Jump to content

Կոնֆուցիոս

Վիքիքաղվածք-ից
Կոնֆուցիոսը

Կոնֆուցիոս (չին.՝ 孔子 կամ չին.՝ 孔夫子, մ.թ.ա. 551մ.թ.ա. 479), չինացի փիլիսոփա և կոնֆուցիականության հիմնադիրը։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Սերը հեռավորություն չի ճանաչում[1]։
  • Եթե սխալ ես գործել, երբեք մի վախեցիր ուղղելուց[2]։
  • Մարդկանց մի արա այն, ինչը չես ցանկանում քեզ[3]։
  • Հասարակության մեջ յուրաքանչյուր մարդ պետք է զբաղեցնի Երկնքի կողմից նախասահմանված դիրքը և պաշտոնը։ Երբ խախտվում է այդ կարգը՝ պետության մեջ առաջանում է անկարգություն, անիշխանություն, բարոյազրկվում և հեղինակազրկվում են հասարակական արժեքները[3]։
  • Ի տարբերություն փոքրոգի, չնչին մարդուկների, ազնվազարմ մարդը մտածում է ոչ թե շահի, օգուտի, այլ պարտքի մասին[3]։
  • Կատարյալ մարդը խուսափելով ծայրահեղություններից, ընտրում է դրանց միջինը[3]։
  • Լինել իմաստուն, նշանակում է ճանաչել մարդկանց[4]։
  • Իմաստունը պարտավոր է լինել սիրալիր, բարեհամբույր, քաղաքավարի, զուսպ և մեղմ[4]։
  • Բառերից միայն մեկ բան է պահանջվում՝ լինել հասկանալի[5]։
  • Բարությանը պետք է բարությամբ պատասխանել, իսկ չարին՝ արդարությամբ[6]։

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 294. 
  2. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 298. 
  3. 3,0 3,1 3,2 3,3 Ճանաչիր ինքդ քեզ ու քո էությունը
  4. 4,0 4,1 Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 179. 
  5. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 53. ISBN 99930-2-263-2. 
  6. https://www.vnews.am/culture/konfuciosn-asum-e/


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Կոնֆուցիոս հոդվածը նաև Վիքիպեդիայում: