Աշխատանք

Վիքիքաղվածքյից՝ ազատ հանրագիտարանից

Մեխանիկը՝ գործելուց

Բովանդակություն

[խմբագրել] Աղբյուրով

[խմբագրել] Պլուտարքոս

  • Նա, ով իր առողջությունը ուզում է փնտռել ոչ թե աշխատանքի, այլ անգործության մեջ, վարվում է ճիշտ այնպես հիմարաբար, ինչպես իր ձայնը լռությամբ կատարելագործել ցանկացողը:[1]

[խմբագրել] Ղազարոս Աղայան

  • Աշխատությունը բոլոր առաքինությունների մայրն է, ինչպես ծուլությունը ծնող է ամենայն մոլության: Անգործ մնացած հողի վրա բուսնում են ամեն տեսակի անպիտան խոտեր, իսկ մշակվող հողը, որը նպատակ ունի շատերին սնունդ տալու, զարդարվում է ամեն տեսակի բարիքով:[2]

[խմբագրել] Ջեմս Միլլ

  • Ծուլությունը հավասարապես նվաստացնում է թե՛ առանձին անհատների և թե ամբողջ ազգերի: Ծուլությունը ոչ մի ժամանակ ոչ մի լավ բան չի կատարել աշխարհում և երբեք չպիտի կատարի: Ծուլությունը երբեք չի բարձրացել երկնամերձ լեռները, երբեք չի էլ հաղթահարել որևէ խոչընդոտ: Դատարկության ու ծուլության հետևանքը միշտ եղել է ու կլինի դատարկությունն ու ձախողությունը: Ծուլությունը մի բեռ է խիստ ծանր, արգելք է և անչափ վնասակար: Դրան անձնատուր եղած մարդիկ միշտ անօգուտ են, միշտ տրտնջացող, միշտ վշտահար, հուսահատ ու միշտ թշվառ: Ծուլությունը, որքան աշխատանքի, այնքան էլ երջանկության թշնամին է:[3]

[խմբագրել] Սամվել Սմայլս

  • Աշխատանքը մեր գոյության օրենքն է, մարդկանց ու ազգերի առաջ տանող ամենամեծ սկզբունքը: Մարդկանց մեծամասության համար աշխատանքը անհրաժեշտ մի բան է, որից կախված է նրա կյանքը: Այսպես թե այնպես բոլորս էլ պարտավոր ենք աշխատել, որպեսզի արժանավայել կյանք վարենք:[4]
  • Աշխատանքը կարող է լինել մի ծանր բեռ ու պատուհաս, սակայն փառք ու պատիվ բերել մեզ: Առանց աշխատանքի ոչինչ չի կարելի ստեղծել: Մեր մեջ եղած ամեն ազնիվ ու լավ բան ստեղծվում է աշխատանքով: Եթե աշխատանքը ոչնչացվեր, բարոյական մահ կհասներ մարդկությանը:[5]
  • Աշխատանքը կարգապահության վարժեցնող մի միջոց լինելով, կարող է բնավորության կրթիչների շարքը դասվել: Աշխատանքը եթե անմիջական մի արդյունք էլ չտա, ավելի օգտակար է, քան դատարկությունը, քանի որ մարզում է մեր ձեռքերը, մեր միտքը, ուրեմն և մեզ՝ մարզում, պատրաստում է մի արգասավոր գործի համար: Աշխատանքի սովորությունը վարժեցնում է կարգապահության, ստիպուն է խնայել ժամանակը և իմաստաբար բաժանել այն:[5]
  • Աշխատանքը վարժեցնում է ուշադրության և ջանասիրության, հրահանգում է միտքը, տալիս է դրան միջոցներ, կամքին հաղորդում է ազատություն և ուրիշ հատկություններ, որոնք բոլորն էլ նպաստում են հաջողակ առաջ տանելու որևե գործ: Աշխատասեր ու ջանասեր լինել երիտասարդ հասակում՝ նշանակում է ձեռք բերել հաստատուն բնավորություն, որը նշանակում է հարատև ուշադրության և տոկունության համար անհրաժեշտ հատկություն և կամքի կորով: Իսկ դրանցով կարելի է հաղթահարել ամեն ինչ:[6]

[խմբագրել] Վոլտեր

  • Մարդու մեջ ինչ մեծություն կա, աշխատանքի գործն է, իսկ քաղաքակրթությունն էլ աշխատանքի պտուղն է:[7]
  • Աշխատանքի վեհությունը,-- ահա թե ամենից շատ ի՞նչն է ինձ հրապուրել աշխարհում:[7]
  • Աշխատանքը ամեն ինչ է. աշխատանքը և՛ արդարացում է, և՛ փրկություն:[7]
  • Ձանձրույթը աշխարհ է եկել ծուլության միջոցով:[7]
  • Մարդուն նկարագրող արդյունաշատ դաստիարակներից մեկը՝ աշխատությունն է:[7]

[խմբագրել] Ռոմեն Ռոլան

  • Աշխատանքը հաղթահարում է ոչ միայն հիվանդությունները, այլև ծերությունը:[6]
  • Շատ շարժվես, երկար կապրես:[6]
  • Ծանր է թիկունքի, թեթև՝ սրտի համար:[7]
  • Առանց աշխատանքի չկա հանգիստ:[7]

[խմբագրել] Ջեկ Լոնդոն

  • Ես հավատում եմ սիստեմատիկ աշխատանքի անհրաժեշտությանը և երբեք չեմ սպասուն ներշնչանքի: Բնավորությամբ ես ոչ միայն փնթի ու թափթփված մարդ էի, այլև մելամաղձոտ: Բայց իմ մեջ կարողացա հաղթահարել թե՛ մեկը և թե՛ մյուսը: Ինձ մոտ դրսևորվեց կարգապահությունը, որի անհրաժեշտությունը զգացել էի նավաստի եղած ժամանակ:[8]

[խմբագրել] Գաղիանոս

  • Աշխատանքը բնության բժիշկն է, որ անհրաժեշտ է մարդկային երջանկության:[8]

[խմբագրել] Դմիտրի Մենդելեև

  • Առանց բացառիկ աշխատասիրության չկան ո՛չ տաղանդներ, ո՛չ հանճարներ:[9]

[խմբագրել] Նիզամի

  • Աշխատանքի համար եկանք մենք աշխարհ,
    Եվ ոչ թե ճանճեր քշելու համար:[10]

[խմբագրել] Էժեն Շևրել

  • Աշխատանքը մինչև հարյուր տարի ապրելու արվեստի պարտադիր պայմնաններից մեկն է:[11]

[խմբագրել] Առանց աղբյուրի

[խմբագրել] Ֆրենսիս Բեկոն

  • Երեխաներն աշխատանքը դարձնում են ուրախ, բայց նրանց պատճառով անհաջողությունները թվում են ավելի վշտացուցիչ․ երեխաների շնորհիվ կյանքը թվում է ավելի հաճելի, իսկ մահը՝ նվազ սարսափելի։

[խմբագրել] Ֆրիդրիխ Նիցշե

  • Այժմ իմ մեջ Եվրոպայում ողջ բարոյական դատողության և աշխատանքի սայրն է։
  • Կինն ու հանճարը չեն աշխատում։ Կինը ցայժմ եղել է մարդկության գերագույն շքեղությունը։ Այն բոլոր պահերին, երբ մենք մեր լավագույնն ենք անում, մենք չենք աշխատում։ Աշխատանքը սոսկ միջոց է, որը տանում է այդ պահերին։

[խմբագրել] Մարտիրոս Սարյան

  • Իր աշխատանքով մարդ պետք է արդարացնի այն շնորհը, որ ստացել է բնությունից։

[խմբագրել] Դմիտրի Մենդելեև

  • Ամեն ինչ ենթարկվում է միայն աշխատանքին, մարդու աշխատանքին․ այսպիսին է պատմության լոզունգը։
  • Զրույցն ու խոսքերը հարկավոր են, բայց դրանք միայն սկիզբն են․ կյանքի ամբողջ էությունը գործերն են, խոսքից գործի անցնելու ունակությունը, դրանց համաձայնվածությունը։

[խմբագրել] Աղբյուրներ

  1. (1974) Փառանձեմ Վարդունիում՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 52։ 
  2. (1974) Փառանձեմ Վարդունիում՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 59։ 
  3. (1974) Փառանձեմ Վարդունիում՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 62։ 
  4. (1974) Փառանձեմ Վարդունիում՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 63։ 
  5. 5,0 5,1 (1974) Փառանձեմ Վարդունիում՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 64։ 
  6. 6,0 6,1 6,2 (1974) Փառանձեմ Վարդունիում՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 65։ 
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 (1974) Փառանձեմ Վարդունիում՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 66։ 
  8. 8,0 8,1 (1974) Փառանձեմ Վարդունիում՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 67։ 
  9. (2006) Սուրեն Գրիգորյանում՝ Ասույթներ։ «Լուսաբաց հրատարակչատուն», 184։ 
  10. (1974) Փառանձեմ Վարդունիում՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 51։ 
  11. (2006) Դոնարա Մարտիրոսյանում՝ Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից։ «Մաշտոց», 15։ ISBN 99941-807-0-3։