Ազատություն
Վիքիքաղվածքյից՝ ազատ հանրագիտարանից
Բովանդակություն |
[խմբագրել] Աղբյուրով
[խմբագրել] Ավգուստինոս Երանելի
[խմբագրել] Թաթուլ Հուրյան
- Լավ է երգը շուրթերին ոտքի վրա մեռնել, քան ապրել շղթայված, որպես ճորտ ու գերի:[2]
[խմբագրել] Դմիտրի Պիսարև
- Գիտելիքը և միայն գիտելիքն է մարդուն դարձնում ազատ ու մեծ:[3]
[խմբագրել] Միքայել Նալբանդյան
- Ազատն Աստված այն օրից,
Երբ հաճեցավ շունչ փչել
Իմ հողանյութ շինվածքին,
Կենդանություն պարգևել.
Ես անբարբառ մի մանուկ՝
Երկու ձեռքս պարզեցի,
Եվ իմ անզոր թևերով
Ազատությունն գրկեցի:
-
- Ազատություն
- -Ազատությո՜ւն,- գոչեցի, -
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թո՛ղ դաւ դնե թշնամին.
Ես մինչ ի մահ, կախաղան՝
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ,
Անդադար՝ Ազատությո՜ւն:
-
- Ազատություն
[խմբագրել] Սամվել Սմայլս
- Աշխատանքը վարժեցնում է ուշադրության և ջանասիրության, հրահանգում է միտքը, տալիս է դրան միջոցներ, կամքին հաղորդում է ազատություն և ուրիշ հատկություններ, որոնք բոլորն էլ նպաստում են հաջողակ առաջ տանելու որևէ գործ:
[խմբագրել] Վոլտեր
- Ով ազատություն և ճշմարտություն չի սիրում, կարող է դառնալ հզոր մարդ, բայց մեծ` նա երբեք չի լինի:[4]
[խմբագրել] Շառլ դե Մոնտեսքիո
- Քաղաքացու համար քաղաքական ազատությունը հոգեկան հանգստություն է, որը հենվում է անվտանգության մեջ համոզված լինելու վրա:[5]
[խմբագրել] Ալֆոնս դե Լամարթին
- Ուժեղների փառքը տկարների ազատությունն է:[6]
[խմբագրել] Ֆրիտյոֆ Նանսեն
- Չարիքն ու բռնությունները չեն կարողացել ընկճել հայ ժողովրդին. ամեն անգամ որևէ տեղից ծագած լույսի նշույլն անգամ սնել է ազատության նրա երազանքը:[7]
[խմբագրել] Առանց աղբյուրի
[խմբագրել] Պարույր Սևակ
- Օտարության մեջ ազատ լինելը այլ գերություն է, իսկ տան մեջ նույնիսկ գերի լինելը՝ այլ ազատություն:
[խմբագրել] Ֆրիդրիխ Նիցշե
- Վսեմ մարդը, տեսնելով վսեմը, դառնում է ազատ, վստահ, լայնախոհ, հանգիստ, ուրախ, բայց կատարյալ գեղեցիկը իր տեսքով ցնցում է նրան և դիտապաստ է անում, նրա առջև նա ժխտում է ինքն իրեն:
- Ով զգում է կամքի անազատությունը՝ հոգեկան հիվանդ է. ով ժխտում է այն՝ հիմար է:
- «Հնազանդություն» և «օրենք», սա է հնչում բոլոր բարոյական զգացումներից։ Սակայն «կամայականություն» և «ազատություն»՝ ահա թե ինչը ի վերջո կարող է բարոյականության վերջին հնչյունը դառնալ:
- Ի՞նչ օգուտ ոգին ազատ դարձնելուց, եթե այն թռչել չգիտի:
- Սերը - հնազանդության պտուղն է. սակայն սերունդներ են ընկած պտուղի և արմատի միջև, իսկ ազատությունը սիրո պտուղն է:
- Ես ուզում եմ իմանալ՝ դու ստեղծագործ թե փոխադրող մարդ ես, ցանկացած նկատառմամբ. իբրև ստեղծագործոզ՝ դու պատկանում ես ազատներին, իբրև փոխադրող՝ դու նրանց ստրուկն ու գործիքն ես:
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ (2010) Ռաֆայէլ Համբարձումեանում՝ Հանգանակ հայ ինքնութեան։ Ամարաս հրատարակչություն, 68։ ISBN 978-99930-1-121-7։
- ↑ (1974) Փառանձեմ Վարդունիում՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 108։
- ↑ (2006) Սուրեն Գրիգորյանում՝ Ասույթներ։ «Լուսաբաց հրատարակչատուն», 125։
- ↑ Հայ ֆորում՝ Խորիմաստ մտքեր։ Վերստացված է՝ 2008-12-28 թվականին։
- ↑ (2006) Դոնարա Մարտիրոսյանում՝ Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից։ «Մաշտոց», 36։ ISBN 99941-807-0-3։
- ↑ (2006) Սուրեն Գրիգորյանում՝ Ասույթներ։ «Լուսաբաց հրատարակչատուն», 314։
- ↑ (2008) Սեյրանուհի Գեղամյանում՝ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ «Գրաբեր» ՍՊԸ հրատարակչություն, 10։ ISBN 978-99941-817-9-7։