Jump to content

Օգյուստ Ռենուար

Վիքիքաղվածք-ից
Պիեր-Օգյուստ Ռենուարը

Պիեռ-Օգյուստ Ռենուար (ֆր.՝ Pierre-Auguste Renoir, փետրվարի 25, 1841դեկտեմբերի 3, 1919), ֆրանսիացի նկարիչ, որ նպաստել է իմպրեսիոնիզմ ոճի ստեղծմանը։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • «Ծառի տերևներ... Հավաքեցեք հարյուր հազար տերևներ միևնույն ծառից և կհամոզվեք, որ ոչ մեկը չի նույնանա մյուսի հետ։
Այս է բնության հնչեղությունը։
Ահա սյունը... եթե այն պատրաստեք անսահման ճշտությամբ, կարկինի ամենաճիշտ պտույտով, նա անպայման անկյանք կթվա։
Արվեստագետը պետք է կարողանա սովորել բնության օրենքները։ Արվեստագետը պետք է հավատա ինքն իրեն և խորհրդակցի միմիայն ամենաճիշտ ուսուցչի՝ բնության հետ։»[1]
  • «Ամենահասարակ սյուժեները ամենաանմահներն են։»[1]
  • Եթե չլիներ Մանեն, մենք կկորչեինք[2]։
  • Ես միշտ հանձնվել եմ իմ ճակատագրին[2]։
  • Հիմա, նայելով իմ կյանքին, հետադարձ հայացք նետելով, ես համեմատում եմ այն գետը նետված խցանի հետ։ Նա լողում է, հետո ընկնում է ջրապտույտի մեջ, վերադառնում է, ընկնում է ջրի մեջ, նորից բարձրանում է վերև, դեմ է առնում խոտերին, անհույս ճիգեր է գործադրում պոկվելու համար և, ի վերջո, կորչում է չգիտես թե որտեղ․․․[2]
Թիավարների նախաճաշը, 1880-1881, Վաշինգտոնի Ֆիլիփս հավաքածոյից

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. 1,0 1,1 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 146. 
  2. 2,0 2,1 2,2 Նարեկ Մեսրոպյան, Արևը վրձնի վրա, Երևան, 1978


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Օգյուստ Ռենուար հոդվածը նաև Վիքիպեդիայում: