Jump to content

Փող

Վիքիքաղվածք-ից
ԱՄՆ դոլարի տեսակներ
Արտասահմանյան տարադրամի տեսակներ

Փող, ապրանքային տնտեսության հիմնական կատեգորիաներից մեկը։ Փողը հանդիսանում է որպես համընդհանուր համարժեք, քանի որ նրա միջոցով հնարավոր է չափել, որոշել մյուս բոլոր ապրանքների արժեքը։ Փողի դասական բնորոշումն այն է, որ այն ընդհանուր համարժեք է համարվում և կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Միայն նա է հարուստ, ով գրպանի փող ունի[1]։
Ալբեր Կամյու
Հենրի Շոու
  • Փող կուտակելն օգտակար բան է, հատկապես, եթե դա արդեն արել են ծնողներդ[3]։
Ուինսթոն Չերչիլ
  • Վատատեսներից փող պարտք վերցրու. նրանք չեն անակնկալում, որ այն վերադարձվի։
Սթիվեն Ռայթ
  • Հետագայում այս երգը ինձ շատ պետք եկավ՝ մետրոյում փող աշխատելու համար։
Վարդան Պետրոսյան
Չակ Պալանիկ[4]
  • Փողով գնված մրցանակը ոչինչ չարժե։
Չակ Պալանիկ[4]
  • Ամեն ինչ կյանքում կա՛մ մարմին է, կա՛մ փող, և չի կարելի ունենալ և՛ այն, և՛ մյուսը միաժամանակ։ Դա նման է նրան, որ միաժամանակ լինես և՛ կենդանի, և՛ մեռած։
Չակ Պալանիկ[4]
  • Խնայիր փողերդ։ Փնտրիր՝ որտեղից կարելի է գտնել էժան կամ մեծածախ ապրանք։ Նախապես կազմիր գնումների ցուցակ և գնիր միայն այն, ինչ կա ցուցակում[5]։
Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր
  • Եթե դու քիչ փող ունես՝ պետք է բիզնես անել։ Եթե փող ընդհանրապես չկա՝ պետք է անհապաղ բիզնես անել, հենց հիմա[5]։
Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր
  • Շփվի՛ր։ Փողը ձեզ գալիս է այլ մարդկանցից։ Չշփվող մարդիկ չափազանց հազվադեպ են հարուստ լինում[5]։
Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր
  • Օգնիր մարդկանց. ոչ փողի համար, այլ ամբողջ սրտով[5]։
Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր
  • Ես ուզում եմ ապրել փող ունեցող աղքատի նման։
Պաբլո Պիկասո
  • Ներդրումային որոշում կայացնելը նման է գիտական հիպոթեզի առաջ քաշմանը և դրա հետ կապված քննության հանձնմանը։ Գլխավոր տարբերությունն այն է, որ ներդրումային որոշումների հիմքում ընկած հիպոթեզը նախատեսված է փող աշխատելու համար։
Ջորջ Սորոս[6]
  • Փողը հոտ չունի, սակայն ցնդում է։
Ստանիսլավ Եժի Լեց

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 316. 
  2. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 13։
  3. Ռազմիկ Մարտիրոսյան (հունվարի 2, 2015 թ․)։ «Դուք երբեք չեք հասնի նպատակակետին, եթե ամեն հաչող շան վրա քար նետեք». Ուինսթոն Չերչիլի 30 սուր արտահայտությունները։ 168.am։ Վերստացված է՝ սեպտեմբերի 13, 2015 թ․։
  4. 4,0 4,1 4,2 Չակ Պալանիկի մեջբերումները ChuckPalahniuk.com-ում
  5. 5,0 5,1 5,2 5,3 Միլիարդատեր Ջոն Ռոքֆելլերի «փողաբեր» խորհուրդները
  6. Ներդրումային արքաները. Ջորջ Սորոս։ success.am (սեպտեմբերի 13, 2012 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 12, 2015 թ․։


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Փող հոդվածը նաև Վիքիպեդիայում: