Երաժշտություն

Վիքիքաղվածք-ից
Հայկական ժողովրդական երաժիշտներ
  Տես նաև Կատեգորիա:Երաժիշտներ 

Աղբյուրով[խմբագրել]

Կոմիտաս[խմբագրել]

  • Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին[1]։
  • Հայն ունի ինքնուրույն երաժշտություն... Յուրաքանչյուր ազգի երաժշտությունն իր ազգի հնչական ելևէջներեն կծնի ու կծավալվի։ Հայ լեզուն ունի իր հատուկ հնարավորությունը, ուրեմն և համապատասխանող երաժշտությունը[1]։

Ռոմեն Ռոլան[խմբագրել]

  • Երաժշտությունը սերտում են դասասենյակներում, երաժիշտ դառնում հրապարակներում...[1]

Ռոբերտ Շուման[խմբագրել]

  • Երաժշտության մեջ, ինչպես շախմատում, թագուհին (մեղեդին) օժտված է առավելագույն ուժով, բայց վճռական նշանակություն ունի թագավորը (ներդաշնակությունը)[1]։

Տիգրան Մանսուրյան[խմբագրել]

  • Երաժշտության մեջ երկու երևույթների հարաբերություն կա, ձայնի և լռության... Ո՞րն է ավելի հարուստ, ո՞րն է ավելի հագեցած, որի՞ մեջ ավելի խորհուրդ կա... Իմ կարծիքով, հարուստը լռությունն է[1]։

Լուդվիգ վան Բեթհովեն[խմբագրել]

  • Երաժշտությունը միշտ բովանդակալից է։ Յուրաքանչյուր իսկական ստեղծագործության մեջ միտք կա[2]։
  • Երաժշտությունը ժողովրդական պահանջմունք է[3]։
  • Երաժշտությունն առավել բարձր հայտնություն է, քան իմաստությունն ու փիլիսոփայությունը[3]։

Բետինա ֆոն Առնիմ[խմբագրել]

  • Երաժշտությունը միջնորդ է զգայական ու հոգեկան կյանքի միջև[3]։

Արիստոտել[խմբագրել]

  • Երաժշտությունը ո՛չ մաթեմատիկա է, ո՛չ ֆիզիկա, այլ մի ինչ-որ միջանկյալ բան[3]։

Հովհաննես Թումանյան[խմբագրել]

  • Երաժշտությունը արվեստների մեջ էն կախարդ ուժն է, որ անմարմին արտահայտություններով կարողանում է անմիջականորեն և միանգամայն տիրել մարդու բովանդակ գոյությանը, նրա մարմնին ու հոգուն՝ և տիրաբար տանել, ուր որ կամենա։ [4]
  • Բանաստեղծը միայն մարմին է տալիս իր մտքերին ու զգացմունքներին և իր ոգևորություններով կենդանության շունչ է շնչում նրան, որ նա ապրի մշտապես, բայց որ նա թռչի, դրա համար նրան թևեր են հարկավոր, իսկ թևեր առնել նա կարող է միայն էն կախարդական աշխարհքում, որ կոչվում է երաժշտություն։ [4]

Նապոլեոն Բոնապարտ[խմբագրել]

  • Բոլոր արվեստների մեջ կրքերի վրա ամենամեծ ազդեցություն գործողը երաժշտությունն է[5]։
  • Երաժշտությունը ամբողջ մարդկության ծանոթ մայրենի լեզուն է[5]։

Վիլլե Վալո[խմբագրել]

  • Երաժշտությունը միշտ էլ միջին լուծողական դեղ է եղել։ Նա ամենալավ դեղն է ինձ համար ամենօրյա ճնշումներից հեռանալու համար գոնե մի վայրկյանով մի լավ երգով[6]։
  • Լոս Անջելեսը և Նյու Յորքը մեծ կենտրոններն են երաժշտության արդյունաբերություն աշխարհում, ուրեմն իհարկե դժվար կլինի նորեկների համար որ չգիտեն ինչ սպասեն երաժշտական բիզնեսից[6]։
  • Երաժշտությունը ինձ համար զգացմունքային բան է և ինձ իսկապես ուրախացնում է։ Դա ինձ համար գործիք չե՝ հռչակ ստանալու կամ երեսս թերթերում տեսնելու կամ որևէ այդպես բան։ Դա այն փաստի մասին է որ ես իսկապես նրանից հաճույք եմ տանում[6]։

Մերիլին Մենսոն[խմբագրել]

  • Երաժշտությունը կախարդանքի ամենաուժեղ դասարանն է[7]։

Առանց աղբյուրի[խմբագրել]

Ֆրիդրիխ Նիցշե[խմբագրել]

  • Ես սիրո՛ւմ եմ երաժշտությունը։ Չգիտեմ, շատ հաճախ ես այն նաև ատում եմ։ Բայց երաժշտությունը սիրում է ինձ, և բավական է որևէ մեկը ինձ լքի՝ նա մի ակնթարթում նետվում է ինձ մոտ և ուզում է սիրելի լինել։
  • Դուք ինձ ասացիք, թե ինչ է տոնը և ինչ է լսողությունը, բայց այդ երաժիշտի ինչի՞ն է։ Դուք դրանով արդյոք բացատրեցի՞ք երաժշտությունը,- կամ ժխտեցի՞ք։
  • Միայն հիմա է մարդուն նշուլում, որ երաժշտությունը - գրգիռների խորհրդանշական լեզու է. իսկ հետագայում կսովորեն դեռ հստակ գիտենալ երաժշտին իր երաժշտությունից դուրս բերելու համակարգը։ Նա, թերևս, չի էլ կասկածել, որ դրանով իսկ մատնում է իրեն։ Այսպիսին է այդ կամավոր խոստովանությունների անմեղությունը՝ ի հակադրություն բոլոր գրական ստեղծագործությունների։
  • Եթե Երաժշտության աստվածուհին որոշեր խոսել ոչ թե հնչյուններով, այլ բառերով՝ ապա մենք ստիպված կլինեինք փակել ականջներս։
  • Այսօրվա երաժշտության մեջ առկա է կրոնի և զգայականության հնչուն մի միասնություն, և, ուրեմն, ավելի՛ շատ կին, քան երբևիցե եղել է նախկին երաժշտության մեջ։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 120. ISBN 99930-2-263-2.  Քաղվածելու սխալ՝ Invalid <ref> tag; name "hur" defined multiple times with different content
  2. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 160. 
  3. 3,0 3,1 3,2 3,3 Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 154. 
  4. 4,0 4,1 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 153. 
  5. 5,0 5,1 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 165. 
  6. 6,0 6,1 6,2 villevalo.net (անգլերեն)։ Վերստացված է՝ 2008-12-29։
  7. Մերիլին Մենսոնի ասացվածքներ (անգլերեն)։ Վերստացված է՝ 2008-12-29։


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Երաժշտություն հոդվածը նաև Վիքիպեդիայում: