Ֆրիդրիխ Շիլլեր

Վիքիքաղվածք-ից
Ֆրիդրիխ Շիլլերը

Յոհան Քրիստոֆ Ֆրիդրիխ ֆոն Շիլլերը (գերմաներեն՝ Johann Christoph Friedrich von Schiller) (նոյեմբերի 10, 1759մայիսի 9, 1805) գերմանացի բանաստեղծ, պատմաբան, դրամատուրգ և սցենարի հեղինակ է եղել:

Քաղվածքներ[խմբագրել]

  • Կյանքի մայիսը լոկ մեկ անգամ է ծաղկում:[1]
  • Ով չի վտանգում իր կյանքը, նա երբեք այն ձեռք չի բերի:[1]
  • Պատիվը կյանքից թանկ է:[2]
  • Դեռ ոչ ոք չի ծնվել, որ զերծ լինի տառապանքից:[3]
  • Որքա՜ն շատ են ճշմարտության թշնամիները:
    Սարսռում է հոգիս,
    Լույսն, ավա՜ղ, սկսել են խեղդել կույր չղջիկները:[4]
  • Արդարացիության չափանիշ չի կարող լինել ձայների մեծամասությունը:[4]
  • Որքան ուժեղ է մոլորությունը, այնքան հաղթանակում է ճշմարտությունը:[4]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 (2006) Սուրեն Գրիգորյան՝ Ասույթներ։ «Լուսաբաց հրատարակչատուն», 240։ 
  2. (2006) Սուրեն Գրիգորյան՝ Ասույթներ։ «Լուսաբաց հրատարակչատուն», 290։ 
  3. (2006) Սուրեն Գրիգորյան՝ Ասույթներ։ «Լուսաբաց հրատարակչատուն», 311։ 
  4. 4,0 4,1 4,2 (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 157։ ISBN 99930-2-263-2։