Jump to content

Չգտնված երիցուկներ

Վիքիքաղվածք-ից

«Չգտնված երիցուկներ», լուսանկարիչ Էդգար Հարությունյանի գիրքը՝ մարդկային հարաբերությունների մասին։

«Չգտնված երիցուկները» 2017 թվականին ամենաշատ վաճառված հայալեզու գեղարվեստական գիրքն է[1]։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Մարդուն սիրում են այն ժամանակ, երբ գիտես նրա բոլոր թերությունները, բայց դա սիրելուն չի խանգարում։ Իսկ առանց ճանաչելու կարելի է միայն սիրահարվել։ Դա կյանքի ամենաերջանիկ պահերց է, սիրային էյֆորիան, երբ բացի նրանից քեզ ուրիշ ոչինչ չի հետաքրքրում...:
  • Նպատակի կարևորության աստիճանը որոշվում է ոչ թե նպատակին հասնելու, այլ հասնելուց հոտո այն պահպանելու միջոցներով...:
  • Ուզում եմ քեզ հետ ընտանիք կազմել, երջանկացնել քեզ, քեզնով երջանկանալ, քեզնից երեխաներ ունենալ ու քեզ գրկած ապրել մինչև խոր ծերություն։ Այն եմ ուզում, ինչ առհասարակ ուզում է ցանկացած նորմալ մարդ։
  • — Իսկ ես կարծում եմ, որ եթե սեր կա, ապա կարելի է բոլոր հարցերին լուծում տալ, այլապես սերը դադարում է հոգևոր բարձրագույն արժեք լինելուց։
  • Եթե հանգամանքներն ավելի ուժեղ են, քան զգացմունքները, ապա ափսոս է «սեր» բառը, որը տրվում է այդ զգացմունքներին։
  • Ասում են՝ այնտեղ, որտեղ աստղ է ընկնում, երիցուկ է աճում, և որ երիցուկները փոքր արեգակներ են, որոնք իրենց ճերմակ թաթիկներով բազմաթիվ արահետներ են խաչաձևում իրար։
  • Իսկ դու ներել սովորիր։ Ներում են այն մարդիկ, որոնք իրենց ներսում շատ սեր ունեն։
  • Մեր հասարակությունը շատ նման է շենքի բակում նստող անգործ, անզբաղ կանանց. նրան մշտապես քննարկելու թեմա է պետք, ցանկալի է՝ ուրիշի կյանքից։
  • Բավական է՝ մեկը սայթաքի կամ անհաջող որևէ դիպվածով կյանքը պղտորվի, անմիջապես կդառնա թիվ մեկ քննարկման թեման։ Եվ այդ ամենը՝ հաճախ քո թիկունքում։ Մարդիկ կնայեն դեմքիդ, կժպտան կամ չեն ժպտա, կբարևեն կամ չեն բարևի, գլուխը տմբտմբացնելով կամ անտարբեր կանցնեն… Փոխարենը լավ գիտես, թե ի՛նչ են խոսում հարևաններդ, բարեկամներդ, նույնիսկ նրանք, ումից չէիր սպասի, թե որևէ խոսք կարտասանեն։
  • Մահանալու համար չէ, որ Աստված մեզ ուղարկել է այս աշխարհ, այլ ապրելու։
  • Սերը ժամանակի ընթացքում անհետանում է և մնում է միայն հարգանքը։
  • Ոչ մի աղոթք կամ օրհնություն չի կարող պահպանել այն ընտանիքը, որ հիմնված չէ սիրո վրա։
  • Սիրտը սիրով լցնելու համար նրա բոլոր անկյունները պիտի լիարժեք դատարկ լինեն։ Կիսով չափ դատարկ սրտում սիրո հասուն պտուղներ չեն առաջանում։
  • Ոչ մեկին կյանքն այդքան անպետք ու անիմաստ չի թվում, որքան բաժանումից խոցված երիտասարդ աղջկան։
  • Բաժանումը, ինչպիսին էլ այն լինի, երբեք հեշտ չէ, բաժանումը սրտամաշ է, բաժանումը մղձավանջ է։ Միևնույն ժամանակ բաժանումն էլ մի արվեստ է, որին քչերն են տիրապետում։
  • Ինչը կարող է ստիպել կնոջը սեփական կամքով թակել դժոխքի դռները, եթե ոչ կույր սերը։
  • Ամեն աղջկա կյանքում լինում է մի պահ, որ թվում է՝ վերջ, գտել է նրան, ում հետ պիտի ապրի հավիտյան, բայց երբեք հաշիվ չի տալիս, որ իրականում այդ քայլին որոշակի վերաահումներով է գնում։
  • Նպատակի կարևորության աստիճանը որոշվում է ոչ թե նպատակին հասնելու, այլ հասնելուց հետո այն պահպանելու միջոցներով։
  • Եթե սերը զոհողություններ է պահանջում, ապա մի օր էլ հենց սերը կհայտնվի զոհասեղանին։
  • Երբեմն առանց հետ նայելու հնարավոր չէ առաջ գնալ։
  • Ամեն մարդու թվում է, թե իր ցավն ամենամեծն է, իր դժբախտությունը՝ աննախադեպ։
  • Ոչինչ չի կարող ստիպել կյանքը նորից սկսել, քան սեփական ցանկությունը։
  • Երբ մարդ ուզում է տառապել, դրա դեմ ոչինչ չես կարող անել։
  • Զգացմունքը հագուստ չէ, որ խանութից գնես, հագնես կամ նվիրես ուրիշին։
  • Եթե սեր կա, ապա կարելի է բոլոր հարցերին լուծում տալ, այլապես սերը դադարում է հոգևոր բարձրագույն արժեք լինելուց։
  • Եթե հանգամանքներն ավելի ուժեղ են, քան զգացմունքները, ապա ափսոս է սեր բառը, որ տրվում է այդ զգացմունքներին։
  • Երբեմն երջանիկ լինելու համար բավարար է տվածիդ ընդամենը մեկ տոկոսի վերադարձը։
  • Ամեն լավ բանի հիմքում ինչ-որ մղիչ ուժ կա, որը հաճախ սեր է կոչվում։ Երբ բանաստեղծը հերթական չքնաղ սիրերգությունն է երկնում, դա ծնվում է կնոջ հանդեպ սիրուց։
  • Ցանկացած բաժանման հիմքում ընկած են անբավարար, ոչ լիարժեք զգացմունքները։
  • Սիրող սիրտն ատամներով էլ կպահի իր սերը։
  • Կյանքը դպրոց է, պարզապես այդ դպրոցում ուսուցիչ չկա, որ սխալների ուղղում անի։ Սխալդ ինքդ պիտի հասկանաս։ Իսկ ցավը պետք է ժպիտով հաղթահարել ու շարունակել ժպտալ։
  • Հաճախ անծանոթի սրտանց ժպիտն ավելին է, քան բարեկամիդ պարտադրված ուրախությունը։
  • Գուցե երջանկությունը սահմանում չունի, բայց երբ գլուխդ խաղաղ սրտով ես բարձին դնում, ի՞նչ է դա, եթե ոչ երջանկություն։

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Էդգար Հարությունյան։ Չգտնված երիցուկներ։ Վիպակ։ Երևան։ Անտարես, 2019, 144 էջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել]