Օրենք
Վիքիքաղվածքյից՝ ազատ հանրագիտարանից
Բովանդակություն |
[խմբագրել] Աղբյուրով
[խմբագրել] Ցիցերոն
- Դատավորը խոսող օրենք է, իսկ օրենքը՝ համր դատավոր:[1]
- Երբ շաչում է զենքը, լռում են օրենքները:[1]
[խմբագրել] Ժան-Ժակ Ռուսո
- Օրենսդիր իշխանությունը պետության սիրտն է, գործադիր իշխանությունը՝ նրա ուղեղը:[1]
[խմբագրել] Կատոն Ավագ
- Չկա այնպիսի օրենք, որ բոլորի սրտով լինի:[2]
[խմբագրել] Օնորե դե Բալզակ
- Ոչ մի բան այնպես վատ չգիտենք, ինչպես այն, ինչ պիտի ամեն ոք իմանա՝ օրենքը:[2]
[խմբագրել] Սեմուել Ջոնսոն
- Օրենքը մարդկային իմաստության բարձրագույն դրսևորումն է, որը մարդկանց փորձը օգտագործում է հասարակության բարօրության համար է:[1]
[խմբագրել] Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել
- Օրենքը համընդհանուր կամքի վերացական արտահայտությունն է:[1]
[խմբագրել] Լուք դե Վովենարգ
- Ով գործում է ավելի խիստ, քան օրենքներն են, նա բռնակալ է:[1]
- Օրենքը պետք է խիստ լինի, իսկ մարդիկ՝ ներողամիտ:[1]
[խմբագրել] Սենեկա Ավագ
- Որոշ չգրված օրենքներ գրված օրենքներից ավելի հաստատուն են:[1]
- Օրենքը պետք է հակիրճ լինի:[1]
[խմբագրել] Մարկիզ դե Սադ
- Այն օրենքը, որ փորձում է մարդու կյանքը (մահապատիժը) ոչ-գործնական, անարդար, և անընդունելի է: Դա երբեք ոճրագործությունը չի ընկճել--ամեն օր երկրորդ անգամ գործվում է կառափնարանի ոտքին:
- Փիլիսոփայությունը ննջասենյակում, «Մեկ ավել ջանք , ֆրանսիացիներ, եթե դուք հանրապետականներ էիք դառնալու» (անգլերեն): (1795)
[խմբագրել] Միգել Սերվանտես
- Օրենքը թեքվում է այն կողմը, որը հաճելի է թագավորին:[1]
[խմբագրել] Գարեգին Նժդեհ
- Երկու բան պետք է լցնի մարդու հոգին հիացմունքով ու հարգանքով՝ աստղալից երկինքը գլխի վերևում և բարոյական օրենքը սրտի մեջ:[3]
[խմբագրել] Մենանդրոս
- Որտեղ ուժն է թագավորում, այնտեղ օրենքն անզոր է:[1]
[խմբագրել] Ջոն Լոկ
- Ստեղծեք քիչ օրենքներ, բայց հետևեք, որ դրանք կատարվեն:[2]
[խմբագրել] Առանց աղբյուրի
[խմբագրել] Ֆրիդրիխ Նիցշե
- «Հնազանդություն» և «օրենք», սա է հնչում բոլոր բարոյական զգացումներից։ Սակայն «կամայականություն» և «ազատություն»՝ ահա թե ինչը ի վերջո կարող է բարոյականության վերջին հնչյունը դառնալ:
- Ախ, դուք ինչ հարմար եք տեղավորվել։ Ձերը օրենքն ու չար աչքն է նրա վրա, ով թեկուզ միայն մտքերում օրենքի դեմ է շրջված։ Բայց չէ՞ որ մենք ազատ ենք - դուք ի՜նչ գիտեք ինքդ քո հանդեպ պատասխանատվության տառապանքի մասին:
- Բարձրագույն մարդու յուրաքանչյուր արարքի մեջ ձեր բարոյական օրենքը հարյուրապատիկ խախտված է:
- «Եթե դու գիտես՝ ինչ ես անում, դու Երանելի ես։ Բայց եթե դու չգիտես այդ՝ նզովված ես և օրենքի հանցագործ»,- ասաց Հիսուսը շաբաթը խախտած մի մարդու, խոսք բոլոր խախտողների և հանցագործների համար:
[խմբագրել] Ֆիննական առած
- Արտակարգ իրավիճակը չի ընթերցում օրենքը:
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 (2006) Սուրեն Գրիգորյանում՝ Ասույթներ։ «Լուսաբաց հրատարակչատուն», 322։
- ↑ 2,0 2,1 2,2 (2006) Սուրեն Գրիգորյանում՝ Ասույթներ։ «Լուսաբաց հրատարակչատուն», 321։
- ↑ (2001) Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյանում՝ Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան։ Զանգակ-97 հրատարակչություն, 125։ ISBN 99930-2-276-4։