումը։
- Պարույր Սևակ, 26 փետրվարի 1969[15]
- Ես՝ որպէս հայ գրող և հայ Գրողների միութեան նախագահ, գալիս եմ յայտնելու իմ զարմանքը և բողոքելու էն վերաբերմունքը դէմ, որ ունեցել է Հայաստանի Լուսժողկոմը էս կարևոր խնդրում։ Պարոն Մ. Աբեղեանը մի առաջարկ է արել ու դրել հրապարակ։ Շատ լաւ։
Բայց Հայաստանի Լուսժողկոմը որտեղը՞ց է իմացել, թէ և՛ Աբեղեանը, և՛ ինքը Լուսժողկոմն էլ նրա հետ միասին անսխալական են, որ առանց քննութեան ենթարկելու առաջարկը, հրամանագրում է ընդունել և միայն դրանով գրել ու տպագրել։
Պարոն Աբեղեանի առաջարկը ընդունելի է թէ չէ, դա դեռ քննելիք խնդիր է, հետևաբար Լուսժողկոմի հրամանը անընդունելի է։Եւ եթէ էսպէս է, ապա նրան՝ Լուսժողկոմին, մնում է ուղղել իր արած սխալը, յետ վերցնել իր արած կարգադրութիւնը, խնդիրը համարել բաց և դնել քննութեան։
- Հովհաննես Թումանյան, 10 ամիս նախքան մահը, 1922 մայիսի 17[16]
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ 1,0 1,1 Լեւոն Լաճիկեան եւ Սուրեն Շէրիք, ed (2007). Ներբող Մայրենիին. Հեղինակային հրատարակութիւն. էջ 48. ISBN 978-99930-4-9203-3.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Լեւոն Լաճիկեան եւ Սուրեն Շէրիք, ed (2007). Ներբող Մայրենիին. Հեղինակային հրատարակութիւն. ISBN 978-99930-4-9203-3.
- ↑ Լեւոն Լաճիկեան եւ Սուրեն Շէրիք, ed (2007). Ներբող Մայրենիին. Հեղինակային հրատարակութիւն. էջ 16. ISBN 978-99930-4-9203-3.
- ↑ 4,0 4,1 Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 47. ISBN 99930-2-263-2.
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 Նշան Որբերեան:Վկայութիւններ հայոց լեզուի մասին (2010-02-20)։ Վերստացված է՝ 2010-12-17։
- ↑ 6,0 6,1 6,2 Լեւոն Լաճիկեան եւ Սուրեն Շէրիք, ed (2007). Ներբող Մայրենիին. Հեղինակային հրատարակութիւն. էջ 33. ISBN 978-99930-4-9203-3.
- ↑ 7,0 7,1 Առ Ի Յստակացում։ Վերստացված է՝ 2011-05-03։
- ↑ Սեյրանուհի Գեղամյան, ed (2008). Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ. «Գրաբեր» ՍՊԸ հրատարակչություն. էջ 16. ISBN 978-99941-817-9-7.
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 48. ISBN 99930-2-263-2.
- ↑ Ջուլիետա Գյուլամիրյան և Հիլդա Հարությունյան (2005). Մայրենի Գ. Տարրական դպրոցի Գ դասարան. Թեհրան: «Զանգակ-97» հրատարակչություն և Տպարան «Ալիք». էջ 18.
- ↑ Լեւոն Լաճիկեան եւ Սուրեն Շէրիք, ed (2007). Ներբող Մայրենիին. Հեղինակային հրատարակութիւն. էջ 65. ISBN 978-99930-4-9203-3.
- ↑ Րաֆֆի Օրացոյց. Թեհրան, Իրան: «Րաֆֆի» օրացոյցների հրատարակչական կազմ. 2009.
- ↑ Հայոց լեզուն։ Վերստացված է՝ 2011-04-13։
- ↑ Եաւալիա՝ Վարանդի ձայնային գրքերը։ Վերստացված է՝ 2011-05-11։
- ↑ 15,0 15,1 Յարութիւն վաւերական-ուսուցողական շարժանկար
- ↑ Յարութիւն՝ վաւերական-ուսուցողական շարժանկար