Պարույր Սևակ
Վիքիքաղվածքյից
Պարույր Սևակ կամ Պարույր Ռաֆայելի Ղազարյանը (հունվարի 24, 1924 - հունիսի 17, 1971) հայ գրող և բանաստեղծ է եղել։
Քաղվածքներ [խմբագրել]
- Խոստանում եմ.
- Բաց ճակատով զուր չխփվել հաստ պատերին, ինչի՞ համար,
- Էլի պատը կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ:[1]
- Ապրել, ապրել, այնպես ապրել, որ դու չզգաս քո սեփական ծանրությունը,
- Ապրել, ապրել, այնպես ապրել, որ դու չզգաս քո սեփական մանրությունը:[2]
- Մէկ-միասնական ուղղագրութեան հարցի մասին, ես արդէն քանի տարի, նստեմ թէ կանգնեմ, այդ նոյնն եմ բոռում: Առիթ բաց չեմ թողնում ասելու, որ մեր սխալաշատ գործունէութեան մէջ ամենամեծ սխալը, Սևանայ լճի խնդրից էլ աւելի վտանգաւոր քայլը, եղել է մեր ուղղագրութեան «բարե»փոխումը:
-
- 26 փետրվարի 1969[3]
- Օտարության մեջ ազատ լինելը այլ գերություն է, իսկ տան մեջ նույնիսկ գերի լինելը՝ այլ ազատություն։
- Ստեղծել... Ստեղծել նշանակում է քանդել միջակության պարիսպները (քանդել և ոչ թե գրավել), փլատակել տգիտության ու անգիտության պարիսպները (փլատակել և ոչ թե վերաշինել), այլապես ասած` շարունակել մի պայքար, որ մարդ արարածը մղում է հեռու-հեռավոր օրվանից, ինչ սկսել է... մտածել:[4]
- Ազգը չի կարող կործանվել այլ կերպ, բացի ինքնասպանությունից:[4]
- Մենք պարտավոր ենք շահելու շախմատային մեր այն խաղը, որ սկսել է Մեսրոպ Մաշտոցը:[4]
- ...Մեր լեզուն միայն մեզ չի պատկանում, այլ աշխարհին, նա միայն մեր սրբութիւնը չէ, այլ մասունքը հանուր մարդկութեան... Այդ լեզուի խնամքը, նրա անաղարտութիւնն ու պաշտպանութիւնը դրուած է մեր վրայ:[5]
- Մեր արմատները թերևս խորն են աւելի, քան բարձր է մեր սաղարթը։ Ով պատմութիւն ունի՝ չի կարող յետ չնայել։ Ով անցեալ ունի, չի կարող յիշողութիւն չունենալ։[6]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ (2001) Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան՝ Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան։ Զանգակ-97 հրատարակչություն, 114։ ISBN 99930-2-276-4։
- ↑ (2001) Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան՝ Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան։ Զանգակ-97 հրատարակչություն, 115։ ISBN 99930-2-276-4։
- ↑ Յարութիւն վաւերական-ուսուցողական շարժանկար
- ↑ 4,0 4,1 4,2 Ճանաչիր ինքդ քեզ ու քո էությունը
- ↑ Նշան Որբերեան:Վկայութիւններ հայոց լեզուի մասին (2010-02-20)։ Վերստացված է՝ 2010-12-17 թվականին։
- ↑ (2004) Րաֆֆի Օրացոյց։ Թեհրան, Իրան։ «Րաֆֆի» օրացոյցների հրատարակչական կազմ։