Դոնալդ Թրամփ

Վիքիքաղվածք-ից
Դոնալդ Թրամփը (2009)

Դոնալդ Ջոն Թրամփ (անգլ.՝ Donald John Trump, հունիսի 14, 1946, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, գործարար, գրող և հեռուստատեսային գործիչ, ԱՄՆ-ի 45-րդ նախագահ։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Կյանքում ամեն ինչ բախտ է[1]։
  • Սիրե՛ք այն, ինչով զբաղվում եք։ Երբեք հաջողության չեք հասնի, եթե չսիրեք այն, ինչով զբաղվում եք։ Դա ձեզ թույլ կտա լուծել մեծ թվով խնդիրներ[2]։
  • Մի՛ մտածեք գումար վաստակելու ձևերի մասին։ Դրա փոխարեն մտածե՛ք՝ ինչ օգտակար բան կարող եք անել ձեր հարևանների, մարզի, քաղաքի համար։ Մտածե՛ք՝ ինչն է պետք փոխել, ինչն է պետք ավելի արդյունավետ անել, ինչ խնդիրներ կարելի է լուծել, ինչ պահանջներ կարելի է բավարարել։ Եվ ամենակարևորը պատասխանե՛ք հետևյալ հարցին. ո՞ր աշխատանքը ձեզ հաճույք կպատճառի[2]։
  • Փնտրե՛ք ձեր առաքելությունը։ Ձեր արած յուրաքանչյուր քայլի մեջ դուք պետք է որևէ բարձր նպատակ տեսնեք։ Հենց դա կարող է ձեզ ոգեշնչել և կիրք առաջացնել։ Օգնե՛ք մարդկանց, ինքնաուսուցմամբ զբաղվե՛ք, ձեզ և ձեր ընտանիքի համար առողջ կենսակերպ ապահովե՛ք[2]։
  • Աշխատե՛ք խանդավառությամբ։ Ձեր աշխատանքը կատարեք խանդավառությամբ, և հրաշքը տեղի կունենա[2]։
  • Մտքերը ծնվում են մարդկանց գլուխներում, բայց հազվադեպ են «հասնում» նրանց սրտերին, իսկ առանց դրա յուրաքանչյուր միտք մեռնում է[2]։

Քաղաքականության մասին[խմբագրել]

  • «Ամենից առաջ ես կցանկանայի ասել այն մասին, ինչի մասին որևէ մեկը չի խոսում, և դա վատ է։ Պուտինը, ով պարզապես ատում է Օբամային, մշտապես օգտագործում է միջուկային հռետորիկան և խոսում է իր երկրի միջուկային պոտենցիալի մասին»[3]։
  • «Դա միշտ էլ մեծ պատիվ է` հաճոյախոսություններ ստանալ մի մարդուց, ում հարգում են ինչպես հայրենիքում, այնպես էլ արտասահմանում։ Ես միշտ էլ զգացել եմ, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն պետք է համախմբված պայքարեն ահաբեկչության դեմ և վերականգնեն խաղաղությունը, չեմ ասում էլ առևտրի և այլ շահերի մասին, որոնք ստացվում են փոխադարձ հարգանքից»[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Նաիրա Ավագյան և Լուսինե Զակալաշվիլի, ed (2010). Փիլիսոփայական ասույթներ. «Զանգակ-97» Հրատարակչություն. էջ 10. ISBN 978-99941-1-748-2. 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 5 Խորհուրդ Դոնալդ Թրամփից. ինչպե՞ս դառնալ միլիարդատեր։ 168.am (օգոստոսի 10, 2013 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 14, 2015 թ․։
  3. Օբամային պարզապես ատող Պուտինը չափից ավելի է օգտագործում միջուկային հռետորիկան. Դոնալդ Թրամփ
  4. Պուտինի հաճոյախոսությունն ինձ համար մեծ պատիվ է. Դոնալդ Թրամփ


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Դոնալդ Թրամփ հոդվածը նաև Վիքիպեդիայում: