Jump to content

Լև Տոլստոյ

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Տոլստոյից)
Լև Տոլստոյ (1908)

Լև Նիկոլաևիչ Տոլստոյ (ռուս.՝ Лев Никола́евич Толсто́й, սեպտեմբերի 9, 1828 — նոյեմբերի 20, 1910), ռուս անվանի գրող։ Նրա ստեղծագործություններից են «Պատերազմ և խաղաղություն» և «Աննա Կարենինա» գրքերը։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Չկա գիտություն՝ գիտության համար, չկա արվեստ՝ արվեստի համար. դրանք բոլորն էլ գոյություն ունեն հասարակության համար, մարդուն վեհ ու վսեմ դարձնելու համար, նրան գիտելիքներով և կյանքի նյութական բարիքներով հարստացնելու համար[1]։
  • Արվեստը մարդու հզորության գլխավոր դրսևորումն է[1]։
  • Արվեստը մարդկանց միավորման ուղիներից մեկն է[1]։
  • Արվեստը, եթե նա արվեստ է, պետք է մատչելի լինի բոլորին, և առանձնապես նրանց համար, ում անունից ստեղծվում է այն[1]։
  • Գիտությունը այն ժամանակ է կարևոր գործ, երբ ծառայում է մարդկանց բարիքներին[1]։
  • Ամեն արված գործում լավ արված քիչը ավելի լավ է վատ արված շատից։ Նույնը և գրքում[2]։
  • Տաղանդը ուրիշ բան չէ, բայց եթե տեսնել իրերի մեջ այն, ինչ ուրիշները չեն տեսել[3]։
  • Ուժեղ մարդիկ միշտ անկեղծ են[4]։
  • Առանց իմանալու, թե ով եմ ես և ինչու եմ այստեղ, կյանքն անհնար է[5]։
  • Եթե մարդիկ քեզ խանգարում են, ապա քո ապրելն իզուր է։ Մարդկանցից հեռանալն ինքնասպանություն է։
  • Վախկոտ ընկերը թշմանուց ավելի սարսափելի է, քանի որ թշնամուց զգուշանում ես, իսկ ընկերոջ վրա հույս ես դնում[6]
  • Հոգու համար բարությունը նույնն է, ինչ-որ առողջությունը մարմնի. այն չի երևում, երբ ունես այն, և ամեն դեպքում այն միշտ բերում է հաջողության[7]։

Քաղվածքներ Լև Տոլստոյի մասին

[խմբագրել]
  • Օ՜, այդ Տոլստոյը, որը կարողանում է մարդու հոգուն նայել և՛ հասարակության շղթայի մեջ, և՛ նրանից անջատ՝ միայնության մեջ[8]։

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. 1 2 3 4 5 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 147.
  2. ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 175.
  3. ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 166.
  4. ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 313.
  5. ↑ Նաիրա Ավագյան և Լուսինե Զակալաշվիլի, ed (2010). Փիլիսոփայական ասույթներ. «Զանգակ-97» հրատարակչություն. էջ 5. ISBN 978-99941-1-748-2.
  6. ↑ Վ. Վորոնցով, Բանականության Սիմֆոնիա.
  7. ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009։
  8. ↑ Մկրտիչ Սարգսյան, Շահմարի առեղծվածը, Ե., Դարակ, 2020։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Լև Տոլստոյ հոդվածը նաև Վիքիպեդիայում: