Սամվել Սմայլս
Վիքիքաղվածքյից
Սամվել Սմայլսը (անգլերեն՝ Samuel Smiles) (դեկտեմբերի 23, 1812 - ապրիլի 16, 1904) շոտլանդացի գրող և բարեփոխիչ է եղել:
Քաղվածքներ [խմբագրել]
- Աշխատանքը մեր գոյության օրենքն է, մարդկանց ու ազգերի առաջ տանող ամենամեծ սկզբունքը: Մարդկանց մեծամասության համար աշխատանքը անհրաժեշտ մի բան է, որից կախված է նրա կյանքը: Այսպես թե այնպես բոլորս էլ պարտավոր ենք աշխատել, որպեսզի արժանավայել կյանք վարենք:[1]
- Աշխատանքը կարող է լինել մի ծանր բեռ ու պատուհաս, սակայն փառք ու պատիվ բերել մեզ: Առանց աշխատանքի ոչինչ չի կարելի ստեղծել: Մեր մեջ եղած ամեն ազնիվ ու լավ բան ստեղծվում է աշխատանքով: Եթե աշխատանքը ոչնչացվեր, բարոյական մահ կհասներ մարդկությանը:[2]
- Աշխատանքը կարգապահության վարժեցնող մի միջոց լինելով, կարող է բնավորության կրթիչների շարքը դասվել: Աշխատանքը եթե անմիջական մի արդյունք էլ չտա, ավելի օգտակար է, քան դատարկությունը, քանի որ մարզում է մեր ձեռքերը, մեր միտքը, ուրեմն և մեզ՝ մարզում, պատրաստում է մի արգասավոր գործի համար: Աշխատանքի սովորությունը վարժեցնում է կարգապահության, ստիպուն է խնայել ժամանակը և իմաստաբար բաժանել այն:[2]
- Աշխատանքը վարժեցնում է ուշադրության և ջանասիրության, հրահանգում է միտքը, տալիս է դրան միջոցներ, կամքին հաղորդում է ազատություն և ուրիշ հատկություններ, որոնք բոլորն էլ նպաստում են հաջողակ առաջ տանելու որևէ գործ: Աշխատասեր ու ջանասեր լինել երիտասարդ հասակում՝ նշանակում է ձեռք բերել հաստատուն բնավորություն, որը նշանակում է հարատև ուշադրության և տոկունության համար անհրաժեշտ հատկություն և կամքի կորով: Իսկ դրանցով կարելի է հաղթահարել ամեն ինչ:[3]