Դեմոկրիտես
Արտաքին տեսք
Դեմոկրիտես (հին հուն.՝ Δημόκριτος, մոտ մ.թ.ա. 460 — մոտ մ.թ.ա. 370), հույն մատերիալիստ փիլիսոփա և ատոմիստական տեսության առաջին արտահայտողներից մեկը։
Քաղվածքներ
[խմբագրել]- Մարդուն հարկավոր է գնահատել ոչ միայն նրա գործերով, այլ նաև նրա ձգտումներով[1]։
- Իմաստասիրությունից բխում են հետևյալ երեք առանձնահատկությունները. ճիշտ վճիռներ կայացնել, անսխալ խոսել և անել այն, ինչ հարկավոր է[2]։
- Արի է այն մարդը, որը ուժեղ է... իր կրքերից[3]։
- Ամենավատթարը, որ կարող է սովորել երիտասարդությունը, թեթևամտությունն է։ Որովհետև վերջինս է ծնում այն վայելքները, որոնցից զարգանում է արատը[4]։
- Մի պատճառակցական կապի բացահայտումը ես կգերադասեի պարսկական թագից[5]։
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 262։
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 179.
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 62. ISBN 99930-2-263-2.
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 187. ISBN 99930-2-263-2.
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 218. ISBN 99930-2-263-2.