Jump to content

Պետրոս Առաջին

Վիքիքաղվածք-ից
Պետրոս Առաջինը

Պետրոս Առաջին, Մոսկովյան պետության արքա Ռոմանովների հարստությունից (1682 թվականից), համայն Ռուսիո առաջին կայսր (1721 թվականից) Ռուսական պատմագրության կողմից համարվում է 18-րդ դարում Ռուսաստանի զարգացման ուղղությունը կանխորոշած նշանավոր պետական գործիչներից մեկը։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Հրամանագրում եմ, որ այսուհետ վեհաժողովների ժամանակ պարոնայք սենատորները պետք է խոսեն միմիայն բառերով, այլ ոչ թե կարդան գրերից, որպեսզի յուրաքանչյուրի հիմարությունը բոլորին տեսանելի լինի։
  • Օրենքները և հրամանագրերն անհրաժեշտ է հստակ գրել, որպեսզի կարիք չունենան վերամեկնաբանելու։ Ճշմարտությունը քիչ է մարդկանց մեջ, իսկ նենգությունը՝ շատ։ Դրանց տակ նույնպիսի թունելներ են շինում, ինչպես ամրոցների տակ։
  • Փողերը պատերազմի զարկերակի էությունն են։
  • Խոստովանության համար՝ ներում, պարտակելու համար՝ ոչ մի գթություն։ Ավելի լավ է ակնառու մեղքը, քան քողարկվածը։
  • Վախենալ դժբախտությունից նշանակում է երջանկություն չտեսնել։
  • Կա ցանկություն` հազար եղանակ, չկա ցանկություն` հազար պատճառ։
  • Մի՛ հավատա երեք բանի. կնոջը մի՛ հավատա, թուրքին մի՛ հավատա, չխմողին մի՛ հավատա։
  • Խոսի՛ր կարճ, խնդրի՛ր քիչ, հեռացի՛ր արագ։

Արտաքին հղումներ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Պետրոս I հոդվածը նաև Վիքիպեդիայում: