Jump to content

Թերեզ Դեսքեյրու

Վիքիքաղվածք-ից
«Թերեզ Դեսքեյրու» գրքի շապիկը

«Թերեզ Դեսքեյրու» (ֆր.՝ Thérèse Desqueyroux), ֆրանսիացի գրող Ֆրանսուա Մորիակի վեպը, որը լույս է տեսել 1927 թվականին։ Վեպը հայերեն է թարգմանվել 1992 թվականին։ Թարգմանիչ՝ Ա․ Բոյաջյան[1]։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Մարդիկ դժբախտ են լինում միայն իրենց մեղքով․․․
  • Անհատավատլի ճշմարտություն է այն, որ մեր կյանքի ամենամաքուր արշալույսներում են խմորվում ամենասարսափելի փոթորիկները։
  • Ով էլ ասես կարող է սուտ ասել, բայց մարմնի խաբեությունը այլ ճարտարություն է պահանջում։ Դիմախաղով արտահայտել ցանկությունը, ուրախությունը, երանավետ հոգնությունը՝ ամեն մարդու չի տրված։
  • Աղջիկների գլուխը պտտեցնելու համար ավելի վատ բան չկա, քան «Ընտրանի» մատենաշարի սիրային վեպերը։
  • Ամենապարզ լուծումը միշտ այն է լինում, որի մասին երբեք չենք մտածել։
  • Ապրել վտանգավոր կյանքով, բառիս բուն իմաստով, գուցե այնքան չի նշանակում Աստծուն որոնելը, որքան նրան գտնել և բացահայտելուց հետո մնալ նրա ուղեծրում…
  • Սիրելու անընդունակ մարդկանց համար ոչ մի բան իսկապես ծանր չէ․․․
  • Երբ ես սիրում եմ, շարունակում եմ չափել-ձևել մի այնպիսի կայուն անճարպկությամբ, որ սիրո առարկային գրգռելու փոխարեն, ինչպես միշտ, սառեցնում է նրան։
  • Մենք բոլորս՝ թե կանայք, թե տղամարդիկ, քնքուշ ենք միայն այն ժամանակ, երբ ինքներս ենք սիրում, և ոչ թե՝ երբ մեզ են սիրում․․․
  • Հիշողության հաճելի կորուստը շատերին օգնում է հանգիստ ապրելու։ Այդ մարդկանց համար ջնջվում է այն ամենը, ինչ նրանք հյուսել են ամբողջ իրենց կյանքի հենքի վրա։ Հատկապես կանայք չեն ունենում հիշողություն․ բոլոր սարսափների մեջ կանանց ապահովություն ներշնչողը նրանց իսկ անմեղ աչքերն են։ Այդ աչքերը ոչինչ չեն արտացոլում այն ամենից, ինչ գործել են նրանք։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. Մ․ Հակոբջանյան (2014). Հայ թարգմանական գրականություն. հատոր Բ. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. էջ 260. 


Աղբյուրներ

[խմբագրել]