Ֆրիդրիխ Էնգելս

Վիքիքաղվածք-ից
Ֆրիդրիխ Էնգելսը

Ֆրիդրիխ Էնգելսը (գերմաներեն՝ Friedrich Engels) (նոյեմբերի 28, 1820 - օգոստոսի 5, 1895) գերմանացի հասարակագետ, գրող, քաղաքական տեսաբան և փիլիսոփա է եղել, որը Կարլ Մարքսի հետ համարվում է կոմունիստական տեսության հիմնադիրներից:

Քաղվածքներ[խմբագրել]

  • Ինչպես քերականության մեջ երկու բացասումը մի հաստատումն է տալիս, այնպես էլ ամուսնության մեջ երկու անառակություն մի առաքինություն է դառնում:[1]
  • ...Հաշվով ամուսնությունը ... բավական հաճախ վեր է ածվում ամենագռեհիկ պոռնկության, երբեմն՝ երկու կողմերի համար էլ, իսկ շատ ավելի հաճախ՝ կնոջ համար, որը սովորական կուրտիզանուհուց տարբերվում է միայն նրանով, որ իր մարմինը տալիս է ոչ թե այնպես, ինչպես վարձու բանվորուհին հատավարձով վճարվող իր աշխատանքը, այլ մեկընդմիշտ ստրկության է վաճառում այն:[1]
  • Եթե բարոյական է միայն այն ամուսնությունը, որը կայացել է սիրո հիման վրա, ապա բարոյական է մնում այն ամուսնությունը, որտեղ սերը շարունակում է գոյություն ունենալ:[1]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 128։ ISBN 99930-2-263-2։