Միքայել Նալբանդյան
Վիքիքաղվածքյից՝ ազատ հանրագիտարանից
Միքայել Նալբանդյանը (նոյեմբերի 14, 1829 - մարտի 31, 1866) հայ գրող և բանաստեղծ է եղել:
[խմբագրել] Քաղվածքներ
- Հարուստներին պետք է խղճալ, նրանք շրջապատված են բարիքներով, որոնք, սակայն, չեն թափանցում նրանց հոգիների մեջ:[1]
- Ճշմարիտ և ստույգ մատենագրությունը մի հայելի է, որի մեջ ցոլանում է ազգի կյանքը:[2]
- Ազատն Աստված այն օրից,
Երբ հաճեցավ շունչ փչել
Իմ հողանյութ շինվածքին,
Կենդանություն պարգևել.
Ես անբարբառ մի մանուկ՝
Երկու ձեռքս պարզեցի,
Եվ իմ անզոր թևերով
Ազատությունն գրկեցի:
-
- Ազատություն
- -Ազատությո՜ւն,- գոչեցի, -
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թո՛ղ դաւ դնե թշնամին.
Ես մինչ ի մահ, կախաղան՝
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ,
Անդադար՝ Ազատությո՜ւն:
-
- Ազատություն
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ (2001) Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյանում՝ Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան։ Զանգակ-97 հրատարակչություն, 119։ ISBN 99930-2-276-4։
- ↑ (2006) Սուրեն Գրիգորյանում՝ Ասույթներ։ «Լուսաբաց հրատարակչատուն», 156։