Jump to content

Վիքիքաղվածք:Նախագիծ/Օրվա քաղվածք/Փետրվար

Վիքիքաղվածք-ից

Այստեղ կարող եք առաջարկել օրվա քաղվածքի թեկնածուներ։ Նախընտրությունը տրվում է տվյալ օրվա հետ առնչություն ունեցող քաղվածքին, օրինակ՝ քաղվածքի հեղինակը ծնվել է այդ օրը կամ քաղվածքում նկարագրվող իրադարձությունը այդ օրն է կատարվել, և այլն:

Օգտագործման օրինակ.

{| style="background: {{{#000000}}}"

| align=center |[[Պատկեր:]]

| align=left | {{քաղվածքօր

| քաղվածք = Գեղեցկությունը կուտակված պաճուճանքի մեջ չէ, գեղեցկությունը պարզության մեջ է:

| հեղինակ = [[Նար-Դոս]] (ծնվել է [[1867]] թվականի մարտի 1-ին)

}}

| align=center | [[Պատկեր:Nar-Dos.jpeg|150px|right|]]

|}

Փետրվարի 1

[խմբագրել]
Մարդը չի ստեղծվում, որ պարտվի: Մարդուն հնարավոր է սպանել, բայց հաղթել նրան անհնար է:
Էռնեստ Հեմինգուեյ

Փետրվարի 2

[խմբագրել]
Կարելի չէ կորցնել այնպիսի գանձ, որ է արևմտահայ լեզուն: Պիտի պահել այդ հարստությունը, ի մի բերել երկու լեզուները: Ամեն մեկն ունի իր առավելությունները... Պետք է լինի երկու լեզուները միացնող մի քերականություն և ամբողջ Հայկազյան բառարանը: Կլինի հզոր, հսկա լեզու: Այո՛, այդպես է:
Կոստան Զարյան (ծնվել է 1885 թվականի փետրվարի 2-ին)

Փետրվարի 3

[խմբագրել]
Գեղեցկությունն անցողիկ է կյանքում, բայց ոչ արվեստում:
Լեոնարդո դա Վինչի

Փետրվարի 4

[խմբագրել]
Մեր հայրերէն մեզի աւանդուած ժառանգութիւններէն ամէնէն շքեղը, ամենէն իրականը մեր գեղեցիկ, հարուստ եւ մեծավայելուչ լեզուն է, պէտք է պահպանենք յուզումով, հրայրքով եւ խանդաւառութեամբ: Ես վստահ եմ, որ կը պաշտպանենք:
Զաբել Եսայան (ծնվել է 1878 թվականի փետրվարի 4-ին)

Փետրվարի 5

[խմբագրել]
Բնութեան ամենահրաշալի ստեղծագործությունը մարդն է։ Մարդն ինքը բնություն է։ Միայն մարդու միջոցով է բնությունը ճանաչում իրեն։ Դա մարդու մեծագույն երջանկությունն է։ Հսկայական, անվերջ բնություն և փոքրիկ մի արարած, որն իր մեջ կրում է այդ անսահման մեծությունը:
Մարտիրոս Սարյան

Փետրվարի 6

[խմբագրել]
Մարդն այնքան մեծ է, որքան մեծ են նրա երազները: Արվեստը երազի իրականացումն է: Իրականությունը անցնող կյանքն է. արվեստն է հավերժականը, ճշմարիտը:
Ավետիք Իսահակյան

Փետրվարի 7

[խմբագրել]
Կյանքը մեզ տրված է մի պայմանով. մինչև վերջին րոպեն արիաբար պաշտպանել այն:
Չարլզ Դիկենս (ծնվել է 1812 թվականի փետրվարի 7-ին)

Փետրվարի 8

[խմբագրել]
Օրենքները և հրամանագրերն անհրաժեշտ է հստակ գրել, որպեսզի կարիք չունենան վերամեկնաբանելու: Ճշմարտությունը քիչ է մարդկանց մեջ, իսկ նենգությունը` շատ: Դրանց տակ նույնպիսի թունելներ են շինում, ինչպես ամրոցների տակ:
Պետրոս Առաջին (մահացել է 1725 թվականի փետրվարի 8-ին)

Փետրվարի 9

[խմբագրել]

Եվ նորից կզգանք, որ մեր սրտին դու մո՜տ ես,
Մորմոքող հրի՜ պես մեր հիվանդ արյան,
Որ լուսե երգին քո մեր հոգին կարոտ է,
Օ՜, հեռու ընկեր իմ, օ՜, Վահան Տերյան...

Եղիշե Չարենց (1885 թվականի փետրվարի 9-ին ծնվել է Վահան Տերյանը)

Փետրվարի 10

[խմբագրել]
Ապրել՝ նշանակում է միշտ ձգտել առաջ, բարձրագույնին, կատարելությանը և հասնել դրան:
«Դոկտոր Ժիվագո», Բորիս Պաստեռնակ (ծնվել է 1890 թվականի փետրվարի 10-ին)

Փետրվարի 11

[խմբագրել]
Ինչպես արևը երկնքի գեղեցկության արդուզարդն է, այնպես էլ մեծահոգությունը ամեն տեսակի բարեգործությունների փայլն ու հմայքն է:
Ջովաննի Բոկաչչո

Փետրվարի 12

[խմբագրել]
Մարդիկ եթե չլինեին՝ աշխարհը տխուր կլիներ: ....Տխուր ու գեղեցիկ կլիներ: Հիմա ոչ տխուր է, ոչ էլ գեղեցիկ, ոչ էլ գիտես ինչ անես:
«Սկիզբը», Հրանտ Մաթևոսյան (ծնվել է 1935 թվականի փետրվարի 12-ին)

Փետրվարի 13

[խմբագրել]
Սերը սքանչելի ծաղիկ է, բայց քաջություն է պահանջվում անդնդի եզրին մոտենալու և այն պոկելու համար:
Ստենդալ

Փետրվարի 14

[խմբագրել]
Սերը մի կախարդանք է, որին ո՛չ բնությունն է հաղթում, ո՛չ աղքատությունը և ո՛չ էլ նույնիսկ մահը, այլ միայն ժամանակը:
Ավետիք Իսահակյան

Փետրվարի 15

[խմբագրել]
Աստղերը միայն այն են անում, որ նայում են սիրահարված մարդկանց, դրա համար էլ նրանք այնքան սքանչելի են:
«Նախօրեին», Իվան Տուրգենև

Փետրվարի 16

[խմբագրել]
Երկիր ունենալու համար ոչ միայն ցանկություն է պետք, այլև զոհվել կարողանալու սրբացում և այն դիրքերում մնալու ուժ, որը կոչվում է Հայրենիք: Եվ ոչ թե լքել այն՝ ուրիշի ապահով, ուրիշի արյունով հարստացած դիրքերում պահվելու:
«Գնչուհին», Արշակ Գյումրյան

Փետրվարի 17

[խմբագրել]
Մեսրոպ Մաշտոցի գյուտը, անտարակույս, այն հզոր զենքն է, որի շնորհիվ հայ ժողովուրդը պահպանեց իր գոյությունը 5-րդ դարի մեծ պայքարում և մտնելով քաղաքակրթված հնագույն ժողովուրդների ընտանիքի մեջ՝ զարգացրեց իր ինքնուրույն մշակույթն ու շատ հարուստ գրականությունը:
Հակոբ Մանանդյան (440 թվականի փետրվարի 17-ին մահացել է Մեսրոպ Մաշտոցը)
Պատկեր:Hakob Manandyan 1.jpg

Փետրվարի 18

[խմբագրել]
Մի ժողովրդի պատմությունը նրա անկետան է, նրա վկայականը, նրա կենսագրական պատկերը: Պատմությունը նրա հասակն է, նրա փորձը, նրա հնությունը, ստեղծագործական ստաժը: Ամեն ժողովուրդ գալիս է իր պատմությունից:
Դերենիկ Դեմիրճյան (ծնվել է 1877 թվականի փետրվարի 18-ին)

Փետրվարի 19

[խմբագրել]
Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ:
Հովհաննես Թումանյան (ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին)

Փետրվարի 20

[խմբագրել]
Հայոց լեզուն. որքան աւելի կը զբաղիմ իրմով, ինձ կը թուի ճոխութեան հրաշք եւ ոսկիի հանք. որքան կը մշակես՝ այնքան կե զտուի եւ կը շողշողայ. որքա՛ն գոյներ ունի եւ արտահայտչական հնարաւորութիւններ...
Նար-Դոս

Փետրվարի 21

[խմբագրել]
Մեր լեզուն միայն մեզ չի պատկանում, այլ աշխարհին, նա միայն մեր սրբությունը չէ, այլ մասունքը հանուր մարդկության... Այդ լեզվի խնամքը, նրա անաղարտությունն ու պաշտպանությունը դրված է մեր վրա:
Պարույր Սևակ

Փետրվարի 22

[խմբագրել]
Ճշմարտությունը կարող է սպասել, քանի որ առջևում երկար կյանք ունի:
Արթուր Շոպենհաուեր (ծնվել է 1788 թվականի փետրվարի 22-ին)

Փետրվարի 23

[խմբագրել]
Մինասը շատ ինքնատիպ ու տաղանդավոր նկարիչ է: Իրեն գույներուն մեջ հզոր բան մը կա, արտակարգ ուժ մը, որ շատ ժամանակակից է և շատ հայկական: Մինասի նկարներուն մեջ ուժեղ կերպով Հայաստանը կզգամ:
Գառզու (1975 թվականի փետրվարի 23-ին մահացել է Մինաս Ավետիսյանը)

Փետրվարի 24

[խմբագրել]
Մենք այստեղ ենք, որպեսզի մեր ներդրումն ունենանք աշխարհում, այլապես` ինչո՞ւ ենք ապրում:
Սթիվ Ջոբս (ծնվել է 1955 թվականի փետրվարի 24-ին)

Փետրվարի 25

[խմբագրել]
Աշխատե՛ք խանդավառությամբ: Ձեր աշխատանքը կատարեք խանդավառությամբ, և հրաշքը տեղի կունենա:
Դոնալդ Թրամփ

Փետրվարի 26

[խմբագրել]
Ձեր հնամենի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այն: Դրա մեջ արևելքն եմ զգում, դարերն եմ նշմարում այնտեղ, տեսնում եմ անցյալի խորհրդավոր նշույլի շողարձակումը: Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանվելը:
Վիկտոր Հյուգո (ծնվել է 1802 թվականի փետրվարի 26-ին)

Փետրվարի 27

[խմբագրել]
Պայքարը ապրելու ձև է դարձել հայերիս համար
Վազգեն Ա
Պատկեր:HisHolinessVazgenI.jpg

Փետրվարի 28

[խմբագրել]
Հազար ճամփա է մեզ շեղում նպատակից, մինչ դեպի այն տանում է միայն մեկը:
«Փորձեր», Միշել Մոնտեն (ծնվել է 1533 թվականի փետրվարի 28-ին)

Փետրվարի 29

[խմբագրել]
Ես միշտ երևակայել եմ, թե Դրախտը մի տեսակ գրադարան կլինի:
Խորխե Լուիս Բորխես