Հայկական առածներ
ERROR 444 please reload the page
Գ գ[խմբագրել]
- Գայլի գլխին Ավետարան են կարդում, ասում է՝ շուտ արէ՛ք, հոտս գնաց։ կամ Գելի գլխին Ավետարան են կարդում, ասում է. Շուտ արա, ոչխարը սարովն անցավ։
- Գառը՝ գարնան, ձյունը՝ ձմռան։
- Գետն ամեն անգամ գերան չի բերի։
- Գետն ընկնողը անձրևից չի վախենա։
- Գիտունի հետ քար քաշիր, բայց անգետի հետ փլավ մի կեր։
- Գյուղը կանգնի՝ գերան կը կոտրի։
- Գողը գողից գողացավ, Աստված տեսավ՝ զարմացավ։
- Գող՝ սիրտը դող։
- Գործը էշի պես բանա, բրդես՝ առաջ կգնա։
- Գուցե ուզեցավ իրեն գցի հորը, դու էլ կը՞ գցես։
Դ դ[խմբագրել]
- Դուն քուն, բախտդ արթուն։
- Դու քեզ մի գովիր, թող ուրիշը քեզ գովի
- Դուռդ փակ պահիր և հարևանիդ գող մի հանի
Ե ե[խմբագրել]
- Եզը որ ընկավ՝ դանակավորը կշատանա։
- Եկաւ ունքը սարքի՝ աչքն էլ քոռացրեց։
- Ես աղա ու դու աղա, բա մեր աղունն ո՞վ կաղա։
- Երբ որ կացինը եկաւ անտառ, ծառերը ասացին... Կոթը մերոնցից է։
- Երբ որ մեծնաս այս ամենը կմոռնաս։
- Երգեր շատ գիտեմ, բայց երգել չգիտեմ։
- Եօթ անգամ չափիր, մէկ անգամ կտրիր(հին հրեական ասացվածք)։
- Երեխային գործի դիր՝ ետևից գնա։
Զ զ[խմբագրել]
Է է[խմբագրել]
- Էս ականջով լսում է, մյուսով դուրս է անում։
- Էշի ականջում քնել։
- Էշն ինչ գիտի նուշն ինչ է։
Ը ը[խմբագրել]
- Ընկերովի մահը հարսանիք է։
Թ թ[խմբագրել]
- Թե ականջ դնես քեզ բամբասողին, կյանքդ կդարձնես վշտի անկողին...
- Թթու է՝ թան չէ,
Ամեն մարդու բան չէ։ - Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա։
Ժ ժ[խմբագրել]
- Ժամանակը ոսկի է։
Ի ի[խմբագրել]
- Ինչ որ ցանես, այն կը հնձես։ կամ Ինչ ցանես, այն էլ կհնձես։
- Ինչպես ուռին ու բարդին, ամեն մարդ իրա դարդին։
- Ինչքան լեզու գիտես՝ այնքան մարդ էս։
- Իրա բաղարջի տակնա կրակ անում։
Լ լ[խմբագրել]
- Լավություն արա ու ջուրը գցի,ձուկը չիմանա Աստված կիմանա
- Լեզուդ չլներ՝ ագռավները աչքերդ հանել էին։
- Լուից ուղտ են սարքում։
- Լույսը կբացվի, բարին հետը
• Լավ է ուշ, քան երբեք։
Խ խ[խմբագրել]
- Խաչին Տերն է զորավոր դարձնում:/Տէրն է խաչին զօրացնողը։
- Խնձորը ծառից հեռու չի ընկնում։
- Խոզի գլուխը տաք կաթսայի մեջ չի մնա։
- Խորամանկ աղվեսը երկու ոտով է թակարդն ընկնում։
- Խօսքով փիլաւ չեփուիր։
- Խոզի գլուխը գորգի վրա չի մնա։
- Խուփը գլորվել, կճուճին է գտել։
- Խելոքի հետ քար կրիր, խենթի հետ հաց մի կեր։
Ծ ծ[խմբագրել]
- Ծակ ուլունքը գետնին չի մնա։
- Ծուլութիւնից/թանբալությունից սև էշին «օրհնեա՛ տէր» կասի...
Կ կ[խմբագրել]
- Կաղնած եզնը կթրքի նստան եզան գլխին։ (Արցախ)
- Կարծում ե՞ս Երուսաղեմում էշ չկայ։
- Կարմիր կովը կաշին չի փոխի։
- Կիրակի օրվա փլավը երկուշաբթի էլ կուտվի։
- Կուժ ասում եմ, կուլա լսի։
- Կաղնու տակ կանգնես ու բարիք սպասես։
- Կատվի խաղը՝ մկան մահը։
- Կճուճն ասաց. «Տակս ոսկի ա», շերեփը թե. «Բա ես որտեղի՞ց եմ գալիս»։
Հ հ[խմբագրել]
- Համը հոտից հանեց։
- Հասկացողին մին ասա, չհասկացողին՝ հազար ու մին։
- Հարսի վոռով փեսուն լավություն ա անում։
- Հարսը պարել չի կարող, ասում է՝ գետինը ծուռ է։
- Հարևանի հարսի հետևը կարմիրա։
- Հաց ու պանիր, կեր ու պարիր։
- Հաց ըսին հասավ,գործ ըսին փախավ։
- Հաց ու պանիր, կեր ու բանիր։
- Հետևն էլ կպած չելներ կտար օտարի։
- Հյուրը Աստծունն է։
- Հացը հացվորին տուր, մի հատ էլ ավել տուր։
- Հեռվի զուռնի ձենը քաղցր է։
- Հոտի բերանը որ հետ են շրջում, կաղ ոչխարները հոտի առաջև են հայտնվում։
Ձ ձ[խմբագրել]
- Ձենը որ ձվով լիներ, հավի ոռը բլբուլի ձեն կհաներ։
- Ձուագողը ձիագող կը դառնայ։ կամ Ձու գողացողը ձի էլ կգողանա։
- Ձուկը գլխից է հոտում։
Ղ ղ[խմբագրել]
Ճ ճ[խմբագրել]
- Ճակատագրից չես փախչի։
- Ճանճից փիղ են սարքում։
- Ճիշտ կարծես փղի քթիցա ընկել։
- Ճշտասողի գլխարկը ծակ է։
- Ճպատըտ քոլատ կտրի։ (Արցախ)
- Ճտերն աշնանն են հաշվում։
Մ մ[խմբագրել]
- Մեկ նալին ա խփում, մեկ մեխին։
- Մի ծաղիկով գարուն չի գա։
- Մի ձեռքը ծափ չի տա։
- Մեկը տերտերին է սիրում, մյուսը տերտերակնկան։
- Մի գիժ քար գցեց հորը, քառասուն իմաստուն չկարողացան հանել։
- Մի վախենա վարար գետից, վախեցիր մարմանդ գետից։
- Մի քոսոտ մոզին սաղ նախիրի անունը կգցի։
- Մինչև հաստը բարակի, բարակը կկտրվի։
- Մինչև Շուշանը զարդարվի, ժամը կլրվի։
- Միությունը ուժ է։
- Միսը ձեզի, ոսկորը ինձի։
- Մոր մի օրհնանքը յոթ անեծք կքանդի։
- Մորը տես, աղջկան ուզի։
- Մուկը իսկի ինքը ծակը չի մտնում, հլը ցախավելն էլ կապելա պոչից։
- Մեկը բոլորի համար, բոլորը մեկի։
- Մսի մեջ ոսկոր կլինի։
- Մի եղիր ուրագի պես,այլ եղիր սղոցի պես։
Ն ն[խմբագրել]
- Նույնիսկ էփած հավի ծիծաղն է գալիս։
- Նվիրած ձիու ատամները չեն հաշվում։
- Նախիրի մեջից գնացիր էշի ճակատը պաչեցիր։
Շ շ[խմբագրել]
- Շան անունը տուր ու փետը վերցրու ձեռքդ։ կամ Շան անունը տուր՝ փետն առ ձեռդ։
- Շանը հետ հնգերաց, մհակը ձեռքատ վեր մե քցել։ (Արցախ)
- Շինողը միջից հանեց։
- Շոնը շանը վեննը կոխել չի։ (Արցախ)
- Շունը շան թաթ չի կծի։
- Շունը շան միս չի ուտի։
- Շորով դիմավորիր, խելքով ճանփիր
- Շաբաթը ուրբաթից շուտ եկավ։
Ո ո[խմբագրել]
- Ոչ իմ հալը, ոչ քո հարսանիք գալը։
- Ոչ հայի խունկ է, ոչ թուրքի ուզարլուկ։
- Ով աշխատի՝ նա կուտի։
- Ով ալարի՝ ոչ դալարի։
- Ոտքդ վերմակիդ չափով մեկնիր։
- Որտեղ հաց, այնտեղ կաց։
- Որտեղ պանիր, այնտեղ բանիր։
Չ չ[խմբագրել]
- Չկա չարիք՝ առանց բարիք։
Պ պ[խմբագրել]
- Պատերազմ չկա երբ որ մարդիկ՝ շիտակ մարդ են։
Ջ ջ[խմբագրել]
- Ջրի բերածը ջուրն էլ կտանի։
- Ջուրը գնում է, ավազը մնում է. Մարդը մէռնում է, հիշատակը մնում է։
- Ջուրը ճամբան կը ճարի։
Ռ ռ[խմբագրել]
Ս ս[խմբագրել]
- Սելը (սայլը) ճռռալու փոխարեն սելվորն ա ճռռում։
- Սև էծը սև օր կծնի։
- Սևին օճառն ի՞նչ կանի, խևին խրատն ի՞նչ կանի։
Վ վ[խմբագրել]
- Վռազողին տղա չի ծնվում։
- Վատ մարդուց բարիք չես ստանա։
Տ տ[խմբագրել]
- Տերտերն ամեն օր գաթա չի ուտի։
- Տռեմ ես, բամփեմ քեզ։
Ր ր[խմբագրել]
- Րոպեն անցավ ժամն էլ անցավ։
Ց ց[խմբագրել]
- Ցռան կովը նախրի անունը կավիրե։
Ու ու[խմբագրել]
- Ուղտը կերել ես՝ պոչին նստել։
- Ուշ լինի, նուշ լինի։
- Ուս ուսի որ տանք, սարեր շուռ կտանք։
- Ուտեմ, տիտեմ [նստեմ], մթնի՝ քնեմ։
- Ուրբաթ ամպեց, շաբաթ պարզեց։
- Ուրիշի հարսի հետևը կարմիրա։
- Ուրիշի համար փոս փորողը ինքն է ընկնում մեջը։
Փ փ[խմբագրել]
- Փափուկ լեզվով նույնիսկ օձը բնից դուրս կը քաշես։
- Փետը վերցնես՝ գող շունը կիմանա։
- Փողը հաշիվ ա սիրում։
- Փորձված թանը անփորձ մածունի հետ չեն փոխի
Ք ք[խմբագրել]
- Քաղցր լեզուն օձին բնից կհանի։
- Քանի լեզու իմանաս, այնքան մարդ ես։
- Քեզ ի՞նչ թթու մածուն է ծախել։
- Քեզանից Պողոս Պետրոս դուրս չի գա։
- Քեզանից քեզ բոր [բորբոքում] ամալ գա [առաջանա]։
- ՔեՖ անողին՝ քեֆ չի պակսիլ։
- Քոսոտ էծը աղբյուրի ակից է ջուր խմում։
Օ օ[խմբագրել]
- Օտարի հարսի հետևը կարմիրա։
- Օձի կծածը կլավանա, լեզվի կծածը չի լավանա։