Jump to content

Ջորջ Սորոս

Վիքիքաղվածք-ից
'Ջորջ Սորոս (2010)

Ջորջ Սորոս (անգլ.՝ George Soros, օգոստոսի 12, 1930), հրեական ծագմամբ հունգարա-ամերիկացի բիզնես մագնատ, ներդրող, հեղինակ և մարդասեր։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ես հարուստ եմ այն պատճառով, որ գիտեմ, թե երբ եմ սխալ… Ինձ հաջողվել է գոյատևել հիմնականում իմ սխալներն ընդունելով[1]։
  • Ներդրումային որոշում կայացնելը նման է գիտական հիպոթեզի առաջ քաշմանը և դրա հետ կապված քննության հանձնմանը։ Գլխավոր տարբերությունն այն է, որ ներդրումային որոշումների հիմքում ընկած հիպոթեզը նախատեսված է փող աշխատելու համար[1]։
  • Ես կուզենայի գիրք գրել, որը կկարդացվեր այնքան ժամանակ, քանի դեռ մեր քաղաքակրթությունը կա, եթե կարողանայի նպաստել դրանով աշխարհի ավելի լավ ընկալմանը։ Ես կգնահատեի դա ավելի շատ, քան ցանկացած հաջողություն բիզնեսում[1]։
  • Ֆինանսական շուկաներն ընդհանուր առմամբ անկանխատեսելի են։ Այնպես որ պետք է ունենալ տարբեր սցենարներ… Տեսակետը, որ դուք կարող եք կանխատեսել, թե ինչ կարող է պատահել հետագայում, հակասում է շուկայի հանդեպ ունեցած իմ հայացքներին[1]։
  • Ֆինանսական շուկայի փուչիկները չեն աճում օդից։ Դրանք ամուր հիմք ունեն իրականում, սակայն իրականությունը խեղաթյուրվում է սխալ պատկերացումներով[1]։
  • Եթե ներդրումները ձեզ համար զվարճալի են, եթե դուք հաճույք եք ստանում դրանցից, հավանաբար ձեզ չի հաջողվի փող աշխատել։ Լավ ներդրումները ձանձրալի են[1]։
  • Ես խաղի ընտրված կանոններով չեմ խաղում, ես փորձում եմ փոխել խաղի կանոնները[2]։
  • Ես քննդատաբար մոտեցող մարդ եմ, ով թերություններ է փնտրում իր և մյուսների մեջ[2]։
  • Ֆինանսական շուկաները ես օգտագործել եմ որպես լաբորատորիա, որտեղ կարողացել եմ ստուգել իմ փիլիսոփայական թեորիաները[2]։
  • Իմ որոշումներն ընդունվում են որևէ տեսության և բնազդի համադրության հիմքում[2]։
  • Ուրիշներն ամաչում են իրենց սխալներից։ Ինձ համար սեփական սխալներս հասկանալն ու գիտակցելը հպարտության առիթ է[2]։
  • Ես զգացողություն չունեմ, թե զբաղվում եմ բիզնեսով։ Ես գումար եմ ներդնում կազմակերպություններում, որոնք ղեկավարում են այլ անձինք։ Այնպես որ ես իրականում քննադատ եմ։ Կարելի է ասել, որ լայն իմաստով ես աշխարհում ամենաբարձր վարձատրվող քննադատն եմ[2]։
  • Ես մշտապես շատ ավելի համեստ եմ ապրել, քան ինձ թույլ են տվել իմ ֆինանսական հնարավորությունները[2]։
  • Ես օրինապաշտ քաղաքացի եմ, բայց կան ռեժիմներ, որոնց պետք է դիմադրել և ոչ թե ընդունել[2]։
  • Հաջողության հասնելու համար պետք է ունենալ շատ ազատ ժամանակ տարբեր մարդկանց հետ ակտիվ շփման համար[2]։
  • Գումարը հաջողության հասնելու անհրաժեշտ բաղադրիչներից միայն մեկն է, և որոշ դեպքերում գումարը կարող է ավելի շատ վնաս տալ, քան օգուտ բերել[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. 1 2 3 4 5 6 Ներդրումային արքաները. Ջորջ Սորոս։ success.am (սեպտեմբերի 13, 2012 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 12, 2015 թ․։
  2. 1 2 3 4 5 6 7 8 9 10 Միլիարդատեր Ջորջ Սորոսի բիզնես կանոնները։ 168.am (օգոստոսի 11, 2013 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 14, 2015 թ․։