Մկրտիչ Կորյուն
Արտաքին տեսք
Մկրտիչ Կորյուն կամ Կորյուն Գրիգորի Մկրտչյան (1913—1984), արևմտահայ առակագիր, բանաստեղծ և բանասիրական գիտությունների թեկնածու։
Քաղվածքներ
[խմբագրել]- «Ոչ ոք չկարողացավ որդուն հանել հոր դեմ, իսկ ես դա արեցի», ասաց շահը[1]։
- Երկաթի կտորը խցկվեց մուրճի և զնդանի արանքը՝ մոտիկից ծանոթանալու նրանց փոխհարաբերություններին։ Բերանը տափակացավ[1]։
Առակներից
[խմբագրել]- Կայծակն իրեն չի ծնի ինքը,
Թե չօգնեն նրան ամպն ու երկինքը[2]։ - Գիտե՞ք թե ինչու նա մնաց պոչում,
Գործը չավարտած ուռա՜ էր գոչում[2]։ - Առաջ չափսդ ճանաչիր,
- Հետո միայն շոր պահանջիր։
- Նավաստին պետք է նավահանգստում
- Անհագստանա, սարքի ամեն բան,
- Որ ծովի վրա
- Ապահով մնա։
- Ով կամենում է
- Միշտ անպարտ մնա
- Պետք է զենքերն իր
- Սրած ունենա։
- Թե սուտն ու կեղծը տիրեն աշխարհին,
- Կմնա՞ արդյոք էլ քարը քարին։
- Որքան կարող ես նորը պրպրտիր
- Բայց երբ տակավին
- Չես տիրել նորին,
- Հինը դու երբեք դեն մի շպրտիր։
- Թե նապաստակ էլ որսալու լինես,
- Առյուծ որսալու պատրաստություն տես։
- Հիմարը կարող է ծովն էլ հրդեհել։
- Ագռավի կռավին ուշք մի դարձրեք,
- Իսկ Վարդի մասին սոխակին հարցրեք։
- Անախշատանք, ինչ որ բան ձրի,
- Նման է միայն քամու բերածի
- Ու վերջիվերջո քամին է տանում։
- Մարդ կապրի հանգիստ ու հեշտ,
- Թե սիրտն է պարզ, վարքը՝ պարկեշտ։
- Մայր բնության մեջ նույնիկս մի փերի
- Չկա անթերի։
- Հաճախ շատ տեղին արված մի բողոք
- Քո գլխին դատ է դառնում անողոք։
- Խելոք, հեռատես մարդ է միայն նա,
- Ով ձմռան պաշարն աշնանն ունենա։
- Ո՞ւմ սրտից արդյոք չի ժայթքի ցասում
- Երբ բոռն է մեղվին պորտաբույծ ասում։
- Մի հավատա երբեք իրեն գովող մարդուն,
- Մի հավատա սոված կովին՝ կանաչ արտում։
- Ով ընկերոջն իր վատ բան ցանկանա,
- Մեկի տեղ երկու վնաս կստանա։
- Կյանքում ով քիչ է հոգս ու ցավ կրում,
- Նա է ամենից բարձր գոռգոռում։
- Թե շուռ գան մի օր շահերը բոլոր,
- Գանձ, աթոռ ու դիրք, գահերը բոլոր,
- Կմնա արհեստն արեգակի տակ,
- Որպես աշխարհի անպարտ թագավոր։
- Քծնելը միայն նրան է սազում,
- Ով ոչ թե մարդ է, այլ բիրտ անասուն։
- Հողի տակ լինի, թե հողի վրա
- Օձն ամենուրեք օձ էլ կմնա։
- Կյանքում ընկնել կա, կա և բարձրանալ․․․
- Երբ հզորի դեմ կռվի ես գնում,
- Թույլի խորհուրդն էլ կարող է պետք գալ։
- Խստագույն պետք է պատժել թե՛ գողին,
- Եվ թե՛ օգնողին։
- Թրի կտրածը բուժվում է մի օր,
- Լեզվի կտրածը մխում է միշտ խոր․
- Թշնամու հանդեպ լեզուդ պահիր սուր,
- Բարեկամիդ հետ՝ շիտակ ու մաքուր։
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ 1,0 1,1 Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 17. ISBN 99930-2-276-4.
- ↑ 2,0 2,1 Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 29. ISBN 99930-2-276-4.