Ջեկ Լոնդոն
Արտաքին տեսք
Ջեկ Լոնդոն (անգլ.՝ Jack London, հունվարի 12, 1876 — նոյեմբերի 22, 1916), ամերիկացի գրող։
Քաղվածքներ
[խմբագրել]- Սովորեցեք ընթերցանության նյութ ընտրել խնամքով, սովորեցեք սահուն կարդալ՝ յուրացնելով հիմնականը[1]։
- Թանգարանում ես ձեռք բերում սերը գեղանկարչության հանդեպ, որ բնությունը միայնակ կարող է անել։ Ոչ թե հիանալի բնության կտորի առաջ են ինքն իրեն ասում «ես նկարիչ կդառնամ», այլ կտորի առջև[2]։
- Եթե ձեր մտքերն արժեքավոր են, գրվածքներն էլ արժեքավոր կլինեն։ Բայց եթե ձեր շարադրանքն անհետաքրքիր է, դա նրանից է, որ անհետաքրքիր են ձեր մտքերը։ Եթե ձեր շարադրանքը սահմանափակ է, ապա այն պատճառով, որ դուք ինքներդ էլ սահմանափակ եք[2]։
- Ես հավատում եմ սիստեմատիկ աշխատանքի անհրաժեշտությանը և երբեք չեմ սպասուն ներշնչանքի։ Բնավորությամբ ես ոչ միայն փնթի ու թափթփված մարդ էի, այլև մելամաղձոտ։ Բայց իմ մեջ կարողացա հաղթահարել թե՛ մեկը և թե՛ մյուսը։ Ինձ մոտ դրսևորվեց կարգապահությունը, որի անհրաժեշտությունը զգացել էի նավաստի եղած ժամանակ[3]։
Աղբյուրներ
[խմբագրել]