Պաբլո Պիկասո

Վիքիքաղվածք-ից
Pablo Picasso (1962)

Պաբլո Պիկասո (իսպ.՝ Pablo Ruiz y Picasso, հոկտեմբերի 25, 1881, Մալագա, Իսպանիա — ապրիլի 8, 1973, Մուժեն, Ֆրանսիա), իսպանացի նկարիչ, գծանկարիչ, քանդակագործ։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Ինչ-որ բան անելու համար պետք է հավատալ. «Կարող է նա` ով գտնում է, որ կարող է։ Իսկ չի կարող նա՝ ով գտնում է, որ չի կարող։ Սա անվիճելի փաստ է»[1]։
  • Լայնացրե՛ք գիտելիքների և ունակությունների սահմանները. «Ես միշտ անում եմ այն ինչ չգիտեմ, որպեսզի սովորեմ»[1]։
  • Մի՛ սպասեք ոգեշնչմանը։ Սկսե՛ք. «Ոգեշնչում գոյություն ունի, սակայն այն գալիս է աշխատանքի ժամանակ»[1]։
  • Գործե՛ք ավելի ու ավելի. «Վաղվա վրա թողեք միայն այն, ինչը ուզում եք վերջացնել մինչև մահը։ Գործելը՝ հաջողության միակ բանալին է»[1]։
  • Տվե՛ք միայն ճիշտ հարցեր. «Ուրիշները տեսան այն, ինչ կար և հարցրեցին. ինչո՞ւ։ Ես տեսա այն, ինչ կարող էր լիներ և հարցրեցի. ինչո՞ւ ոչ»[1]։
  • Մի՛ դատեք և կտեսնեք թաքնված գեղեցկությունը. «Եթե միայն հնարավոր լիներ ձերբազատվել ուղեղից և օգտվել միայն աչքերից…»[1]։
  • Դեռ ուշ չէ ուրախանալ կյանքով. «Երիտասարդությունը տարիք չունի»[1]։
  • Եթե ուզում ես թիթեռի թևերի վրայի փայլը չկորչի, մի կպիր թևերին։
  • Գեղանկարչությունը կույրերի զբաղմունք է։ Նկարիչը նկարում է ոչ թե այն, ինչ տեսնում է, այլ այն, ինչ զգում է։
  • Տարիքի հետ քամին ավելի ուժեղ է փչում։ Եվ միշտ՝ դեմքիդ։
  • Ցանկացած երեխա նկարիչ է։ Դժվարությունը մանկական տարիքից դուրս գալուց հետո նկարիչ մնալու կարողության մեջ է։
  • Նկարելու համար դու պետք է փակես աչքերդ ու երգես։
  • Ես ուզում եմ ապրել փող ունեցող աղքատի նման։
  • Մարդկանց մեջ էլ կրկնօրինակներն ավելի շատ են, քան բնօրինակները։
  • Երանի թե հնարավոր լիներ ուղեղից հրաժարվել և օգտվել միայն աչքերից։
  • Կանացի միայն 2 տեսակ կա՝ աստվածուհիներ և փալասներ։
  • Մայրս ինձ միշտ ասում էր. «Եթե դու զինվոր լինես, ապա գեներալ կդառնաս, իսկ եթե հոգևորական՝ անպայման քահանայապետ»։ Դրա փոխարեն՝ ես դարձա նկարիչ և Պաբլո Պիկասոն։
  • Վաղվան թողեք միայն այն, ինչը մինչև մեռնելը չեք ուզում ավարտին հասցնել։
  • Մենք՝ իսպանացիներս, առավոտյան պատարագ ենք, կեսօրից հետո՝ ցլամարտ, իսկ ուշ երեկոյան՝ հասարակաց տուն։
  • Բոլորը փորձում են գլուխ հանել գեղանկարչությունից։ Իսկ հետաքրքիր է՝ ինչո՞ւ նրանք չեն փորձում հասկանալ թռչունների երգը։
  • Երբ արվեստաբաններն են հավաքվում, խոսում են ձևից, կառուցվածքից և իմաստից, իսկ երբ նկարիչներն են հավաքվում, խոսում են նրանից, թե որտեղից գնեն, ասենք, էժան լուծիչ։
  • Ես միշտ անում եմ այն, ինչ չգիտեմ անել։ Այդպես ես կարող եմ սովորել դա անել։
  • Կան մարդիկ, ովքեր տեսնում են՝ ինչ կա և հարցնում են՝ ինչու։
  • Ես տեսնում եմ՝ ինչ կարող էր լինել, և հարցնում եմ, թե ինչու չկա։
  • 40-ն այնպիսի տարիք է, երբ վերջապես քեզ երիտասարդ ես զգում, բայց արդեն չափազանց ուշ է։
  • Եթե էլ սիրելու մարդ չլիներ, ես կսիրահարվեի դռան բռնակին։
  • Իսկական նկարիչները Ռեմբրանդտն ու Ջիոտտոն են, իսկ ես ծաղրածու եմ։ Սակայն հիմա արվեստում ապագան ծռմռվել կարողացողներինն է։
  • Տվեք ինձ թանգարան, և ես այն կլցնեմ։

Ծանոթագրություններ[խմբագրել]


Աղբյուրներ[խմբագրել]

Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Պաբլո Պիկասո հոդվածը նաև Վիքիպեդիայում: