Նիկոլայ Գոգոլ
Արտաքին տեսք
(Վերահղված է Գոգոլից)
Նիկոլայ Գոգոլը (ռուս.՝ Никола́й Васи́льевич Го́голь, ապրիլի 1, 1809 — մարտի 4, 1852), Ուկրաինայում ծնված ռուս գրող։
Քաղվածքներ
[խմբագրել]- Արվեստը շատ է ազնվացնում մարդուն, նրա հոգուն տալով ազնվություն և սքանչելի գեղեցկություն[2]։
- Բանականությունը անհամեմատ բարձրագույն ընդունակություն է, բայց այն ձեռք է բերվում ոչ այլ կերպ, քան կրքերի նկատմամբ հաղթանակով։
- Բարի, բերկրալի ծիծաղով կարող է ծիծաղել միայն խորը և բարի հոգին։
- Ծիծաղը մեծ բան է․ նա չի խլում ո՛չ կյանքը, ո՛չ կայքը, բայց նրա առջև մեղավորը կապկպված նապաստակի է նման։
- Ինչքան էլ անմիտ են հիմարի խոսքերը, երբեմն դրանք բավական են խելացի մարդուն վրդովվելու համար։
- Բառերի հետ պետք է ազնվորեն վարվել։
- Մեզ վիճակված է տառապանքներով ու վշտերով հասնել իմաստության այն նշույլնեին, որոնք ձեռք են բերվում գրքերում։
- Ճշմարտությունները որքան ավելի մեծ են, այնքան ավելի զգույշ պետք է լինել նրանց հետ, այլապես նրանք հանկարծ կվերածվեն ծեծված ճշմարտությունների, իսկ ծեծված ճշմարտություններին արդեն չեն հավատում։
- Ընկերությունից ավելի սրբազան կապ չկա։ Հայրը սիրում է իր զավակին, մայրը սիրում է իր զավակին, զավակը սիրում է հորն ու մորը։ Բայց դա այն չէ, եղբայրս․ գազանն էլ է սիրում իր զավակին։ Բայց հոգով, այլ ոչ թե արյունով, հարազատանալ կարող է միմիայն մարդը։
- Բարոյական ազդեցության ուժը բարձր է ամեն մի ուժից։
- Դժբախտությունը մեղմացնում է մարդուն․ այդ ժամանակ նրա բնավորությունը դառնում է ավելի զգայուն ու մատչելի՝ առարկաների այն ըմբռնողության համար, որը գերազանցում է սովորական և առօրեական վիճակում գտնվող մարդու ըմբռնողությունից։
- Զայրույթն ամենուրեք անպատեհ է, իսկ ամենից շատ՝ արդար գործի մեջ, որովհետև մթագնում ու պղտորում է այն։
- Աշխարհում ապրել և ոչ մի բանով չզգացնել իր գոյությունը՝ դա ինձ սարսափելի է թվում։
- Գրական աշխարհում մահ չկա, և մեռածները նույն կերպ խառնվում են մեր գործերին և աշխատում մեզ հետ միասին, ինչպես ողջերը։