Նախօրեին
Արտաքին տեսք
«Նախօրեին», ռուս գրող Իվան Տուրգենևի վեպը, որ հրատարակվել է 1860 թվականին։
Քաղվածքներ
[խմբագրել]- ....Աստղերը միայն այն են անում, որ նայում են սիրահարված մարդկանց, դրա համար էլ նրանք այնքան սքանչելի են[1]։
- -Դու՞ք շատ եք սիրում ձեր հայրենիքը,- հարցրեց Ելենան երկյուղով։
- -Այդ դեռ հայտնի չէ,- պատասխանեց նա:- Ահա, երբ մեզանից մեկնումեկը կմեռնի հայրենիքի համար, այն ժամանակ կարելի կլինի ասել` թե նա սիրում էր հայրենիքը[2]։
- Լինել բարի՝ այդ քիչ է, անել բարություն... այո՛, սա գլխավորն է կյանքի մեջ[3]։
- Այն ժամանակ ես կարող էի լինել անկեղծ, այն ժամանակ ես թաքցնելու բան չունեի, իսկ այժմ...[4]։
- Պատահում է, որ մարդ, զարթնելով քնից, ակամա երկյուղով հարցնում է ինքն իրեն - մի՞թե ես արդեն երեսուն... քառասուն... հիսուն տարեկան եմ։ Ինչպե՞ս կյանքն այդպես շուտ անցավ։ Ինչպե՞ս է, որ մահը այդքան մոտիկացավ։ Մահը նման է այն ձկնորսին, որը բռնել է ձուկն իր ցանցով և միառժամանակ պահել է ջրի մեջ. ձուկը դեռ լողում է, բայց ցանցը նրա վրա է և ձկնորսը դուրս կքաշե նրան, երբ կամենա[5]։