Անեծքներ

Վիքիքաղվածք-ից

Անեծք, նզովք, չարամաղթություն[1]։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Հողեմ գլուխդ
  • Ազիզդ թաղեմ
  • Սիրտդ թաղեմ
  • Թաղեմ բոյդ
  • Դեղին ջրերն ընկնես
  • Պատերը բռնած ման գաս
  • Ասեղը տնկես, հովին նստես
  • Դոշիդ վարդեր շարեմ
  • Աստծու կրակն ընկնի ջանդ
  • Ծնունդդ մեռնի
  • Մուխդ մարեմ
  • Քոքդ կտրվի/չորանա
  • Գնալդ լինի, գալդ չլինի
  • Դառը դատես, դատարկ նստես
  • Սև գա վրեդ
  • Լեզուդ փռթվի/չորանա
  • Հերդ էդ օրը հանդում քներ
  • Մուրազիդ չհասնես
  • Մուրազդ փորում մնա
  • Կուբոնդ (դագաղդ) դնիմ դուռը
  • Գյոռբագյոռ լինես
  • Ազարը (սատանան) տանի քեզ
  • Նստես մսերդ թափի, կանգնես՝ ոսկորներդ
  • Աչքդ բաց սատկես
  • Լեշդ փռվի
  • Շամփուրը դաղ անեն, սիրտըտ կոխեն
  • Ջիգյարիտ գյուլլա դիպչի
  • Սիրտտ էրվի, խորովվի
  • Տանտ տեղե սխտոր ցանեմ
  • Օխտը պորտըտ չորանա
  • Հոքիտ ռըխովտ վեր կյա
  • Կրակ ընգնի ջանտ, էրվես, խորովվես
  • Ծըկծըկոտվես, փըքփըքոտվես, ճրերտ ճլլան
  • Կերածտ պնչովտ տուս կա
  • Էն ձեւ մեռնես, որ պրոշիտ ճյուր տնող չլինի
  • Ազարը բուգըտ մտնի
  • Աստված քոս տա եղունգ չտա

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Ա․ Ս․ Ղարիբյան (1969). Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան. հատոր Ա. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիա. էջեր 88. 
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանի լոգոն
Ընթերցե՛ք անեծք բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։