Jump to content

Մարի Ստյուարտ (վեպ)

Վիքիքաղվածք-ից

«Մարի Ստյուարտ», Ստեֆան Ցվայգի վեպը շոտլանդական Մարի Ստյուարտ թագուհու և անգլիական Եղիսաբեթ թագուհու գահատիրական պայքարի մասին։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Մարդու կյանքում արտաքին ու ներքին ժամանակները համընկնում են միայն պայմանականորեն. ապրումների ամբողջությունն է միմիայն ծառայում որպես հոգու չափանիշ. իր ձևով, ոչ որպես անտարբեր օրացույց, այն ներսից հաշվում է հեռացող ժամերի շարաերթը։
  • Միայն մի բանում է միասնական անզսպելի նախանձոտ ոհմակը` իր տիրակալի, թագավորի դեմ ուղղված պայքարում, որովհետև այդ բոլորի համար էլհավասարապես անտանելի է հնազանդությունը, և անծանոթ` հավատարմությունը։
  • Անգիտությունը մանկության ամենամեծ առավելությունն է։
  • Մարդը, որը ստրկացել է քաղաքականությանը, այլևս իրեն չի պատկանում և ենթարկվում է այլ օրենքների, քան սրտի սրբազան օրենքներն են։
  • Ամեն մարդու կյանքում էլ լինում են սխալներ, որոնք երբեք և ոչնչով ուղղել հնարավոր չէ։
  • Միայն թույլ բնավորություններն են հնազանդվում ու մոռանում, իսկ ուժեղներն ըմբոստանում են և անհավասար կռվի կանչում ամենազոր ճակատագրին։
  • Մոլեգին սիրահարված երիտասարդ կնոջից տրամաբանություն պահանջել նույնն է, թե անթափանց կեսգիշերին արև փնտրել։
  • Նա, ով քմահաճ սիրտ ունի, դրսից եկող երջանկություն ու անդորր չունի։
  • Եթե զգացմունքը իր ծաղկման շրջանում է գտնվում, ապա այնպիսին է լինում նրա բնությունը, որ նա ենթադրություններ չի անում և չի կծծիանում, չի տատանվում ու չի կասկածում, երբ արքայատեսիլ շռայլ անհատականությունն է սիրում` դա լիակատար ինքնուրացում է և ինքնավատնում։
  • Կրքոտ սիրուհինն ամբողջովին հալվում է էքստազի վերածվող հնազանդության, խոնարհության մեջ։
  • Մեծ շնորհները բարիք են միայն նրա՛ համար, ով արժանի է դրան, անարժանի համար դրանք վտանգավոր են։
  • Ուժեղ բնավորություններն ամրանում են մեծացած իշխանության շնորհիվ (քանի որ իշխանությունը նրանց բնական տարերքն է), իսկ թույլերը կործանվում են ոչ արժանի երջանկության ծանրության տակ։
  • Կնոջ համար չկա ավելի մեծ նվաստացում, քան այն բանի գիտակցումը, որ ինքը չափից դուրս հապճեպորեն է անձնատուր եղել իր սիրույն անարժան մեկին. իսկական կինը այդ բանը երբեք չի ների ո՛չ իրեն, ո՛չ էլ մեղավորին։
  • Մի անգամ բոցավառվելով` զգացմունքը շարունակում է հանդարտ վառվել և միայն գունավորումն է փոխում. սիրով ու կրքոտությամբ հուրհրալու փոխարեն, այն ատելություն ու արհամարհանքի ծուխ է արձակում։
  • Պատահում է, որ մարդը մեկ օրում սովորում է այնքան, որքան նրան չէին սովորեցրել ամիսներն ու տարիները։
  • Ոչ մի բան այնպիսի կիրք չի առաջացնում կնոջ մեջ, ինչպես վախի ու հիացմունքի սարսուռը. սահմռկումի ու վտանգի թեթև ու քաղցր զգացումը սոսկ ուժեղացնում է հաճույքը, մի անբացատրելի սրություն հաղորդում նրան։
  • Այնտեղ, որտեղ արահետն իջնում է սրտի մշուշապատ անձավները, պատմության կրակներն արդեն աղոտ են վառվում.այդ լաբիրինթոսում ճանապարհը որոնել կարելի է միայն զգուշորչեն, ապավինելով բախտին։
  • Կիրքը, ինչպես որ հիվանդությունը, չի կարելի դատապարտել, չի կարելի և արդարացնել. այն կարելի է միայն նկարագրել միշտ նոր զարմանքով և ակամա դողով` այն տարերքների հավիտենական հզորության առջև, որոնք ինչպես բնության մեջ, այնպես էլ մարդու մեջ, հանկարծ ճայթում են ամպրոպի բռնկումով։
  • Կրքով բռնվածին բարոյականության չափանիշով մոտենալը նույնքան անմտություն է, որքան հրաբխին պատասխանատվության կանչելը կամ ամպրոպին տույժի ենթարկելը։
  • Ինչպես որ պայթյունը ոչնչացնում է ամբողջ պայթուցիկ նյութը, այդպես էլ կրքի ժայթքումը, միշտ ու ընդմիշտ այրում է զգացմունքների ամբողջ առկա պաշարը։
  • Ինչպես ամեն մի մեծ արվեստ, սերը պահանջում է ուսումնասիրել, փորձել ու ստուգել։
  • Ոչ մի մտրակ, ոչ մի հայհոյանք այնպես չի այրում ազնիվ հոգին, ինչպես խոր գլուխ տալով ազատությունը ոտնահարելը և շողոմությամբ տիտղոսավորելը։
  • Չկա այնպիսի մի ծաղր, որն ավելի ուժեղ խայթի, քան պաշտոնական հարգալիցության ծաղրը։
  • Կիրքը շատ բանի է ընդունակ։ Այն կարող է չտեսնված, գերմարդկային եռանդ առաջացնել մարդու մեջ։
  • Սայլապանը, որը սլելով, որ կամուրջն իր տակին ճկվում էու ճարճատում,ավելի ուժգին է մտրակում ձիերին, որովհետև գիտե, որ միայն խելագար ընթացքը կարող է իրեն փրկել, այնպես էլ Մարի Ստյուարտն ամբողջ թափով քշում է իր բախտի սև նժույգը, որպեսզի խեղդի վերջին կասկածները, ոտնատակ տա ամեն մի առարկություն։
  • Ավելի լավ է սարսափելի վախճան, քան անվախճան սարսափ։
  • Քարը որքան ավելի խորն է գլորվում դեպի անդունը, այնքան ավելի արագ է ընկնում, այդպես էլ մոլորյալ հոգին խելակորույս շտապում է առաջ, իմանալով, որ շուրջը անելանելիություն է։
  • Չկա միջոց օգնելու նրան, ով ինքն է իրեն կորստյան մատնել։
  • Մարդ արարածի մահապատիժը երբեք չի կարող (և դրանում ստում են բոլոր գրքերն ու ռազմազեկույցները) ռոմանտիկորեն մաքուր ու վսեմ ինչ-որ բան ներկայացնել իրենից։
  • Դաժանության և անարդարության գրանիտից ստեղծվում են պետական մեծ կառույցներ, և դրանց հիմքերը միշտ ամրացված են արյունով. քաղաքականության մեջ սխալ են միայն պարտվածները, պատմությունն անողոք քայլերով անցնում է նրանց դիակների վրայով։
  • Երբեմն ոլորապտույտ, մութ ուղիներ է ընտրում պատմությունը։

Աղբյուրներ

[խմբագրել]