Ստանիսլավ Եժի Լեց
Արտաքին տեսք
(Վերահղված է Ստանիսլավ Լեցից)
Ստանիսլավ Եժի Լեց (լեհերեն՝ Stanisław Jerzy Lec, մարտի 6, 1909 — մայիսի 7, 1966), հրեական ծագումով լեհ բանաստեղծ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Իմացիր բառերի արժեքը, դրանցից ամեն մեկը քեզ համար վերջինը կարող է լինել[1]։
- Լինում է այնպես, որ ուզում ես չապրել, բայց դա չի նշանակում, որ չես ուզում ապրել։
- Ախորժակը ուտելուց է գալիս, բայց սովի հետ չի գնում։
- «Քրիստոսից հետո» ընկած ժամանակաշրջանը աթեիստները անվանում են «մեր թվարկություն»։ Տարօրինակ է։
- Երանի՜ այնքան լսող ունենայինք, ինչքան ականջ դնողներ։
- Խեղճ Երկրագունդ, մեր բոլոր ստվերները նրա վրա են ընկնում։
- Մենք անելանելի ենք կոչում այն վիճակը, որից ելքը մեզ դուր չի գալիս։
- Անգրագետները ստիպված են թելադրել։
- Անքնությունը այն դարաշրջանների հիվանդությունն է, երբ մարդկանց հրամայում են շատ բաների վրա աչք փակել։
- Ճահիճը երբեմն խորության տպավորություն է թողնում։
- Մեծամասնությունը ունի որոշակի աշխարհայացք, որը սահմանվում է փոքրամասնության կողմից։
- Իշխանության համար պայքարը հենց իշխանության հետ են տանում։
- Վախենում եմ հրեշտակներից՝ նրանք բարի են, կհամաձայնեն անգամ դևեր լինել։
- Վախենում եմ դատարկ հրացաններից՝ դրանցով գլուխներ են ջարդում։
- Զառանցա՞նք։ Բայց նո՛ր։
- Գցի'ր առաջին քարը, հակառակ դեպքում քեզ նմանակող կկոչեն։
- Լինելով բարձունքին՝ դու անդունդի եզրին ես։
- Եղիր այլասեր՝ հարգի՛ր այլոց եսասիրությունը։
- Եթե մարդիկ իսկապես մեծ լինեին, աշխարհում շատ տեղ կլիներ։
- Սրտի և գլխի միջև ընթացող պայքարում վերջիվերջո հաղթում է ստամոքսը։
- Հավատարմության մեջ կա մի քիչ ծուլություն, մի քիչ վախ, մի քիչ հոգնածություն, մի քիչ պասիվություն, և երբեմն էլ մի քիչ հավատարմություն։
- Անգամ նրա լռության մեջ քերականական սխալներ կային։
- Իրականության մեջ ամեն ինչ այնպես չէ, ինչպես իրականում։
- Կախվածի տանը պարանից չեն խոսում։ Իսկ դահճի՞ տանը։
- Մեծ ժամանակներում կարող են տեղ անել բավականին շատ փոքր մարդիկ։
- Մարդու մասին գիտելիքների գագաթը գաղտնի ոստիկանության արխիվն է։
- Արդյոք հավատո՞ւմ եմ ես Աստծուն։ Չգիտես ինչու դրա մասին ինձ միշտ մարդիկ են հարցնում, բայց Նա՝ երբեք։
- Հավերժությո՞ւն։ Ժամանակի միավոր։
- Քո երազների տեսիլքները քո ափսեից են լափում։
- Իշխանությունն ավելի հաճախ ձեռքից ձեռք է անցնում, քան գլխից գլուխ։
- Ժամանակի մեխանիզմով իսկական ռումբի մեջ պայթուցիկը ժամանակն է։
- Ի սկզբանե խոսքն էր։ Հետո եկավ լռությունը։
- Նրա մեջ զգացվում է մի ինչ-որ ահագին դատարկություն, որ պռկեպռունկ լցված է բազմագիտակությամբ։
- Վտանգավոր ժամանակներում մի՛ պարփակվիր ինքդ քո մեջ։ Այնտեղ քեզ անպայման կգտնեն։
- Քաղաքի մատակարարման ծրագրում նախատեսված են նաև անեկդոտներ։ Այդ ուղղությամբ իշխանությունները ևս աշխատանք են տանում։
- Այնուամենայնիվ, կղկղանքի մեջ ինչ-որ բան կա՝ միլիոնավոր ճանճերը չեն կարող սխալվել։
- Լիլիպուտների երկրում պետության ղեկավարին թույլատրվում է նայել միայն խոշարացույցի միջով։
- Ամեն ինչում մեղավոր են հրեաները՝ նրա՛նց Աստվածն է մեզ ստեղծել։
- Ճնճղուկը արծիվների համար նախատեսված վանդակում ազատ է։
- Հարություն առնել կարող են միայն մեռյալները, ողջերի համար դա ավելի դժվար է։
- Հարություն առնել առանց սպանողների համաձայնության՝ ինչպիսի՛ համարձակություն։
- Չգիտես ինչու վախկոտները երբեք չեն վախենում պառկել հերոսների համար նախատեսված գերեզմանոցում։
- Ո՞ւմ եմ ես հավատում։ Աստծուն, եթե նա, իհարկե, գոյություն ունի։
- Բոլոր աստվածներն էլ անմահ էին։
- Բոլոր մեծ ողբերգություննները վերջ ունեն, բայց ո՞վ կարող է նստած մնալ մինչև դրանց վերջը։
- Միշտ կգտնվեն էսկիմոսներ, որոնք Կոնգոյի բնակիչների համար կանոններ կմշակեն, թե ինչպես պետք է վարվել շոգ եղանակի պայմաններում։
- Միշտ հետևիր կողմնացույցի սլաքին՝ այն գիտի երբ տատանվել։
- Ամբողջ կյանքում կարելի է գնալ դեպի նպատակը միայն այն դեպքում, եթե այն մշտապես հեռանում է։
- Ամեն ինչ պատրանք է։ Իհարկե նաև նախորդ նախադասությունը։
- Բոլորը բարիք են ուզում։ Մի՛ տվեք այն։
- Ամեն ինչ մարդու ձեռքերում է։ Այդ պատճառով էլ դրանք պետք է հաճախակի լվանալ։
- Աշխարհի բոլոր կապանքները մի շղթա են կազմում։
- Հանուն մարդու պետք է զոհաբերել ամեն ինչ, միայն թե ոչ այլ մարդկանց։
- Հարցնում եք՝ ինչի է հասել այս հեղինա՞կը։ Դե նա ուղղակի իջեցրել է ընդհանուր մակարդակը։
- Որտեղ արգելված է ծիծաղելը, այնտեղ որպես կանոն թույլ չեն տալիս և լացել։
- Հիմարությունը չի ազատում մտածելու անհրաժեշտությունից։
- Ասում են՝ ատամները կորցրածի լեզուն ավելի ազատ է։
- Ավելի լավ է ոչ թե հավատալ մարդուն, այլ վստահություն տածել նրա նկատմամբ։
- Հպարտորեն իրենց կրծքի վրա էին կրում պիտակները այն գնով, որոնցով նրանց չի կարելի առնել։
- Լույսի և խավարի միջև սահմանը դո՜ւ ես։
- Մեղքերն էլ են դասակարգվում ըստ տարբեր ծեսերի։
- Տխուր է, երբ ողնաշարը ուղղվում է միայն խաչի վրա։
- Հումանիզմը կվերապրի մարդկային սերունդը։
- Անգամ մարգարեի մորուքը կարելի է սափրել։
- Անգամ գահի վրա էլ է շալվարը մաշվում։
- Շոկոլադ չես կթի, եթե անգամ կովին կակաո տաս։
- Անգամ երազանքից կարելի է մուրաբա սարքել, եթե դրա մեջ միրգ ու շաքար ավելացնես։
- Փողը հոտ չունի, սակայն ցնդում է։
- Կղկղանքով կարելի է հետաքրքրվել միայն մի դեպքում՝ եթե այն պարարտանյութ է։
- Ձիերի և սիրահարների համար խարադեզը տարբեր է բուրում։
- Մտածողության համար ուղեղ է պետք, էլ չասենք՝ մարդ։
- Հատակ չկա։ Պարզապես ավելի խոր գնալ թույլ չեն տալիս։
- Խորը մտքի հասնելու համար պետք է բարձրանալ։
- Դոգմաները առաջընթացի երաշխիք են՝ դրանց մեկնաբանելը վտանգավոր է, ստիպված ես լինում ոչնչացնել։
- Արդյոք պե՞տք է արվեստը հասկանալի լինի։ Այո, բայց միայն նրանց համար, ում այն հասցեագրված է։
- Արդյո՞ք մարդիկ պետք է պողպատից լինեն։ Ինձ երբեմն թվում է, որ ավելի լավ կլինի, եթե նրանք միս ու արյուն ունենան։
- Դոն Կիխոտնե՜ր, գրոհեք հողմաղացների վրա միմիայն համընթաց քամու դեպքում։
- Ճանապարհային նշանները կարող են մայրուղին լաբիրինթոսի վերածել։
- Ամբաստանագիր՝ esse homo։
- Հիմար. մարդ, որը իրեն ինձանից ավելի խելոք է համարում։
- Սատանան նենգ է՝ նա կարող է մեզ հայտնվել հենց սատանայի տեսքն ընդունած։
- Դևերը լինում են երկու տիպի՝ ընկած հրեշտակներ և ինքնառաջադրված մարդիկ։
- Եթե հնարավոր լիներ քավության նոխազին նաև կթել...
- Եթե հայտարարես, որ սրբեր չկան, կնեղանան անգամ աթեիստները։
- Եթե մարդը քեզ համար թափանցիկ է, ապա գիտես, թե ով է կանգնած նրա հետևում։
- Եթե բղավում են «Կեցցե՜ առաջընթացը», միշտ հարցրու «Ինչի՞ առաջընթացը»։
- Առաջընթա՞ց է, երբ մարդակերը պատառաքաղ և դանակ է օգտագործում։
- Եթե չես կարող փոխել իրավիճակը, փոխի՛ր քո կողմից դրա ընկալումը։
- Կան պիեսներ՝ այնքան թույլ, որ ոչ մի կերպ չեն կարող բեմը թողնել։
- Աշխարհին կկոցած աչքով նայելիս ավելի հեշտ է թաքցնել արցունքները։
- Եթե պատմությունից հանես ամբողջ սուտը, չի նշանակում որ միայն ճշմարտությունը կմնա։ Արդյունքում կարող է ընդհանրապես ոչինչ չմնալ։
- Եթե բերանդ ջուր ես առել, գոնե հետո ոչ մեկին մի՛ թքիր ու մրիր։
- Եթե ես նախկինում իմանայի այն, ինչ գիտեմ հիմա, ես դա չէի իմանա։
- Դահիճի բաղձալի երազանքը. հաճոյախոսություն մահապարտից՝ մահապատժի գերազանց որակի համար։
- Ոգու կաստրատներն էլ են բարձր նոտաներ վերցնում։
- Այծին էլ սատանայի տեղ կդնեին, եթե նրա մեջ ինչ–որ մարդկային բան լիներ։
- Խղճի նկատմամբ բռնությունն էլ է զրկում կուսությունից։
- «Մեկ խաչից կարելի էր երկու կախաղան պատրաստել»,-քամահրանքով ասաց մասնագետը։
- Մենք դեռ երկար դուրս չենք գա մի համակարգից՝ Արեգակնայինից։
- Իրեն համեստորեն գրամոլ էր համարում, մինչդեռ իրականում մատնիչ էր։
- Երբեմն, որպեսզի քեզ լսեն, պետք է լռել։
- Երբեմն այնքան աղբ է կուտակվում, որ այն դեն նետելը շռայլություն է թվում։
- Երբեմն երգիծանքը ստիպված է լինում վերականգնել այն, ինչ ոչնչացրել է պաթոսը։
- Երբեմն երգիծաբանը հուսահատության մեջ է ընկնում՝ նրան չի հաջողվում ավելի ծիծաղաշարժ լինել, քան ուրիշների պաթոսը։
- Ապագայի աչքերին նայել վախեցող մարդկանցից ոմանք տեղյակ չեն, որ ապագան կարող է նրանց հետույք ցույց տալ։
- Իրականություն են դառնում մեր ամենահամարձակ երազանքները։ Այժմ հերթը հասել է ոչ համարձակներին։
- Ճշմարտությունը սովորաբար մեջտեղում է ընկած։ Հաճախ առանց տապանաքարի։
- Հուդաներն էլ սովորեցին խաչ կրել։
- Յուրաքանչյուր ցախավել աստիճանաբար ինքն իրեն ավլվում է։
- Յուրաքանչյուր դար ունի իր միջնադարը։
- Յուրաքանչյուրը ծնվում է գահի համար պիտանի հետույքով։
- Ըստ երևույթին դժոխքը թե ելք, թե մուտք ունի, եթե հնարավոր է դրանով անցնել։
- «Ինչպե՞ս վարվել, – հարցրեց իմ ծանոթներից մեկը, – եթե հանկարծ սեփական տանդ հայտնաբերում ես կնոջդ սիրեկանին՝ անկողին մտած մի այլ կնոջ հետ»։
- Ինչպե՞ս վարժել հիշողությունը մոռանալ սովորելու համար։
- Մարդակերները փափկամարմիններին են սիրում։
- Ինչքա՛ն հարուստ պետք է լինի պետությունը, որ կարողանա իրեն թույլ տալ բնակչության մի կեսին ոստիկան սարքել, մյուս կեսին էլ պետության հաշվին պահի բանտերում։
- Ո՞րն է մարդու կոչումը։ Մարդ լինելը։
- Երբ քաղաքական հեքիաթներում խոսվում է կենդանիների մասին, նշանակում է, որ ժամանակներն անմարդկային են։
- Երբ բռնակալները դիմում են տեռորի, կարելի է հանգիստ քնել։ Այսուհետ ամեն ինչ առանց խաբեության է լինելու։
- Երբ մանուշակները սկսեցին բուրել, կղկղանքը ասաց. «Հետո՞ ինչ, նրանք էժան կոնտրաստի վրա են աշխատում»։
- Երբ անապատները բնակեցվեն, օազիսները կանհետանան։
- Երբ «Կեցցե՜» են գոչում, դա նշանակում է լոկ այն, որ դեռևս համբերում են։
- Երբ առասպելը իրականություն է դառնում, ո՞ւմ հաղթանակն է՝ իդեալիստների՞, թե մատերիալիստների։
- Երբ միֆը բախվում է մեկ այլ միֆի հետ, բախումը սովորաբար բավականին իրական է լինում։
- Երբ շոգեմեքենավարը նոր ուղիներ է փնտրում, գնացքը գծից դուրս է գալիս։
- Երբ ժողովուրդը ձայնազուրկ է, դա զգացվում է անգամ օրհներգի կատարման ժամանակ։
- Երբ քամի չի փչում, տանիքի վրայի հողմացույցն էլ է հաստատակամ բնավորություն դրսևորում։
- Երբ ծիծաղելու առիթ չկա, ծնվում են երգիծաբանները։
- Երբ գլուխներ են թռչում, գլուխդ մի՛ խոնարհիր։
- Երբ բամբասանքները ծերանում են, վերածվում են առասպելների։
- Երբ քամելեոնն է իշխանության գլուխ, շրջապատն է գույները փոխում։
- Երբ մտածեցի, որ հատակում եմ, ներքևից թակեցին։
- Ո՞ւմ հետ ամուսնացնել ազատությունը, որ այն ամուլ չմնա։
- Խավարը խարույկներով չես փարատի։
- Գեղեցիկ սո՞ւտ։ Ուշադրությո՛ւն, դա արդեն իսկ հորինվածք է։
- Գլխավերևի տանիքը մարդկանց հաճախ թույլ չի տալիս աճել։
- Ով շեղվել է դժոխք տանող ճամփից, այլևս չի վախենա նախազգուշացումից. «Այս ճամփան ոչ մի տեղ չի տանում»։
- Ո՞վ է ուսումնասիրում ապտակի վրայի մատնահետքերը։
- Ո՞վ գիտի, ինչ կգտներ Կոլումբոսը, եթե նրա ճամփին չլիներ Ամերիկան։
- Կարո՞ղ է արդյոք մարդակերը խոսել իր կերած մարդկանց անունից։
- Դափնիները երբեմն գլխի մեջ արմատներ են թողնում։
- Ավելի հեշտ է մեկին պոռնիկ անվանելը, քան պոռնիկ լինելը։
- «Պառկի՛ր – վե՛ր կաց»` սա ընդամենը նորակոչիկների առօրյան է, «Մեռի՛ր – հարությո՛ւն առ»՝ ահա սա՛ է կյանքը։
- Թշնամու դեմքը ինձ վախեցնում է, երբ ես տեսնում եմ, ինչքան է այն նման իմ դեմքին։
- Սուտը տարբերվում է ճշմարտությունից նրանով, որ ճշմարտություն չէ։
- Օդափոխիչի հետ պայքարող ամեն մի գարշահոտ հակված է իրեն Դոն Կիխոտ համարելու։
- Հայրենիքի նկատմամբ սերը սահմաններ չի ճանաչում։
- Մարդիկ մինչև դժոխք էլ կհասնեն։ Եվ այնտեղ կյուրացնեն ծծմբի հարուստ պաշարները։
- Մի օր մարդիկ կեղբայրանան և նորից կսկսեն Աբելից ու Կայենից։
- Հանցագործության մայրը տխմարությունն է, սակայն նրա հայրերը հաճախ հանճարներ են։
- Սեփական ապաշնորհության գիտակցման պահը հանճարեղության փայլատակում է։
- Ստրուկների երազանքը. շուկա, որտեղ կարելի է տեր գնել։
- Կարծիքները հաճախ բաժանված են։ Ուժեղների միջև։
- Բազմաթիվ բումերանգներ չեն վերադառնում։ Ընտրում են ազատությունը։
- Իրենց դարից առաջ անցածներից շատերը ստիպված եղան սպասել դրան ոչ այնքան հարմարավետ կեցավայրերում։
- Լուսատու դառնալ ձգտողներից շատերը հանգրվանեցին լապտերասյուների վրա։
- Շատ զրոներ համարում են իրենց էլիպսներ, որոնց շուրջ մոլորակներ են պտտվում։
- Արդյոք կարո՞ղ է մարդակերն արտահայտվել իր կողմից կերված մարդկանց անունից։
- Արդյոք կարո՞ղ է բնիկների կողմից կերված միսիոներն իր առաքելությունը կատարված համարել։
- Կարելի՞ է շեղվել ճշմարտությունից։ Այո, եթե դու դրանից առաջ ես անցել։
- Մարդուն հնարավոր է սպանել մանգաղով, մարդուն հնարավոր է սպանել և մուրժով։ Իսկ եթե մանգաղով և մուրճով...
- Կարելի է վախճանվել Սուրբ Հեղինեի կղզում բնավ Նապոլեոն չլինելով։
- Կարելի է հայտնվել հատակին` առանց հասնելով խորքերը։
- Մենք սիրում ենք, որ մեր ներքին ձայնը մեզ դրսից հասնի։
- Մտքերը մարդուց մարդ են թռնում ինչպես լուներ, սակայն ոչ բոլորին են կծում։
- Մտքերը գլուխ են մտնում ներսից։
- Մենք իրար աչքերին էինք նայում։ Ես ինձ էի տեսնում, նա` իրեն։
- Մտածողությունը հասարակական գործառույթ է, թե ուղեղի գործառույթ։
- Հույսը ապուշների մայրն է, ինչը չի խանգարում նրան լինել խիզախների սիրուհին։
- Պետք է շատ համբերություն ունենալ համբերատար լինելու համար։
- Պետք է այնքան բազմապատկել մտքերի քանակը, որ դրանց վրա հսկողները քչություն անեն։
- Յուրաքանչյուր սարի գագաթին դու հայտնվում ես անդունդի վրա։
- Սատանայի կոտոշների վրա լուսապսակն ավելի ամուր է նստում։
- Ժողովուրդը եռանդով հայհոյանքներ է տեղում` նա հավատում է խոսքի մոգական ուժին։
- Իսկական թշնամին քեզ երբեք չի լքի։
- Իսկական մարդը կազմված է հարցերից. իսկական Աստված կազմված կլիներ պատասխաններից։
- Իսկական բամբասանքը երբեք չպետք է հաստատվի հարյուր տոկոսով։
- Մեր չիմացությունը գնալով հասնում է ավելի ու ավելի հեռավոր աշխարհների։
- Մեր օրերը հաշվվա՛ծ են. վիճակագիրների կողմից։
- Երբեք մի բացիր դուռը նրանց առջև, որոնք կարող են այն բացել և առանց քո թույլտվության։
- Երբեք ինքնասպանություն չեմ գործի` հավատում եմ մարդկանց` միշտ էլ մի պատրաստակամ մարդասպան կգտնվի։
- Եվ ոչ մի ժամացույցի վրա սլաքները ինչպես ապրել ցույց չեն տալիս։
- Եվ ոչ մի տեսանկյունից կույր լինել չի կարելի։
- Երկնային մարմինները պտտվում են նույն ուղեծրերով, սակայն ամեն անգամ այլ օրենքներով։
- Սնոպ մի՛ եղիր` մի՛ խաբիր, եթե ճշմարտության համար ավելի շատ են վարձատրում։
- Մի մտիր մերձավորի հոգու մեջ ոտներով, եթե անգամ դու դրանք նախօրոք սրբել ես։
- Ոչ ամեն առաջնության դափնին պտուղներ է տալիս։
- Թույլ մի տվեք հերմաֆրոդիտներին և ներքինիներին լուծել ավելորդությունների և անբավարարվածությունների խնդիրները։
- Բավարար չէ պարզապես ասել` ես կա՛մ, պետք է լինե՛լ։
- Բավարար չէ, որ խոսքերդ տեղին ասված լինեն, պետք է որ դրանք ասվեն մարդկանց։
- Աշխարհի վերջից շատ բան մի՛ սպասեք։
- Չցանկանալ կյանքից անհնարի՞նը։ Բայց ինչո՞ւ։ Նրա հնարավորությունները սահմանափա՛կ են։
- Գաղտնիքների բանալիներով մի զնգզնգա։
- Օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից։ Իսկ իմացությունը` այո։
- Չիմանալով օտար լեզուներ երբեք չես կարող հասկանալ օտարերկրացու լռությունը։
- Կյանքը ոչ բոլորին է սազական։
- Ոչ ամեն համազարկն է հեղափոխություն սկսում։
- Ոմանք ուրիշներից բարձր էին մի գլուխ, որը և գլխատեցին։
- Ոչ ամեն մարդու, ով շատ գիտի, հայտնի է դրա մասին։
- Ոմանք մեծ պատրաստակամությամբ փռուգիական թասակ կհագներին, եթե այն աներևույթացնող գլխարկ լիներ։
- Որոշ մտքեր գլուխդ են գալիս, երբ դու հսկողության տակ ես։
- Ոմանք չեն դնում տարբերություն օնանիզմի և սեփական անձին հավատարիմ լինելու միջև։
- Ոմանց թվում է, որ նրանք սերվում ենք բարու և չարի ծառի վրա նստած կապիկներից։
- Գեղեցիկ չէ կասկածել, եթե լռիվ համոզված եմ։
- գեղեցիկ չէ մատով ցույց տալ անգամ սեփական անձի վրա` որպես Մեսիայի։
- Մի գոռացեք «Արքան մերկ է» մինչև նա ձեզ հետևով չշրջվի։
- Չի կարելի զվարճցնել անատամ բռնապտների։
- Դժվար է ապրել մահից հետո. երբեմն դրան հասնելու համար ստիպված ես ծախսել ողջ կյանքդ։
- Չիրականացված գործերը հաճախ ի հայտ են բերում հետևանքների կործանարար բացակայություն։
- Մի շրջվի իրականությունից. մի՞թե ճգիտես, որ այն մեզ բոլոր կողմերից է շրջապատում։
- Ժամանակից հետ մի մնա, թե չէ կդիպչես նրանց, որոնք այն շտապեցնում են։
- Մի հայհոյի մարդուն իրեն անծանոթ լեզվով` դա սադիզմ է։
- Մարդանց գրկաբաց մի դիմավորի` մի օգնի նրանց խաչել քեզ։
- Մի պատմեք ուրիշներին ձեր երազները` մեկ էլ տեսար ֆրեյդիստները իշխանության եկան։
- Չարժի հավատալ գուշաներին, որոնք գուշակություններ կատարելիս օգտվում են գիտական մեթոդներից։
- Չարժի վազել դիպուկահարից` հոգնած կմեռնես։
- Գլուխը մի կորցրեք` մեկ էլ տեսար կյանքը կուզենա ձեր գլուխը շոյի։
- Ոչ ամեն գորշ զանգվածը ուղեղի հետ ընդհանուր բան ունի։
- Արդյո՞ք խիղի հանդեպ բռնություն գործադրելու ժամանակ կուսությունը չի կորսվում։
- Հարթ ճանապարհով մի գնա` կսայթաքես։
- Ոչ բոլոր Աբելները կարող են իրենց սեփական Կայեններ ունենալու շքեղություն թույլ տալ, շատերը ստիպված են գոհանալ կոլեկտիվով։
- Շատ լավ... Ասենք գլխով ջարդեցիր պատը... Եվ ի՞նչ ես անելու հարևան բանտախցում։
- Միշտ պետք է լինել այն ինչ կաս. ձին առանց հուսարի մնում է ձի, իսկ հուսարն առանց ձիու լոկ մարդ է։
- Խելքս գնում է մելոդրամաներից ու դա այն պատճառով, որ ռեալիստ եմ։
- Ամենի մասին ասված է, բայց բարեբախտաբար ոչ ամենի մասին է մտածված։
- Գաճաճների հետ շփումը դեֆորմացնում է ողնաշարը։
- Սովորաբար մենք լսում ենք հառաչանքների վերջնական խմբագրված տարբերակները։
- Ոսկեգեղմ ոչխարը հարուստ չէր։
Միայնակություն` դու այնքա՛ն գերբնակեցված ես։
- Տասնմեկերորդ պատվիրան. «Մի՛ խոսելաշնացիր»։
- Քրմերի առջև կատարած մեկ խոնարհումը ավելին արժե, քան կուռքին տված հարյուր խոնարհում։
- Ահ, եթե որևէ աստված ասած լիներ. «Ի՛նձ հավատացենք», այլ ոչ թե. «Հավատացեք ինձ»։
- Դեպի աշխարհ պատուհանը կարելի է փակել թերթով։
- Նա՞։ Անգամ գլխաբոր բիշկը չի կարողանալու գտնել նրա աչքերում երեք դիոպտրիայից բացի ոչինչ։
- Նա հավատարիմ դրոշակակիր էր։ Ամուր սեղմում էր դրոշակաձողը և ոչինչ չէր կարող պոկել նրան դրանից։ Անգամ դրոՇի փոփոխությունը։
- Նա ինձ ճաղատի վրայի ոջիլ է հիշեցնում։ Շուրջբոլորը փայլում է, բայց ոջիլը մնում է ոջիլ։
- Նա տիրապետեց գիտելիքին, սակայն չբեղմնավորեց այն։
- Նա՞։ Հանրագիտարանային տգիտության տեր մարդ։
- Նրա մասին հիացմունքով ասում էին. «Լավերին է ձգտում»։ «Ի՞նչ նպատակով», – չկարողացա թաքցնել անհանգստությունս։
- Նա չավարտեց իր օրագիրը։ Այն հասցրեց մինչև իր մահվան պահը։
- Նա թաքնվում էր լեզվի հետևից, որը ցույց էր տալիս աշխարհին։
- Կաղամախիները դողդոջում են բոլոր կարգերի ժամանակ։ Սակայն բոլոր կարգերի ժամանակ էլ շարունակում են կանաչել։
- Զգուշացի՛ր։ Երբ դու փառքի փայլի մեջ ես, թշնամիներդ առավելություն ունեն` նրանք դարանակալում են ստվերում։
- Հոգու այրումից կամ մոխիր է մնում կամ արարք։
- Մեր երիտասարդ կանանց բաց դեկոլտեները իմ մոտ այն մտահոգությունն են առաջ բերում, թե ինչով ենք մենք կերակրելու հաջորդ սերնդին։
- Տարա հիմարությունը վարպետին. «Արդյոք, նարավոր չի՞ սա վերափոխել իմաստության»։ Վարպետն ասաց. «Դեռ ավելցուկ էլ կմնա»։
- Աստծո մատի հետքերը երբեք իրար նույնական չեն։
- Բացակայողները միշտ սխալ են, սակայն շատ հաճախ նրանք խնայում են իրենց կյանքը։
- Տասնիններորդ դարում շատ քչրն էին կանխատեսում, որ քսաներորդ դարն է գալու։
- Սխալը սխալ է դառնում, երբ ծնվում է որպես ճշմարտություն։
- Անմահության առաջին պայմանը` մահ։
- Պեգասոսը պետք է բոլոր չորսը ոտների վրա պայտեր ունենա։
- Ադամական մեղքը Աստծո փառքի` հավատացյալների թվի աներևակայելի աճի, աղբյուր դարձավ։
- Առաջինը, ով հասկացած սրամտության իմաստը, բավականին ժամանակ ունի ձևացնելու, որ չի հասկացել։
- Գրողը, ով չի խորանում, միշտ մակերեսային է մնում։
- Կյանքի երկայնքով պետք է անցնել հպարտավոր կկոցով` դրանով ցույց տալով անհայտ Արարչին, որ նրա փայլուն կատակը տեղ է հասել։
- Փայտն անգամ թմբուկին է ստիպում ստեղծագործել։
- Հրամցրու քո երազանքը թշնամիներիդ, գուցե նրանք իրենց կյանքին վերջ տան, այն իրականություն դարձնելու ժամանակ։
- Մտածի՛ր մինչև մտածելը։
- Այ քեզ բան. այն կրակի վրա, որը Պրոմեթևսը առևանգեց աստվածներից, վառեցին Ջորդանո Բրունոյին։
- Ուշ է խփել բռունցքով սեղանին, երբ դու արդեն լոկ ուտեստ ես։
- Հիշի՛ր, երբեք մի դավաճանի ճշմարտությանը։ Փոխի՛ այն։
- Գեր մարդիկ ավելի կարճ կյանք ունեն։ Սակայն ավելի երկար են ուտում։
- Հիշե՛ք, որ ազատության համար գինն ընկնում է ազատության պահանջարկի մեծացմանը զուգահեռ։
- Հիշե՛ք, մարդ այլ ընտրություն չունի մարդ լինելուց բացի։
- Փորձիր մի բան պատմել առանց դիմելու պատկերներին, ասացվածքներին, ոճական արտահայտություններին, շտամպերին, անգամ գրական։ Ահա այդ ժամանակ դու կիմանաս, ինչքան դժվար է պարզ լինել։
- Որոշ հիշողություններից հետո սառը ցնցուղին քիչ է, անհրաժեշտ է տաք լոգանք ընդունել։
- Առածները մեկը մյուսին հակասում են։ Դրանում է ըստ էության կայանում ժողովրդական իմաստությունը։
- Բանաստեղծների բերանները փակում են Հուդաների համբույրները։
- Համբույրը փոխանցվում էր սերնդե սերունդ բանավոր ավանդույթի ճանապարհով։
- Ինչո՞ւ չավելացնել ցմահ ազատագրման ժամկետը կյանքի արհեստական երկարացման ճանապարհով։
- «Մուտքն արգելված է» գրությունը «Ելք չկա» գրությունից նախընտրելի է։
- Խոստովանի՛ր` խաղադրույք կատարելով սևի և կարմիրի վրա դու այնուամենայնիվ հույս ունես շահել կանաչը։
- «Կյանքը հիասքանչ է» խոստովանությանն ինձանից ամենաշատ են սպասում նրանք, ովքեր կյանքն իմ համար անտանելի են դարձնում։
- Հենց նախախնամությունը սատանային կոտոշներով օժտեց։
- Առաջընթաց. մեր նախնիները կենդանիների մորթիներ հագած էին քայլում, իսկ մենք սեփական մորթու մեջ ենք մեզ անհարմար զգում։
- Պարզապես չեմ ուզում հավատալ, որ սուտը գոյություն է ունեցել նաև նախքան գրատպության հայտնագործումը։
- Ուղղահայացնե՛ր, զգույշ եղեք։ Հատկապես ոլորաններին։
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 53. ISBN 99930-2-263-2.