Jump to content

Լեզու

Վիքիքաղվածք-ից
Երկիր մոլորակի լեզվային քարտեզը, որտեղ ներկայում գոյություն ունի ավելի քան 5.000 լեզու

Լեզու, կամայական ազդանշանների (օրինակ՝ ձայնային հնչյունների, ժեստերի կամ գրված նշանների) համակարգ, որը օգտագործվում է տեղեկատվություն փոխանցելու համար։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Լեզվից ավելի վատ ի՜նչ կա աշխարհում։ Լեզուն մեզ բերում է երկպառակություն, դավադրություն, կեղծիքներ, ջարդեր, գժտություններ, նախանձություն, պատերազմ։ Մի՞թե կարող է մի որևէ ավելի վատ, ավելի արգահատելի բան լինել, քան լեզուն է։
Եզոպոս[1]
Պլատոն
  • Ինչքան լեզու իմանաս՝ այնքան մարդ ես։
Հայկական առած
  • Եթե լեզու սովորելու ցանկությունը չափազանց շուտ է նվազում, չհոգնելու ձեր սեփական տարբերակը կիրառեք։ Օրինակ՝ մի քիչ սովորեք, հետո երաժշտություն լսեք, ապա զբոսնեք ու նորից զբաղվեք լեզվի ուսումնասիրությամբ։
Կատո Լոմբ[3]
  • Այդ (հին հայերենը) ոսկի է, այդ լեզու չէ, այլ երկնային երաժշտություն, պերճանք, հարստություն,ուժ, ճկունություն, այդ բոլորը ես միայն հիմա եմ սկսում զգալ։ Եվ ինչպիսի անհաջողություններ էլ կրելու լինեմ, և որքան էլ ինձ դժվարին լինի, ես պատրաստ եմ ամեն բանի, միայն թե իրագործվի իմ երազանքը՝ կատարելապես սովորել այդ վեհաշուք լեզուն[4]։
Վահան Տերյան
  • Ավելի քան 2700 մայր լեզուներից մեկը հայոց մեծասքանչ լեզուն է[5]։
Անտուան Մեյե
  • Ո՛վ մեր լեզուն, հայելի մաքրութեան, գորովի եւ արիութեան, դուն մեր հոգին ու մեր արիւնն ես, դուն մեր զրահ ու մեր փառքն ես[6]։
Արշակ Չոպանյան
  • Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է[7]։
Ջորջ Բայրոն
  • Շատ լեզուների իմացությամբ հպարտանալու իրավունք չունի նա, ով չգիտի իր մայրենին...[8]
Երվանդ Շահազիզ
  • Ազգը չի կորչի, եթե նրա լեզուն պատշաճավոր կերպով ճոխանա, արմատանա և հաստատվի ազգի հոգու և սրտի մեջ[9]։
  • Ժողովրդի հանճարը նրա լեզուն է. նրանով կարող ենք դատել ժողովրդի լուսավորության աստիճանի, նրա հատկությունների, բարքերի, սովորությունների, արժանիքների ու արատների մասին[10]։
  • ...Ազգությունը ունի յուր հոգին, և այս հոգին լեզուն է։ Առանց այս լեզվին չկա ազգ[10]։
Միքայել Նալբանդյան

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. Աշխարհի ամենալավ և ամենավատ բանը` լեզուն
  2. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 155. 
  3. Գոհար Սավզյան (Մարտի 18, 2015 թ․)։ 16 լեզու իմացող մարդու 10 խորհուրդները սկսնակներին։ 168.am։ Վերստացված է՝ սեպտեմբերի 12, 2015 թ․։
  4. Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 84։
  5. Նշան Որբերեան:Վկայութիւններ հայոց լեզուի մասին (2010-02-20)։ Վերստացված է՝ 2010-12-17։
  6. Լեւոն Լաճիկեան եւ Սուրեն Շէրիք, ed (2007). Ներբող Մայրենիին. Հեղինակային հրատարակութիւն. ISBN 978-99930-4-9203-3. 
  7. Գրանիշ
  8. Մեր լեզուն
  9. Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 25։
  10. 10,0 10,1 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 26։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Լեզու հոդվածը նաև Վիքիպեդիայում: