Բնություն
Արտաքին տեսք
(Վերահղված է Բնութիւնից)
Բնություն, երկրագնդի վրա գոյություն ունեցող այն ամենը, որ չի ստեղծված մարդու ձեռքով, բնական իրերի և երևույթների ամբողջությունը երկրի վրա[1]։
Աղբյուրով քաղվածքներ
[խմբագրել]- Ծառի տերևներ... Հավաքեցեք հարյուր հազար տերևներ միևնույն ծառից և կհամոզվեք, որ ոչ մեկը չի նույնանա մյուսի հետ։
- Այս է բնության հնչեղությունը։
- Ահա սյունը... եթե այն պատրաստեք անսահման ճշտությամբ, կարկինի ամենաճիշտ պտույտով, նա անպայման անկյանք կթվա։
- Արվեստագետը պետք է կարողանա սովորել բնության օրենքները։ Արվեստագետը պետք է հավատա ինքն իրեն և խորհրդակցի միմիայն ամենաճիշտ ուսուցչի՝ բնության հետ[3]։
- Ֆիզիկան ուրիշ ոչ մի լեզվի չի կարելի թարգմանել. եթե դուք ցանկանում եք ճանաչել բնությունը, գնահատել նրա գեղեցկությունը, ապա պետք է հասկանաք այն լեզուն, որով բնությունը խոսում է[4]։
- Բնության մեջ ոչինչ չի մեռնում, ոչինչ չի ծնվում, այլ ամեն ինչ փոփոխվում է[5]։
- Շատ մարդիկ կպնդեն թե սահմանական պայմանները ֆիզիկայի մաս չեն կազմում, բայց պատկանում են բնազանցության կամ կրոնին։ Նրանք կպնդեն թե բնությունը ամենայն ազատություն ուներ՝ աշխարհը սկսելու ոնց որ կկամենար։ Դա կարող է ճիշտ լինի, բայց նա նաև կարող էր դրան պատճառել, որ մի բոլորովին անկանոն ու պատահական ձևով զարգանա։ Բայց բոլոր ապացույցն այն է, որ նա զարգանում է մի կանոնավոր ձևով և որոշ օրենքների համաձայն։ Դրա համար խոհեմ կթվար ենթադրել թե սահմանական պայմաններն էլ են օրենքներով կառավարվում։
- Ստիվեն Հոկինգ, «Աշխարհի Քվանտ Վիճակը», Միջուկային Ֆիզիկա (1984)
- Պատմությունը, ինչպես և բնությունը, ունի իր օրենքները[7]։
- Թանգարանում ես ձեռք բերում սերը գեղանկարչության հանդեպ, որ բնությունը միայնակ կարող է անել։ Ոչ թե հիանալի բնության կտորի առաջ են ինքն իրեն ասում «ես նկարիչ կդառնամ», այլ կտորի առջև[8]։
- Բարի է բնությունը, տալիս է կյանքը ոչ ձրիաբար, տալիս է ժամանակին իր տվածի հաշիվը պահանջելու պայմանով[9]։
Անաղբյուր քաղվածքներ
[խմբագրել]- Բնությունը ստեղծում է մարդուն, որպեսզի մարդու միջոցով տեսնի իրեն, սքանչանա իրենով։ Մարդը բնություն է, բնությունը՝ մարդ։ Մահ գոյություն չունի։
- Բնության ամենահրաշալի ստեղծագործությունը մարդն է։
- Մարդ ինքը պիտի սովորի, պիտի տեսնի, ճանաչի, սիրի, տեսնի իրեն ու անկեղծ լինի։ Իսկ սովորել պետք է բնությունից։ Նրանից մեծ ուսուցիչ չկա։
- Մարդ պետք է բնության մեջ ապրի, բնությունն զգա․․․
- Զարմանալի հրաշք է հողը, հողի ուժը անսպառելի է․․․
- Բնության մեջ մարդ իրեն բազմապատկված կզգա․․․
- Յուրաքանչյուր մարդու մեջ բնությունը դրևորվում է կամ որպես հատիկաբույսեր, կամ որպես մոլախոտ, ուրեմն նա թող ժամանակին ջրի առաջինը և ոչնչացնի երկրորդը։
- Մայր բնության մեջ նույնիսկ մի փերի
- Չկա անթերի։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Ա․ Ս․ Ղարիբյան (1969). Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան. հատոր Ա. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիա. էջեր 332.
- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 133. ISBN 99930-2-276-4.
- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 146.
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 193.
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 54.
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 276.
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 156.
- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 150.
- ↑ Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա։ Հուշեր։ Երևան։ Սովետական գրող, 1986, էջ 74