Անցյալ
Արտաքին տեսք
Անցյալ, անցած ժամանակներ, իրադարձություններ, դեպքեր։ Կյանքի նախորդ շրջանում ունեցած ինչ-ինչ գործունեություն, վարքագիծ և այլն։
Քաղվածքներ
[խմբագրել]- Անցյալը մեր մեռած զգացմունքների հանգստարանն է[1]։
- Քրիստիան Բոուվի
- Այն մոլորությունը, թե անցյալն ավելի լավ է ներկայից, ըստ երևույթին, տարածված է եղել բոլոր դարաշրջաններում[1]։
- Գրիլի
- Անցյալը նախանշված է մեզ ծառայելու, բայց տիրապետել նրան մենք կարող ենք միայն ներկային ենթարկելու պայմանով[1]։
- Անցյալն ավելի հեշտ է պարսավել, քան ուղղել[1]։
- Անցյալը հատուցված է, ներկան չքանում է, եղեք գալիքում[1]։
- Լևիս
- Անհրաժեշտ է ինչ-որ ավելի մե բան, քան տաղանդը՝ ներկան հասկանալու համար, ինչ-որ ավելի մեծ բան, քան հանճարը՝ գալիքը կանխատեսելու համար, իսկ իմիջիայլոց ինչքան դյուրին է բացատրել անցյալը[1]։
- Ներվալ
- Պատմաբանը մարգարե է՝ ուղղված անցյալին[1]։
- Ֆրիդրիխ Շլեգել
- Անցյալ սերունդները թողել են մեզ ոչ այնքան հարցերի պատրաստի որոշումներ, որքան բուն հարցեր[1]։
- Անցյալը չի պատկանում ոչ մեկին[2]...
- Անցյալի ամենաաննշան անցքերը հետագայում, շատ տարիներ անց, մեզ համար ձեռք են բերում իրադարձությունների նշանակություն[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել]