Ֆրիկ
Արտաքին տեսք
Ֆրիկ (13-րդ դարի 30-ական թթ․— 14-րդ դարի առաջին քառորդ), միջնադարյան հայ բանաստեղծ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Մի՛ գովիր մարդու տեսքը կամ անթիվ անցավոր գանձերը, այլ գովիր մարդու խելքը, իմաստությունը, հանճարը, գործերը[1]։
- Մեկ աղքատ իմաստունն ավելի լավ է, քան հազար տգետ հարուստը[1]։
- Աշխարհում իմաստությունն ավելի լավ է, քան անցավոր հարստությունը[1]։
- Ով միշտ մահվան մասին է հիշում, նա բնավ աշխարհը չի սիրում[2]։
- Քաշենք մեկս մյուսիս բեռը, դա իսկական սեր է[3]։
- Աշխարհքի շեն վըր գութնին էր,
Գութան չեղներ, աշխարհն ի՞նչ էր... - Աղոթքով և սիրով կրակը կարելի է հանգցնել[4]։
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ 1,0 1,1 1,2 Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 181.
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 88. ISBN 99930-2-263-2.
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 129.
- ↑ Թևավոր խոսքեր, Երևան, «Խորհրդային գրող», 1989, էջ 49