Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր

Վիքիքաղվածք-ից
Jump to navigation Jump to search
John D. Rockefeller 1885.jpg

Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր (անգլ.՝ John Davison Rockefeller, հուլիսի 8, 1839, Նյու Յորք, ԱՄՆ — մայիսի 23, 1937, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի բիզնեսմեն, բարերար, առաջին դոլլարատեր-միլիարդերն աշխարհում[1][2] մարդկության պատմության մեջ։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Խնայիր փողերդ։ Փնտրիր որտեղից կարելի է գտնել էժան կամ մեծածախ ապրանք։ Նախապես կազմիր գնումների ցուցակ և գնիր միայն այն, ինչ կա ցուցակում։
  • Եթե դու քիչ փող ունես՝ պետք է բիզնես անել։ Եթե փող ընդհանրապես չկա՝ պետք է անհապաղ բիզնես անել, հենց հիմա։
  • Դեպի հսկայական հարստություն ճանապարհն ընկած է պասիվ եկամուտի միջոցով։ Եկամուտ, որը անընդհատ գալիս է՝ անկախ ձեր ջանքերից։
  • Ստեղծիր պասիվ եկամուտի աղբյուր և ապրիր քո հաճույքներով։
  • Շփվի՛ր։ Փողը ձեզ գալիս է այլ մարդկանցից։ Չշփվող մարդիկ չափազանց հազվադեպ են հարուստ լինում։
  • Ուսումնասիրիր հարուստ մարդկանց կենսագրությունն ու մտքերը։
  • Երազանքներ՝ դրանք ամենագլխավորն են քո կյանքում։ Կարևոր է երազել և հավատալ, որ երազանքները կիրականանան։
  • Օգնիր մարդկանց. ոչ փողի համար, այլ ամբողջ սրտով։
  • Մի վախեցեք հրաժարվել լավից հանուն գերազանցի։
  • Եթե Ձեր միակ նպատակն է հարստանալ՝ Դուք երբեք չեք հասնի դրան։

Ծանոթագրություններ[խմբագրել]


Աղբյուրներ[խմբագրել]

Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր հոդվածը նաև Վիքիպեդիայում: