Անժելա Ստեփանյան
Արտաքին տեսք
Անժելա Մարտիրոսի Ստեփանյան (մարտ 4, 1917, Թիֆլիս - մայիսի 2, 2002, Երևան), հայ խորհրդային արձակագիր։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ուղիղ խոսքը կծու է թվում[1]։
- Փառքը ձնագնդու պես է, որքան գլորվի, այնքան կմեծանա[1]։
- Վայելք ստանալը նույնպես մեծ իմաստություն է[1]։
- Կարևորը ոգին է, ստեղծագործելու անսպառ կարողությունը[1]։
- Փառքը հիմարացնում է նույնիսկ իմաստունին[1]։
- Ոչ մի բան այնքան խորը չի խոցում, որքան մերձավորի անտարբերությունը[1]։
- Առանց գրականության, առանց պոեզիայի կյանքը ոնց որ ծառազուրկ պարտեզ[1]։
- Մարդը պետք է ապրի բարդու նման գլուխը բարձր, հպարտ։ Ոչինչ չպետք է կռացնի մարդուն[1]։
- Բնության մեջ մենակություն չես զգում, և մտքերդ որքան էլ տխուր լինեն, թեթև են թվում[1]։
- Մարդիկ կյանքի երկրորդ կեսում սկսում են ավելի շատ ապրել անցյալի հուշերով, անցյալի կարոտներով[1]։
- Երջանկությունը լինում է տարբեր տեսակի, երբեմն աննշան, այնքան աննշան, որ ուրիշի աչքին չի երևում[1]։