Jump to content

Սթիվեն Ռայթ

Վիքիքաղվածք-ից
Սթիվեն Ռայթը 1994 թվականին

Սթիվեն Ալեքսանդր Ռայթ (անգլ.՝ Steven Alexander Wright, ծ. դեկտեմբերի 6, 1955), ամերիկացի կոմիկ, դերասան և գրող։ Օսկարի մրցանակիր, հայտնի է դարձել իր արտառոց կոմիկական ոճով և բեմական մռայլ կեցվածքով։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու համար ես կսպանեի։
  • Հոռետեսներից փող պարտք վերցրու. նրանք չեն ակնկալում, որ այն վերադարձվի։
  • Քո գիտեցած մարդկանց կեսը միջինից ցածր է։
  • Իրավաբանների 99%-ը մնացածի անունը փչացնում են։
  • Վիճակագրությունների 42,7%-ը նույն վայրկյանում է հորինվում։
  • Խիղճն այն է, որ ցավում է, երբ քո մյուս բոլոր մասերը այնքան լավ են զգում։
  • Մաքուր խիղճը սովորաբար վատ հիշողության նշան է։
  • Եթե ծիածան ես ուզում, ապա պիտի դիմանաս անձրևին։
  • Ի՞նչ կպատահի, եթե դու երկու անգամ կիսամահ վախենաս։
  • Մեխանիկս ինձ ասաց. «Չկարողացա արգելակներդ վերանորոգել, դրա համար շչակներդ բարձրացրի»։
  • Եզրակացությունը այն վայրն է, որտեղ հոգնում ես մտածելուց։
  • Կարագի պնդությունը համեմատական է հացի փափկությանը։
  • Մեկ անձից գաղափարներ գողանալը գրագողություն է, շատերից գաղափարներ գողանալը հետազոտություն է։
  • Ինչքան շուտ հետ ընկնես, այդքան ավելի շատ ժամանակ կունենաս նորից հասնելու։

Աղբյուրներ

[խմբագրել]

Սթիվեն Ռայթի քաղվածքներ։ Վերստացված է՝ 2010-12-20։