Հավատամք
Արտաքին տեսք
«Հավատամք», Գարեգին Նժդեհի մասին գիրք։ Հրատարակվել է «Հայ Դատ»ի կողմից 1991 թվականին՝ Երևանում։ Այն Նժդեհի գրած նյութերի հավաքածու է։ Հավաքածուի կազմողը և նախաբանի հեղինակը Հովիկ Վասիլյանն է։ Բաղկացած է հետևյալ բաժիններից.
- Որպես նախաբան (էջեր՝ 5-6),
- Կյանքը (էջեր՝ 7-35)
- Բաց նամակներ հայ մտավորականությանը (էջեր՝ 37-64),
- Էջեր իմ օրագրեն (էջեր՝ 65-81),
- Ցեղակրոնություն (էջեր՝ 83-95),
- Ցեղակրոն հավատամք (էջեր՝ 96-102),
- Առյուծածին մայրեր (էջեր՝ 103-107):
Վերջին բաժինն առանձին ստեղծագործություն է, բացի դրանից 107-րդ էջի հիմնական մասում, առանց նոր վերնագրի, հավաքածու ստեղծողը ներկայացրել է «Որդիների պայքարը հայրերի դեմ» աշխատությունը, որը լույս է տեսել 1927 թվականին՝ Սոֆիայում։
Քաղվածքներ
[խմբագրել]Որպես նախաբան (բաժին)
[խմբագրել]- Անմահությունը իրականություն է՝ շոշափելի, ապացուցելի իրականություն։ Այն ոչ մի առնչություն չունի անդրաշխարհի մասին կրոնական խաբեության հետ[1]։
- Բայց մտավորական, որ ժամանակի հոգեպես անառողջ, միշտ էլ որևէ նենգադավով վարակված մթնոլորտում սինթեզեր անխառն ճշմարիտը, կեղծիքի գայթակղիչ արտաքինի տակ տեսներ իրականության իրական մարմինը և այդ ամբողջը բանաձևված մատուցեր ժողովրդին՝ չենք ունեցել։ Միակը եղավ Նժդեհը[1]։
- ՆԺԴԵՀԸ նախ մտածող է, կենաց օրինիչափություններն սթափ գանահատող, ոչ մի երեսպաշտության ու քաղաքական նենգախաղի տուրք չտված խոշորագույն անհատ՝ բյուրեղեցած քառասնամյա պայքարում[1]։
Կյանքը (բաժին)
[խմբագրել]- Այն գյուղերում, որոնք տասնմեկերորդ բանակի հրամանատարի կարծիքով որակվում էին որպես «դաշնակցական կենտրոններ», մանուկից մինչև 80 տարեկան երկսեռ անձինք գնդակահարվում էին։ Հրամանատարի կարծիքով 80 տարեկանից հետո մարդը դժվար թե ապստամբեր նոր իշխանության դեմ. դրանց թողնում էին մահանալու բնական մահով[1]։
- Այլևս գաղտնիք չէ, որ ձեր դրոշի տակ գործում են արևելքի ամոթն ու անեծքը կազմող օսմանյան հայակեր, ջարդարար փաշաները։ Տաճկահայաստանի վեց վիլայեթներում մահվան թագավորություն ստեղծող Խալիլ և Էնվեր մարդակերներն այսօր ձեր քաղաքական և զինվորական խորհրդատուներն են հանդիսանում[1]։
- Հատված Նժդեհի պատասխան նամակից ուղղված Կարմիր բանակի հրամանատարությանը (30.11.1920, Գորիս)
- Դուք վաղուց եք թքել բոլոր տեսակի բարոյական սկզբունքների ու հասկացությունների վրա...
- Ձեզ համար սրբություններ չկան...[1]
- Հատված Նժդեհի պատասխան նամակից ուղղված Կարմիր բանակի հրամանատարությանը (30.11.1920, Գորիս)
Բաց նամակներ հայ մտավորականությանը (բաժին)
[խմբագրել]- Ապագան վտանգված ժողովուրդների վերջին և միակ խաղաթուղթը՝ վերադաստիարակությունն է։
- Դաստիարակություն, որ հեղաշրջեր մինչայժմյան թույլի մեր հասկացությունը իրավունքի և քաղաքական բարոյականի, քրիստոնեության, ուժի և թուլության, պատերազմի և խաղաղության մասին[1]։
- Մուրացկանի եսամոլությունն ու հաշմանդամի պահանջկոտությունը դարձել են մեր հոգեբանությունը[1]։
- Ստորությունը մնում է ստորություն անգամ այն դեպքում, երբ նա կատարվում է հանուն ամենանվիրական շահերի. դա նախ բարոյազրկում է և տկարացնում իրենից օգտվողին[1]։
- Մեր պատմությունն այսուհետև աղետալի սխալների կրկնությունը չպետք է լինի, այլ՝ սրբագրությունը[1]։
- Վաղը հաղթելու է նա, որը մինչ այդ վաղը իր հոգու մեջ կտանի հաղթանակը[1]։
Էջեր իմ օրագրեն (բաժին)
[խմբագրել]- Ես ճշմարտություններ գիտեմ, որոնցից մեկն ասում է՝ ուզու՞մ ես գուշակել, տեսնել ժողովրդի ապագան՝ նայիր նրա երիտասարդությանը։
- Պատերազմներն են օրորել մարդկության պատմությունը, ոչ թե խաղաղությունը, որը բնական վիճակ չի եղել, այլ պատերազմների կարճատև դադար միայն։
- Աշխարհը կառավարում է հակամարտության օրենքը[1]։
- Պատերազմի համար են աշխատում եվրոպական իմպերիալիզմը, անգլիական ծովատիրությունը, ամերիկյան դոլարապաշտությունը, համիսլամականությունը, դեղին վտանգը, պանսլավիզմը և այլն[1]։
- «Ոչ, - ասել է Հյուգոն, - կյանքը չի կարող աշխատել մահվան համար։ Սպանությունը մնում է սպանություն, միևնույն է թե ինչ ես կրում՝ ոճրագործի գլխա՞րկ, թե՞ ֆրանսիական կայսեր թագ»[1]։
- Ժողովուրդը առանց հայրենասիրության նույնն է, ինչ մարմին առանց հոգու[1]։
- Պատճա՞ռը։ - Կույր և բարբարոս կուսակցամոլությունը, - մի զարհուրելի ախտ, որ պիտի թուլանա, եթե ուզում ենք ուժեղանալ ազգովին[1]։
- Հաննիբալին հաղթող Հռոմի կոնսուլներից հանիրավի աքսորված Սցիպիոնը չէ նա, որը մեռնելով աղքատության մեջ, կտակում է գրել իր գերեզմանաքարին՝ «ապերախտ հայրենիք, դու տեր պիտի չլինես իմ ոսկորներին»[1]։
- Այսպես է կատարյալ ղեկավարը։ Նա միաժամանակ և դաստիարակն է, և ռազմարվեստագետը, և կախարդը, և ընկերը, - նա Աստվածն է իր բանակի[1]։
- Ժողովրդի համար անեծք է, երբ առաջնորդը տգետ է, եսամոլ, նախանձ։
- Չկա, չի եղել ավելի զարհուրելի թույն, քան առաջնորդի վատ օրինակը[1]։
Ցեղակրոնություն
[խմբագրել]- Տիտանական ցավից ծնունդ է առնում մի նոր կրոն՝ հպարտության կրոնը[1]։
- Չէ, այլևս չի կարելի այսպես ապրել, քանզի աննախընթացորեն սպանիչ է մեր նվաստությունը։ Այս ցնցող գիտակցությունից ծնունդ առած՝ աշխարհ է գալիս ցեղային բարոյականով մեռոնված հայը։ Նա, որ ներուժ կերպով ապրել է մեր ժողովրդին վիճարկված ողբերգությունն ու ամոթանքը. նոր հայը, որի դրոշակից վաղը պիտի կախվի մեր ցեղի հաղթանակը[1]։
- «Հայերը հպարտ զգալու որչափ իրավունք ունեն, եթե մի անգամ իմանան թե իրենք փառապանծ անցյալ են ունեցել։ Բայց չգիտեն, դժբախտաբար»։
- Անգլիական արդին մեծագույն մարդաբաններից պրոֆեսոր Հետտոնի այս խոսքին որպես պատասխան, նորահաս սերունդը հայտարարում է՝ «Ես ճանաչում եմ իմ ցեղը, ես հավատում եմ իմ ցեղին, ես պաշտում եմ իմ ցեղը, ես ցեղակրոն եմ»[1]։
Ցեղակրոն հավատամք
[խմբագրել]- Իմ ժողովրդի քաղաքական ճակատագրով զբաղվելու պարտականությունն ունեմ ես, և ահա պայքարում եմ մի մեծ ճակատագրի համար, որին արժանի է իմ ցեղը[1]։։
- Դավանում եմ, որ իմ սերունդը ավելի մեծ պարտականություն ունի, քան ուներ անցնող ազատագրական սերունդը։ Պարտականության մեջ ցեղակրոնի իմ բաժինը՝ առյուծի բաժինն է, ամենամեծը[1]։։
- Ցեղակրոնը խորշում է այն բոլոր վարդապետություններից և հոսանքներից, որոնք միտում են մեր նորահաս սերունդը հեռու պահել ցեղի կազդուրիչ ըստինքից՝ կաթից[1]։։
- Ցեղակրոն եմ, ասել է պարտավո՛ր եմ, կամենու՛մ եմ, կարո՛ղ եմ գերազանցել, և պե՛տք է գերազանցեմ ցեղիս թշնամիներին[1]։։
Առյուծածին մայրեր
[խմբագրել]- Տկարությանն և կեղծիքի դեմ պայքարի մեջ հայ երիտասարդը պետք է իր կողքին ունենա հայրենասիրական մայր[1]։
- Մայրերը պետք է հովազներ ծնեն, այլ ո՛չ թե կատու[1]։
- Հայ կինը ավելի հերոսուհի, քան թախիծության մայր պետք է լինի։
- Նրա շուրթերին չպետք է պակասեն Ժաննա դ՛Արկյան խոսքերը․
- «Եթե հոգնած եք՝ դադար առեք, բայց մի լքեք կռվադաշտը, մի՛ դասալքեք»[1]։
- Հաճախ վիրավոր, բայց հոգեպես անսպասելի ժողովուրդներն են միայն հաղթում պատմության մեջ[1]։
- Սկսենք հայ կնոջից․
- Հայրենապաշտորե՛ն դաստիարակեք հայ կնոջ և նրա՛ն թողեք սերնդի դաստիարակումը[1]։
Որդիների պայքարը հայրերի դեմ (առանձին ստեղծագործություն)
[խմբագրել]- Լսենք, որպեսզի կեղծ փորձառության դեղահատեր հրամցնեն մեզ, ինքնարդարացման անվերջանալի ճառեր կարդան մեր գլխի՞ն...Ո՞րն է կյանքի օրենքը։
- Կյանքի օրենքը պայքարն է[1]։