Օրենք
Արտաքին տեսք
(Վերահղված է Կանոններից)
Աղբյուրով
[խմբագրել]- Օրենսդիր իշխանությունը պետության սիրտն է, գործադիր իշխանությունը՝ նրա ուղեղը[1]։
- Չկա այնպիսի օրենք, որ բոլորի սրտով լինի[2]։
- Ոչ մի բան այնպես վատ չգիտենք, ինչպես այն, ինչ պիտի ամեն ոք իմանա՝ օրենքը[2]։
- Օրենքը մարդկային իմաստության բարձրագույն դրսևորումն է, որը մարդկանց փորձը օգտագործում է հասարակության բարօրության համար է[1]։
- Ով գործում է ավելի խիստ, քան օրենքներն են, նա բռնակալ է[1]։
- Օրենքը պետք է խիստ լինի, իսկ մարդիկ՝ ներողամիտ [1]։
- Այն օրենքը, որ փորձում է մարդու կյանքը (մահապատիժը) ոչ-գործնական, անարդար, և անընդունելի է։ Դա երբեք ոճրագործությունը չի ընկճել—ամեն օր երկրորդ անգամ գործվում է կառափնարանի ոտքին։
- Փիլիսոփայությունը ննջասենյակում, «Մեկ ավել ջանք, ֆրանսիացիներ, եթե դուք հանրապետականներ էիք դառնալու» (անգլերեն)։ (1795)
- Օրենքը թեքվում է այն կողմը, որը հաճելի է թագավորին[1]։
- Երկու բան պետք է լցնի մարդու հոգին հիացմունքով ու հարգանքով՝ աստղալից երկինքը գլխի վերևում և բարոյական օրենքը սրտի մեջ[3]։
- Ստեղծեք քիչ օրենքներ, բայց հետևեք, որ դրանք կատարվեն[2]։
Առանց աղբյուրի
[խմբագրել]- «Հնազանդություն» և «օրենք», սա է հնչում բոլոր բարոյական զգացումներից։ Սակայն «կամայականություն» և «ազատություն»՝ ահա թե ինչը ի վերջո կարող է բարոյականության վերջին հնչյունը դառնալ։
- Ախ, դուք ինչ հարմար եք տեղավորվել։ Ձերը օրենքն ու չար աչքն է նրա վրա, ով թեկուզ միայն մտքերում օրենքի դեմ է շրջված։ Բայց չէ՞ որ մենք ազատ ենք - դուք ի՜նչ գիտեք ինքդ քո հանդեպ պատասխանատվության տառապանքի մասին։
- Բարձրագույն մարդու յուրաքանչյուր արարքի մեջ ձեր բարոյական օրենքը հարյուրապատիկ խախտված է։
- «Եթե դու գիտես՝ ինչ ես անում, դու Երանելի ես։ Բայց եթե դու չգիտես այդ՝ նզովված ես և օրենքի հանցագործ»,- ասաց Հիսուսը շաբաթը խախտած մի մարդու, խոսք բոլոր խախտողների և հանցագործների համար։
- Արտակարգ իրավիճակը չի ընթերցում օրենքը։
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 322.
- ↑ 2,0 2,1 2,2 Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 321.
- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 125. ISBN 99930-2-276-4.