Jump to content

Կատու

Վիքիքաղվածք-ից
Կատու

Կատու (լատ.՝ Felis catus), մորթավոր, ընտելացված և մսակեր կաթնասուն։ Պատկանում է կատվազգիների ընտանիքին։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Կատվի դունչը մսին չհասավ, ասաց՝ հոտած է[1]։
  • Կատվի դունչը մսին չհասավ, ասաց՝ այսօր պաս է[1]։
  • Կատվի մահվան համար մկները լաց չեն լինում[1]։
  • Կատվի պես մլավելով կատու չես դառնա[1]։
  • Կատուն կով չի դառնա[1]։
  • Կատվի դեմ մուկ է, մկան դեմ՝ կատու[1]։
  • Կատվի խաղը մկան մահն է[1]։
  • Կատվին մի՛ քշիր, ավելի լավ է ձուկը լավ պահիր[1]։
  • Կատուն մուկ բռնելիս ճանկերը թաքցնում է[1]։
  • Մկան մահը որ գալիս է, գնում՝ կատվի պոչի հետ է խաղում[1]։
  • Կատուն ուտելու հետևից է վազում, շունը՝ տիրոջ[1]։
  • Կատուն ամեն գիշեր երազում դմակ է տեսնում[1]։
  • Կատուն տանը չէ, մկների համար հարսանիք է[1]։
  • Կատուն քուն, մկներն արթուն[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Արևելքի ժողովուրդների առածներ և ասացվածքներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, Տերյան 91, 140 էջ


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Կատուներ հոդվածը նաև Վիքիպեդիայում:


Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանի լոգոն
Ընթերցե՛ք կատու բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։