Ճշմարտություն
Վիքիքաղվածքյից՝ ազատ հանրագիտարանից
[խմբագրել] Աղբյուրով
[խմբագրել] Ալբերտ Շվեյցեր
- Ճշմարտությունը չունի սահմանված ժամ: Նրա ժամանակը գալիս է հենց այն ժամին, երբ ինքը թվում է անժամանակ:[1]
[խմբագրել] Մարկ Տվեն
- Ճշմարտությունը մեր ամենաթանկ հարստությունն է: Եկեք նրա հետ հոգատարությամբ վարվենք:[2]
[խմբագրել] Պլատոն
- Ճշմարտությունը հաստատում եմ ես, դա այն է ինչ ձեռնատու է ուժեղագույնին:[3]
[խմբագրել] Մահաթմա Գանդի
- Ճշմարտություն չկա այն մարդու խոսքի մեջ, որն ի վիճակի չէ վերահսկելու իր լեզուն:[4]
[խմբագրել] Զորի Բալայան
- Շատ ճանապարհներ են դեպի մոլորություն տանում, իսկ ճշմարտություն՝ միայն մեկը, պետք է գտնել միակ ճիշտը:[5]
[խմբագրել] Վոլտեր
- Ով ազատություն և ճշմարտություն չի սիրում, կարող է դառնալ հզոր մարդ, բայց մեծ` նա երբեք չի լինի:[6]
[խմբագրել] Հակոբ Պարոնյան
- Երիտասարդ մը կարծելու չե, որ հաճելի է, այլ կարծելու է, ինչ որ ճշմարտություն է, որպեսզի ուրիշները իր վրա չքնդացնե:[7]
[խմբագրել] Էմանուել Կանտ
- Յուրաքանչյուր բնական գիտության մեջ այնքան ճշմարտություն կա, որքան նրանում մաթեմատիկա կա:[8]
[խմբագրել] Հիպատիա
- Կյանքը նշանակում է անծալվել, և ինչքան ավելի հեռու ճամբորդենք, ավելի շատ ճշմարտություն ենք կարող հասկանալ: Մեր շեմին կանգնած բաները հասկանալը՝ ամենալավ պատրաստությունն է ապագա գացող բաները հասկանալու համար:[9]
[խմբագրել] Էմանուել Կանտ
- Յուրաքանչյուր բնական գիտության մեջ այնքան ճշմարտություն կա, որքան նրանում մաթեմատիկա կա:[10]
[խմբագրել] Էմիլ Զոլա
- Ճշմարտություն և արդարությունը ամեն ինչից վեր են, քանի որ նրանցից է կախված ազգի մեծությունը:[4]
- Ճշմարտությունը չի կարող թաքնված մնալ, և լույսը՝ փակի տակ լինել:[11]
[խմբագրել] Ռոբերտ Փիրսիգ
- Ճշմարտությունը դուռը թակում է և դու ասում ես, «Հեռացիր, ես ճշմարտությանն եմ փնտրում,» և այսպես նա հեռանում է: Հետաքրքիր:
- Զենը և Մոտոցիկլետի Պահպանման Արվեստը
[խմբագրել] Արթուր Շոպենհաուեր
- Ճշմարտությունը կարող է սպասել, քանի որ առջևում երկար կյանք ունի:[12]
[խմբագրել] Արիստակես Լաստիվերտցի
- Լույսը ծագելիս չքանում է խավարը, իսկ ճշմարտությունը հայնվելիս կորչում է սուտը:[11]
[խմբագրել] Վիլյամ Շեքսպիր
- Ճշմարտությունը կանցնի դարեդար, սերնդե սերունդ, կհասնի մինչև աշխարհի վերջին օրվան:[13]
[խմբագրել] Անանիա Շիրակացի
- Ճշմարտությունը պետք է ասել հավաստի տվյալներով:[12]
[խմբագրել] Ավգուստ Բեբել
- Նախապաշարումներից հրաժարվելը ճշմարտությունը ճանաչելու առաջին պայմանն է:[14]
[խմբագրել] Միգել Սերվանտես
- Ճշմարտությունը երբեմն ճկվում է, բայց չի կոտրվում և դուրս է գալիս ստի երեսը, ինչպես յուղը՝ ջրի երեսը:[15]
[խմբագրել] Ավետիք Իսահակյան
- Ճշմարտությունը ոտքով է գնում, սուտը՝ թևերով:[16]
[խմբագրել] Ալբերտ Այնշտայն
- Ճշմարտությունն այն է, ինչ դիմանում է փորձով ստուգմանը:[4]
[խմբագրել] Ումբերտո Էկո
- Այո, գիտեմ, որ դա ճշմարտությունը չե, բայց մի մեծ պատմության մեջ փոքր ճշմարտությունները կարող են փոխվեն այնպես որ մեծ ճշմարտությունն երևա:
-
- Բաուդոլինի, Գլուխ 40
- (անգլերեն՝ Baudolino, Chapter 40)
[խմբագրել] Ժան-Ժակ Ռուսո
- Ճշմարտասեր հոգին ճշմարտության գլխավոր զենքն է:[17]
[խմբագրել] Առանց աղբյուրի
[խմբագրել] Միխայիլ Պրիշվին
- Ճշմարտությունը խղճի հաղթանակն է մարդու մեջ:
[խմբագրել] Ֆրիդրիխ Նիցշե
- Որևէ մեկը իր ճանապարհին երբևէ արդեն որոնե՞լ է ճշմարտությունը, ինչպես այդ մինչ օրս ես եմ արել,- հակադրվելով և հակառակվելով այն ամենին, ինչը նպաստում էր իմ անմիջական զգացմունքին:
- Նաև ճշմարտացիությունն է ճանաչողություն տանող միջոցներից լոկ մեկը, մի աստիճանը,- բայց ոչ հենց սանդուղքը:
- Ճշմարտացի մարդը ի վերջո գալիս է այն ընկալմանը, որ ինքը միշտ ստում է:
- Որքան վերացական է ճշմարտությունը, որը ուզում ես սովորեցնել, այնքան ավելի պետք է նախ զգացմունքները դրանց գայթակղես:
- Ինձ ի՛նչ, ճշմարտությունը օգուտ կբերի, թե վնաս կտա,- ինձ կամ ձեզ։ Եկեք մենք այնպիսի մարդիկ ստեղծենք, որոնց - ճշմարտությունը օգուտ տա:
- Լաբիրինթոսային մարդը երբեք ճշմարտություն չի փնտրում, այլ միշտ միայն Արիադնեին,- ինչ էլ որ նա ինքը ասի մեզ այդ մասին:
[խմբագրել] Իվան Տուրգենև
- Ոչ ժամանակին ազդարարված ճշմարտությունը ավելի վատ է կեղծիքից, ոչ ժամանակին բարձրացված հարցը միայն խճճում ու խանգարում է:
- Ճշմարտությունն օդ է, առանց որի հնարավոր չէ շնչել:
- Ծիծաղելիից վախեցողը ճշմարտությունը չի սիրում:
[խմբագրել] Ֆրենսիս Բեկոն
- Կատակից լրջին և լրջից կատակին հեշտությամբ անցնելու հմտությունը պահանջում է մեծ տաղանդ, քան սովորաբար կարծում են։ Կատակը հաճախ ծառայում է իբրև ուղեկից այնպիսի ճշմարտության, որն առանց նրա օգնության չէր հասնի նպատակին:
- Ճշմարտությունը ժամանակի դուստրն է, այլ ոչ թե հեղինակության:
[խմբագրել] Մաքսիմ Գորկի
- Սուտը ստրուկների և տերերի կրոնն է։ Ճշմարտությունը ազատ մարդկանց կրոնն է:
[խմբագրել] Ֆյոդոր Դոստոևսկի
- Ոչ մի մառախուղ չի դիմանում ճշմարտության ճառագայթներին:
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյանում՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 158։ ISBN 99930-2-263-2։
- ↑ (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյանում՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 159։ ISBN 99930-2-263-2։
- ↑ (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյանում՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 152։ ISBN 99930-2-263-2։
- ↑ 4,0 4,1 4,2 (2006) Սուրեն Գրիգորյանում՝ Ասույթներ։ «Լուսաբաց հրատարակչատուն», 233։
- ↑ (2001) Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյանում՝ Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան։ Զանգակ-97 հրատարակչություն, 34։ ISBN 99930-2-276-4։
- ↑ Հայ ֆորում՝ Խորիմաստ մտքեր. Վերստածվ է 2008-12-28.
- ↑ (1974) Փառանձեմ Վարդունիում՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 20։
- ↑ (2006) Սուրեն Գրիգորյանում՝ Ասույթներ։ «Լուսաբաց հրատարակչատուն», 154։
- ↑ Քանի քաղվածքներ Հիպատիայից (անգլերեն).
- ↑ (2006) Սուրեն Գրիգորյանում՝ Ասույթներ։ «Լուսաբաց հրատարակչատուն», 154։
- ↑ 11,0 11,1 (2006) Սուրեն Գրիգորյանում՝ Ասույթներ։ «Լուսաբաց հրատարակչատուն», 234։
- ↑ 12,0 12,1 (2006) Սուրեն Գրիգորյանում՝ Ասույթներ։ «Լուսաբաց հրատարակչատուն», 235։
- ↑ (1974) Փառանձեմ Վարդունիում՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 92։
- ↑ (2006) Սուրեն Գրիգորյանում՝ Ասույթներ։ «Լուսաբաց հրատարակչատուն», 280։
- ↑ (1974) Փառանձեմ Վարդունիում՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 96։
- ↑ (2001) Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյանում՝ Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան։ Զանգակ-97 հրատարակչություն, 17։ ISBN 99930-2-276-4։
- ↑ (2006) Դոնարա Մարտիրոսյանում՝ Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից։ «Մաշտոց», 28։ ISBN 99941-807-0-3։