Jump to content

Գնչուհին

Վիքիքաղվածք-ից
«Գնչուհին» գրքի շապիկը

«Գնչուհին», հայ գրող Արշակ Գյումրյանի վեպը։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Թևերը կտրած արծիվը աչքերով է ճախրում…
  • Ծով էիք ուզում՝ ծով ունենայիք։ Երկրագունդը ամայի էր, քսան դար առաջ, երբ դուք ունեիք թագավորներ, գրքեր, ծովեր գետերով… իսկ հիմա լալիս եք։
Վիկտոր
  • Երկիր ունենալու համար ոչ միայն ցանկություն է պետք, այլև զոհվել կարողանալու սրբացում և այն դիրքերում մնալու ուժ, որը կոչվում է Հայրենիք։ Եվ ոչ թե լքել այն՝ ուրիշի ապահով, ուրիշի արյունով հարստացած դիրքերում պահվելու։
  • Մեր մեջ ազատությունը շղթայված է պայմանականությունների ոսկե շղթայով և մենք՝ չնչիններս, ափսոսում ենք դեն շպրտել այդ շղթան հանուն ամենամեծ սրբության, որ մարդուն տվել է բնությունը։
  • Խաբում են բոլոր երեխաներին՝ բոլոր մեծերը մեր քաղաքի, որ հնազանդ ու ձեռնասու լինենք։
  • Մենք, գնչուներս, անցնում ենք աշխարհից աշխարհ ու գիտենք ինչ ենք ուզում ու ինչ փնտրում, ես չհասկացա, թե դուք, հայերդ, ձեր եդեմական երկիրը թողած ու՞ր, ու՞ր եք գնում, ի՞նչ եք ուզում գտնել երկրից թանկ, որ թողնում եք ձերը, ձեր երկիրը օտարին։
  • Մեր թափառումների պատճառն այլ է. մենք ծնվել ենք հույսի ու հավատի խառնուդից… Մի տեղ կարդացել եմ, հույսը թույլերի հենարանն է, սա ճիշտ է ասված։ Ուժեղները մինչև հասնեն հույսի դռանը, հասնում են՝ իրենց նպատակին։ Իսկ մենք այս էլ հինգ հազար տարի սիրում ենք հուսալ ու խաբվել, որպեսզի խաբվելուց հետո նորից հուսանք, հույսի ձեռքը բռնած գնանք մեր կորցրածները փնտրելու…
  • Դառն է ասածդ, չէ, մերը ուրիշ է։ Մենք չենք ուզում ունենալ էն, ինչը գտնելու համար դուք կորցրել եք ձեր հանգիստը ու թափառում եք աշխարհի բոլոր ճանապարհներով։ Մեզ աստված ստեղծեց ուրիշ մտքով, ուրիշ պատգամի համար, դուք ունեք երկիր, տուն, ծառ։ Դուք էդ տունը, ծառը, երկիրը կորցնում եք ու հետո ընկած աշխարհով մեկ ման եք գալիս, չհասկանալով, որ փնտրում եք հենց էն, ինչից դուք ձեզ զրկեցիք… և դրանով էլ դուք նման եք բոլոր հիմարներին ու խելոքներին։ Ես դա եմ հասկացել իմ տեսած հայերի հետ նստել-ելնելուց, խոսք ու զրույցից։
  • Ազատն է կարողանում ազատություն բերել ուրիշին։
Ինդրա
  • Ամեն մարդ իր խնդիրը պիտի լուծի երկրի վրա։
Հրաչ
  • Ամեն ազգ իր հոտն ունի։
Ինդրա
  • Ամեն տեղ հաղթելու ես, վախ չունես, էդ է պատճառը։
Ինդրա
  • Երբ ցնծագին ուրախ եմ լինում կամ լինում եմ շատ տխուր, ուզում եմ մոտենալ ծովին. ես խոսքերով չեմ կարող բացատրել այն զգացումը, որ տիրում է ինձ, բայց գնում եմ ծով որդու կարոտով… ծովը քեզ կլսի ու կտնքա քո ցավից, ծովը լուռ քեզ հետ կնստի կորցրած երկրիդ ափին ու քո որբ ձեռքը բռնած կարտասվի աղի ու դառը արցունքներով, եթե հաղթել ես դու՝ քեզ, քո թշնամուն՝ քո մեջ, ծովը քեզ հետ կծիծաղի անհոգ երեխայի պես ու ծովը, քեզ առած իր ծոցը, կգուրգուրի, կշոյի հավատարիմ ու սիրող կնոջ պես ու կքաշի դուրս մարմինդ քրքրող, հրդեհող բոցերը, ու եթե ծնվել ես թույլ, թույլ՝ չծնված պտուղի պես նա քեզ հավերժ կպահի իր մեջ, որ միանաս իրեն, լուծվես իր մեջ ու դառնաս անսահմա՜ն, անսահման հզոր, հզոր հավերժության պես…
  • Կյանքը հեքիաթ է, իսկ հեքիաթը չեն փորփրում, այլ կախարդվածի պես լսում են։
Ինդրա
  • Մեզ միշտ վախեցնում է անհայտ դրախտը ավելի, քան հայտնի ու սովոր դժոխքը, որի մեջ ապրում ենք։

Աղբյուրներ

[խմբագրել]