Կյանք

Վիքիքաղվածքյից
Կյանքի շրջանը Վիեննայի Բնական պատմության թանգարանում

Բովանդակություն

Աղբյուրով [խմբագրել]

Բենեդիկտ Սպինոզա [խմբագրել]

  • Ազատ մարդը ոչ մի բանի մասին այնքան չի մտածում, որքան մահվան, և նրա իմաստնությունը ոչ թե մահվան, այլ կյանքի վերաբերյալ խորհելու մեջ է:[1]

Ստեֆան Ցվայգ [խմբագրել]

  • Մեռածների ու ողջերի վեճի մեջ միշտ իրավացի են ողջերը:[2]

Առանց աղբյուրի [խմբագրել]

Գուրգեն Մահարի [խմբագրել]

  • Եթե այս րոպեին ներս մտներ ահեղ և ամենակարող Եհովան, նստեր իմ դիմաց, մի ծխախոտ վառեր և ասեր- Տալիս եմ քեզ երկրորդ կյանք, գծիր քո երկրորդ կյանքի ուղին օրորոցից մինչև գերեզման, ինչպես որ ցանկաս, և կկատարվի քո կամքը… ինչպե՞ս կուզեիր ապրել։ Ես նրան կպատասխանեի, առանց վարանելու.
    «Ճիշտ այնպես, ինչպես ապրեցի»։
Երկրի կյանքի օրինակներ

Միխայիլ Պրիշվին [խմբագրել]

  • Կյանքը պայքար է հանուն անմահության․․․

Վիլյամ Սարոյան [խմբագրել]

  • «Բարին երբեք չի մահանում։ Եթե մահանար՝ աշխարհում մարդիկ գոյություն չէին ունենա, ոչ մի տեղ կյանք չէր լինի։»

Շրի Շրի Ռավի Շանքար [խմբագրել]

  • «Եթե դուք դիտում եք, թե ինչպես եք զայրանում, զայրույթը նվազում է: Իսկ եթե դիտում եք սերը, սերն աճում է: Բուն դիտումն ամեն ինչ փոխում է:»

Քշիշտոֆ Զանուսի (ֆիլմից) [խմբագրել]

  • Կյանքը ժառանգական հիվանդություն է՝ մահացու ելքով, որը փոխանցվում է սեռական ճանապարհով։

Աղբյուրներ [խմբագրել]

  1. (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 85։ ISBN 99930-2-263-2։ 
  2. (2006) Սուրեն Գրիգորյան՝ Ասույթներ։ «Լուսաբաց հրատարակչատուն», 28։