Գիրք
Արտաքին տեսք
(Վերահղված է Գրադարանից)
Գիրքը մի հավաքածու է գրված, տպված, պատկերազարդած, կամ դատարկ էջերի, կազմված թղթից, կտորից, մագաղաթից կամ ուրիշ նյութերից, ընդհանրապես ամրացված իրար մի եզրում։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ով գիրք սիրում է, նա երբեք նվիրված բարեկամի, փրկարար խորհրդատուի, ուրախ ընկերոջ, իսկական մխիթարողի պակաս չի զգա։ Կարդալով, մտորելով, մարդ կարող է անմեղորեն ուրախացնել իրեն և հաճելի անցկացնել ժամանցը ամեն ժամանակ և ճակատագրի բոլոր պատահականությունների դեպքում[1]։
- Ամեն արված գործում լավ արված քիչը ավելի լավ է վատ արված շատից։ Նույնը և գրքում։ [4]
- Ես միշտ երևակայել եմ, թե Դրախտը մի տեսակ գրադարան կլինի։
- Խորխե Լուիս Բորխես, Մի ավյուն գրքերի համար, խմբ. Հարոլդ Ռաբինովից և Րոբ Կափլան
- Երբ ես իմ շուրջը տեսնում եմ, թե մարդիկ, չիմանալով ինչպես անցկացնել իրենց ազատ ժամանակը, փնտրում են ամենախղճուկ զբաղմունքներ և զվարճություններ, ես վերցնում եմ մի գիրք և ինքս ինձ ասում՝ միայն սա բավական է ամբողջ կյանքի համար։
- Հնարավոր չէ հեշտությամբ գտնել մի գիրք, որը մեզ ավելի շատ բան է սովորեցրել, քան մեր իսկ գրած գիրքը։
- Լավ գիրքը մտքով և ոգով հարստացնում է նաև իր հակառակորդին։
- Չկան բարոյական կամ բարոյազուրկ գրքեր։ Կան գրքեր, որոնք լավ են գրված կամ գրված են վատ։ Ահա և բոլորը[5]։
- Գրքերը նույն թշնամիներն ունեն, ինչ մարդիկ` կրակը, խոնավությունը, կենդանիները, եղանակը և իրենց սեփական բովանդակությունը[5]։
- Գիրքը քո այն ուսուցիչն է, որ քեզ երբեք չի պատժի, բայց սխալ գործելու դեպքում քեզ ամեն ինչ այնպես կհասկացնի, որ էլ երբեք նույն սխալը չես կրկնի[5]։
- Նարե Ղալամքարյան
- Առանց գրքի չկա գիտություն, առանց գիտության չկա կոմունիզմ[6]։
- Իմ մեջ եղած ամեն ինչի համար ես պարտական եմ գրքերին[7]։
- Ընթերցանություն՝ ահա լավագույն ուսումը[8]։
- Գիրքը հսկայական ուժ է[9]։
- Օգուտը ոչ թե շատ, այլ լավ գրքերի մեջ է[10]։
- Կարդալով այնպիսի հեղինակների, որոնք լավ են գրում, սովորում ենք ճիշտ խոսել[11]։
- Աշխարհում գրքից սիրելի բարեկամ չկա[12]։
- Կարդալ և չհասկանալ նույնն է, ինչ բոլորովին չկարդալ[13]։
- Ամենից շատ օգտակար են այն գրքերը որոնք մեզ ամենից շատ են ստիպում մտածել[14]։
- Գիրքը կուլտուրական դաստիարակության գործիք է[15]։
- Ես խորապես համոզված եմ, որ անհասցե գիրք ընդհանրապես չպետք է լինի[16]։
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 68. ISBN 99941-807-0-3.
- ↑ Աֆորիզմներ գրքերի մասին
- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 181.
- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 175.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Աֆորիզմներ գրքերի մասին
- ↑ Մտերիմ խոսքեր, Երևան, 1974
- ↑ Մտերիմ խոսքեր, Երևան,1974
- ↑ Մտերիմ խոսքեր, Երևան, 1974
- ↑ Մտերիմ խոսքեր, Երևան, 1974
- ↑ Մտերիմ խոսքեր, Երևան, 1974
- ↑ Մտերիմ խոսքեր, Երևան, 1974
- ↑ Մտերիմ խոսքեր, Երևան, 1974
- ↑ Մտերիմ խոսքեր, Երևան, 1974
- ↑ Մտերիմ խոսքեր, Երևան, 1974
- ↑ Մտերիմ խոսքեր, Երևան, 1974
- ↑ Զորի Բալայան, Տագնապներ, Ե․, Լույս, 1987, էջ 228։